03 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:35 21.01.2014 | Հետախուզվողին գտան Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հունվարի 20-ին, ժամը 05.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գագիկ Բ.-ին:

17:28 21.01.2014 | Այնքան ջուր կհոսի մինչև, որ հասկանամ` նա այլևս չկա. զոհված սերժանտի մայրը` որդու մասին (տեսանյութ). yerkir.am

«Այնքան ջուր կհոսի մինչև, որ հասկանամ, որ նա այլևս չկա»,- ասաց մայրը և հավելեց, որ շատ կուզենար զգալ, թե ի՞նչ է որդին զգացել և մտածել մահվանից առաջ»:

17:19 21.01.2014 | Զինծառայողին այնքան են ծեծել, որ նա հայտնվել է հոգեբուժարանում (տեսանյութ). panorama.am

Աբրահամը բանակ զորակոչվել է 2009 թվականի նոյեմբերին, ծառայել մի քանի ամիս, այնուհետև տեղափոխվել Կանազի զինվորական հոսպիտալ: Նրա հետ կատարվածին չի դիմացել հոր սիրտը և մահացել է: Միակ հարազատը նրա 20-ամյա եղբայրն է` Գրիգոր Հովհաննիսյանը, որը ինչպես ինքն է ասում, ստիպված է առանց աշխատանքի միայնակ պահել եղբորը:

17:05 21.01.2014 | Ադիբեկյանի կարծիքով՝ Հայաստանում կենսաթոշակային ռեֆորմի դեմ բողոքի ակցիաները լուրջ արդյունքներ չեն ունենա. ԱՌԿԱ

Հայաստանում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ անցկացվող բողոքի ակցիաները լուրջ արդյունքներ չեն ունենա, կարծում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։ Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն։

16:58 21.01.2014 | Բացահայտվել է հերթական գիշերային հանցագործությունը (տեսանյութ)

Թե ինչ եղավ հետո, երբ գիշերային լռության մեջ միացավ խանութի ահազանգման համակարգը:

16:42 21.01.2014 | 24-ամյա Հայկը գողություն էր կատարել քարտից

Հունվարի 20-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հայկ Կ.-ին:

16:34 21.01.2014 | Դ!ԵՄ ԵՄ-ի պատասխանը ՀՀ ոստիկանության հայտարարության առնչությամբ

Սույն թվականի հունվարի 16-ին՝ առավոտյան 8.30-ին մեկնարկեց և շուրջ մեկուկես ժամ տևեց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած իրազեկման ավտոերթը Հանրապետության հրապարակում:

16:24 21.01.2014 | Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Բորդյուժա

«Մենք հակված ենք, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը լուծվեն բացառապես քաղաքական միջոցներով։ Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հակամարտությունն ուժային միջոցով լուծելն անհնար է, կարելի է ընդամենը պայթեցնել տարածաշրջանը»,- ասել է Բորդյուժան։

16:22 21.01.2014 | Ողբերգական դեպք Երևանում. բնակարանի հատակին հայտնաբերել են քաղաքացու դի

Հունվարի 21-ին, ժամը 12.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 2 շենքի 90-րդ բնակարանից ծուխ է նկատվում:

16:20 21.01.2014 | Հանցագործը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունվարի 20-ին, ժամը 09.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 3-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ Ոստիկանություն

16:18 21.01.2014 | Կենտրոնում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 22-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 1-21, 2-98, Պուշկինի 1-10, Վարդանանց 1-107, Վարդանանց փակուղի, Խանջյան 31/1, Թումանյան 5, 5/1, 9/1, 11/1, 11/2, Արամի 2, Աբովյան 14 համարների, Ադամյան, Բելյակով փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

15:30 21.01.2014 | Հետախուզվողին հայտնաբերեցին Պռոշյանում

ունվարի 20-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի և Նաիրիի բաժինների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արամ Ա.-ին

15:09 21.01.2014 | Հայ գեղեցկուհին՝ Միսս Տիեզերք Ուրուգվայ-2014

Յոհանան 23 տարեկան է, հասակը 1.74 մետր է: Նախկինում նա ներկայացրել է Ուրուգվայը Միսս Ատլանիտկո Ինտերնասիոնալ-2010 մրցույթին, որտեղ արժանացել է Միսս Ֆոտոգենիկ տիտղոսին: Ավելի վաղ՝ 2008 թվականին, նա թագադրվել էր որպես Միսս Զբոսաշրջություն Ուրուգվայ:

15:00 21.01.2014 | Սեյրան Օհանյանն ու Ռուբեն Վարդանյանն այցելել են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց (լուսանկարներ)

«Դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու: Մի՞թե սա հերոսություն չէ»,- որոշ մանրամասներ ներկայացնելով դիվերսիոն խմբերին ետ շպրտելու գործողության մասին` ընդգծել է Սեյրան Օհանյանը:

14:49 21.01.2014 | Մոմավառություն՝ ի հիշատակ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի

Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի շարք օգտատերեր գրառում են տարածել, որով տեղեկացնում են, որ այսօր ժամը 18:00-ին մոմավառություն են անցկացնելու՝ ի հիշատակ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի:

14:45 21.01.2014 | ՀԿԵ-ն էապես բարելավել է լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

Մեկ վագոնի միջին օրեկան արտադրողականությունը 2013 թվականի ընթացքում կազմել է 4995 տկմ նետտո/վագոն, ինչը 10,6%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

14:32 21.01.2014 | Ինչո՞ւ են Դոգին հեռացրել ոստիկանությունից. yerkir.am

ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանն աշխատանքից ազատել է հայտնի Դոգին` Վարդան Ղուկասյանին, ով զբաղեցնում էր Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ Դոգը հանրությանը հայտնի է տարբեր աղմկոտ պատմություններով:

14:30 21.01.2014 | Երևանի կենտրոնում կախված սառցե լեզվակները հեռացվել են

Հունվարի 21-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 74 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկից կախված են սառցե լեզվակներ, որոնք հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

14:29 21.01.2014 | Ամփոփ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակախնդիրների վերաբերյալ

ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի թիվ 10-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրների ցանկը, որի համաձայն` ՀՀ ոստիկանության կողմից 2014 թ. ընթացքում պետք է իրականացվի մեկ միջոցառում և երկու գերակա խնդիր: Մասնավորապես, որպես միջոցառում ՀՀ ոստիկանության կողմից 2014 թ. ընթացքում նախապատրաստվելու և ՀՀ կառավարության քննարկմանն է […]

14:29 21.01.2014 | Անօթևաններին ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը կշարունակվի նաև 2014-ին

Վերամիավորման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է ժամանակավոր կացարան, զրուցել կացարանի շահառուների հետ: Նա, ի դեպ, դատարկաձեռն չէր այցելել: Երևանի քաղաքապետարանը շահառուներին քաղցրավենիք էր տրամադրել:

14:21 21.01.2014 | Անի Զախարյան. Ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը, որպեսզի իսկական կինը սիրի նրան

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում թվարկել է 15 «հատկանիշներ», որոնցով պետք է օժտված լինի «իսկական տղամարդը»:

14:19 21.01.2014 | Էդիկ Շահնազարյանը մահվան նախորդ օրը երեկոյան խոսել է հոր հետ հեռախոսով. galatv.am

«Իմ երեխան նոյեմբերին է քթի վիրահատություն տարել, դա չէր կարող պատճառ լինել, նա շատ հեշտ է տարել վիրահատությունը, որեւէ խնդիր չի առաջացել: Երեխես նարկոզից էլ շուտ է դուրս եկել: Մինինգիտ չի ունեցել, ոչ մի անգամ չի հիվանդացել… պունկտում չափել են իրա ջերմությունը՝ 36.7 է եղել»:

14:09 21.01.2014 | Պարզվել է երեկ Կիևյան փողոցում շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորների ինքնությունը. shamshyan.com

Նշված կենտրոն են տեղափոխվել նաև Գազելի ուղևորներ՝ 28-ամյա Մարիամ Սահակյանը, 24-ամյա Հրանտ Ալիխանյանը, իսկ մյուս ուղևորներ՝ Կոտայքի մարզի Քասաղ գյուղի բնակիչներ՝ 7-ամյա Անժելա Դավթյանն ու 2-ամյա Ստեփան Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

13:54 21.01.2014 | Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով:

13:47 21.01.2014 | Հերոս սերժանտը ընտանիքի միակ արու զավակն էր, նա 10 մարդու կյանք է փրկել. lragir.am

Ավան համայնքում, որտեղ բնակվում է նա, սուգ է: Արմենի դին հայրենի օջախում կլինի այսօր, իսկ վաղը նրան կհուղարկավորեն: Արմենի մարմինը Արցախից Երևան է բերել նրա հրամկազմը: Վերջիններս Արմենի հարազատների հետ զրույցում իրենց հիացմունքն են հայտնել Արմենի մարտական պատրաստվածության, ինչպես նաև արիության առթիվ:

13:31 21.01.2014 | Ուշադրություն. Մագելի հայտնի քարանձավը հայտնվել է ոչնչացման վտանգի առջև

Քարանձավը հարուստ է ՀՀ Կարմիր գրքում գրանցված ձեռնաթևավորների (չղջիկների) տեսակներով: «Ահազանգը բարձրացրել են գիտնականները և բնապահպանները, որոնք վերջին տարիների ընթացքում փորձում են պահպանել քարանձավը պետական մարմինների և գործիչների անգրագետ գործողություններից եւ զբոսաշրջությունից»,- ասված է «ԷկոԼուր»-ի հաղորդագրության մեջ:

13:28 21.01.2014 | ԱԱԾ. Հերոինի գործով ձերբակալվել են Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները

Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում 2014թ. հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա 927 կգ հերոինