03 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:36 17.01.2014 | Միսակ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքին գումարվեց նաև վերաքննիչ բողոքը

«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կալանավորման ժամկետը հունվարի 9-ին ևս երկու ամսով երկարացվել է:

16:31 17.01.2014 | Քաղաքացին մեղադրվում է խարդախությամբ գումար հափշտակելու մեջ

Հ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Ա. Քալաշյանին վստահեցրել է, որ ՀՀ ԱԱԾ համակարգում աշխատող իր ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաններին կաշառք տալու միջոցով նրան աշխատանքի կտեղավորի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետում:

16:20 17.01.2014 | Վարդան Ղուկասյանի գրասենյակ. Հուդայի ձագերին մեզ մնում է ասել, որ մեր քարավանը գնում է, իսկ շունը` հաչում

Պարզ է դառնում, որ նմանօրինակ շինծու նյութերի տարափը և որոգայթներ լարելը ինչ-որ խմբակների նպատակային և հեռահար պատվերն է: Ասել և վերստին ասում ենք, որ այս ամենի ետևում, հավանաբար, կանգնած են 2007 թվականին Վարդան Ղուկասյանի նկատմամբ մահափորձն ու 2012 թվականին Կարեն Եսայանի սպանությունն իրականացրած,մինչև կոկորդը արյունի մեջ թաղված մարդասպանները:

16:02 17.01.2014 | Ոչ իշխանական 4 ուժերը քննարկել են վաղվա հանրահավաքի կազմակերպչական հարցերը

Այսօր Ազգային ժողովում ոչ իշխանական 4 ուժերի և «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի նպատակն էր հստակեցնել վաղվա հանրահավաքի կազմակերպչական հարցերը:

15:56 17.01.2014 | Սարի թաղի տները փլվում են (տեսանյութ). «Ա1+»

«Գիշերը քնած էինք, դմփոց եկավ, ինձ թվաց՝ երկրաշարժ է, երեխեքին վերցրել եմ ժամը 3-ի կողմը, փախել եմ դուրս»,- «Ա1+»-ին ասել է բնակչուհի Անի Հայրապետյանը։

15:38 17.01.2014 | Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17–ին, ժամը 15:30-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

15:36 17.01.2014 | Մուրաբայի միջից թմրանյութ են հայտնաբերել. մեղադրվում է «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալը

Հանձնուքների ընդունման կետում կալանավորի համար նախատեսված հանձնուքի զննության ընթացքում «Բջնի» հանքային ջրի տարայի մեջ լցված մուրաբայի միջից «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են թաքցված խոշոր չափի` 0.024 գրամ ընդհանուր քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող Բ8 գրառմամբ երեք դեղահաբեր, և դատապարտյալը առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցը ապօրինի ձեռք բերել չի կարողացել և հանցագործությունը ավարտին չի հասցրել:

15:33 17.01.2014 | Տեղի ունեցավ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տեղեկություններ ներկայացվեցին Դիլիջան քաղաքի քաղաքաշինական փաստաթղթերի կազմման գործընթացի, ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի, «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ընթացքի, ինչպես նաեւ համայնքում իրականացվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

14:52 17.01.2014 | Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Արմեն Մովսիսյանին

Այդ «փուչիկներից»՝ ճանապարհներից, կամուրջներից, թունելներից, բարեկարգված թատրոններից ու թանգարաններից, այսօր օգտվում են բոլորը, այդ թվում՝ մոռացկոտ պաշտոնյաները: Ցավոք, այդ ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ:

14:41 17.01.2014 | Բակո Սահակյանը փոխոստիկանապետ է նշանակել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ:

14:40 17.01.2014 | Ահազանգ «Դատապարտյալների հիվանդանոցից»

«Համլետը դատապարտվել է գողության համար, եղել է տարբեր բանտերում, հիվանդ է թոքախտով, նա չի բուժվել, ուզում է անկախ բժիշկներ գան ու իրեն ստուգեն, հիվանդանոցից Ձեզ կասեն, թե Համլետը հրաժարվում է անալիզներ տալ, բայց դա սուտ է: Տարբեր բողոքների պատասխանները չստանալու համար ասեղներ է մտցրել մարմնի մեջ, մի քանիսը բժիշկները հանել են, մի քանիսը դեռ կան»

14:24 17.01.2014 | Փողոցներում վարակված ասեղներով մարդկանց ծակելու և ՁԻԱՀ-ով վարակելու հայտարարության հետքերով. news.am

«Հայաստան ներխուժած այս կազմակերպությունը կարգախոս ունի , ասում են՝ եթե մահանանք, ապա միասին: Շրջում են հասարակական վայրերում, որտեղ շատ մարդիկ կան ու վարակում»:

14:17 17.01.2014 | Գյումրեցի շինարարներին չեն վճարում, փոխարենը փակում են ռուսական զորամիավորումների երթևեկության ծախսերը. ԳԱԼԱ

Հայաստանի կառավարության որոշման համաձայն, ՀՀ կառավարությունը իր պահուստային ֆոնդից փոխանցումներ է անելու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը՝ փակելու համար Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների համար մատուցված ծառայությունների պարտքը:

14:00 17.01.2014 | Ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 13։00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

13:30 17.01.2014 | «Հարգելի ընկերություններ, մի քիչ խիղճ ունեցեք». Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ

Գյումրու քաղաքապետի խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքի քննադատել է մարզերում գործող խոշոր ընկերություններին, որոնք մեծ գումարներ են աշխատում, սակայն դրանք ներդնում են միայն Երևանում։

13:21 17.01.2014 | Աշոտյանն առաջարկում է փոխել Հայաստանի անունը

Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից: Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն:

13:18 17.01.2014 | Խմած էի, ասի ոստիկաններին ու փրկարարներին ոտի հանեմ, տենամ՝ լավ կաշխատե՞ն. shamshyan.com

Ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

13:12 17.01.2014 | Նախախորհրդարանը կոչ է անում ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ

Նախախորհրդարանը այսօր հայտարարություն է տարածել, որով կոչ է անում մ դադարեցնել նվիրաբերումները վարչախմբին և դրա փոխարեն ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ։

13:03 17.01.2014 | Արտակարգ դեպք Լոռու մարզում. 83-ամյա ծերունու դի է հայտնաբերվել ծառից կախված. shamshyan.com

Ահազանգով նշված վայր մեկնած Գուգարքի ոստիկանները հայտնաբերել են ծառից կախված Ս. Ս.-ի դին, ով Դեբետ գյուղի բնակիչ էր:

12:54 17.01.2014 | «ՀայՌուսգազարդը» այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»

Դեկտեմբերի վերջին ՀՀ ԱԺ-ն կեղծիքով «վավերացրեց» հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը` «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին, որով նախատեսվում էր ընկերության բաժնետոմսերի 20%-ի վաճառքը Գազպրոմին:

12:39 17.01.2014 | Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական միջոցառումներին, Ֆրանսիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին առնչվող հարցեր:

12:09 17.01.2014 | Հայաստանաբնակ եզդիները արտագաղթում են

Հայաստանաբնակ եզդիներն արագ տեմպերով արտագաղթում են: Եթե նախկինում նրանք երկիրը լքում էին աշխատանք չունենալու, սոցիալական վատ պայմանների պատճառով ապա հիմա այս խնդիրներին գումարվել են նաև կոմունալ բարձր վարձավճարները:

12:04 17.01.2014 | Եվս 3.1 մլրդ դրամ`Դիլիջանը համատիեզերական ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագրի համար

ՀՀ կենտրոնական բանկը շարունակելու է Դիլիջանը համատիեզերական ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագիրը: Այդ նպատակով 2014 թ-ին ԿԲ- ն 3.1 մլրդ դրամի շինարարություն է անելու «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» շրջակայքում:

11:40 17.01.2014 | Տիգրան Սարգսյանին «իմպիչմենտ» հայտնելու հարցը cancel ա եղել

Փետրվարի 3-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական չորս ուժերը նիստի օրակարգ չեն մտցնելու։ Սույն որոշումն, ըստ էության, կայացված է։

11:33 17.01.2014 | Պատգամավորը Գալուստ Սահակյանի տիկնոջը հրավիրել է Դուբայ՝ իր հաշվին

Ամանորը բավականին հետաքրքիր է անցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի և նրա կուսակցական ընկերուհիների համար։ Բանն այն է, որ սույն տիկինը Ամանորը նշելու քեֆեր է կազմակերպել, որոնց մասնակցելու հրավեր են ստացել ՀՀԿ-ական կանայք։ Ընդ որում՝ պատգամավորը որոշել է, որ հարուստ կանայք քեֆի համար պետք է վճարեն 10.000 դրամ, իսկ ավելի համեստ կենցաղով ապրողները՝ 5000։

11:20 17.01.2014 | Քոչարյանական թևը որոշել է ակտիվացնել պայքարը նաև սոցցանցերում

Հիմա «քոչարյանական» պայքարն ընթանում է ոչ միայն ստատուսների, մեկնաբանությունների մակարդակում, այլև պրիվատ նամակների միջոցով, որոնցով ծանոթ ֆեյքերը տարբեր կարգի «ուտկաներ» են իբր շատ «գաղտնի» հաղորդում լրագրողներին, ակտիվ օգտատերերին, ասենք, օրինակ, ՌԴ դեսպան Վոլինկինն Ամանորին այցելել է Սերժ Սարգսյանին, նրան ասել, որ Քոչարյանն անպայման պետք է դառնա վարչապետ, որովհետև «Ռուսաստանն այդպես է ուզում, Սերժն էլ համաձայնել է»:

11:14 17.01.2014 | Զինծառայողին ծեծի ենթարկելու գործով ձերբակալվել է նաև դասակի հրամանատարը

Նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է երրորդ անձ՝ նույն զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը:

10:57 17.01.2014 | Վիճաբանություն, քաշքշուկ` Երևանում

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Երզնկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ, 1990 թ. ծնված Հովհաննես Հ.-ն դանակով հարվածել է Գրիգոր Ա.-ին` պատճառելով վնասվածք:

10:30 17.01.2014 | Խնձորի այգում կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր 15-ամյա տղայի. մարդասպանը հայտնաբերվել է (լուսանկարներ, տեսանյութ)

1989 թ. հունիսի 22-ի երեկոյան 1969 թ. ծնված Արթուր Անտոնյանը մի խումբ անձանց հետ Գուգարք գյուղի խնձորի այգում կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր նույն գյուղի բնակիչ, տասնհինգամյա Վահագն Հարությունյանին:

10:16 17.01.2014 | «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ ժայռաբեկոր է պոկվել

Հունվարի 17-ին, ժամը 06.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, ժայռաբեկոր է պոկվել և խանգարում է երթևեկությանը. բեկորը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

  • Page 1814 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1809
  • 1810
  • 1811
  • 1812
  • 1813
  • 1814
  • 1815
  • 1816
  • 1817
  • 1818
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը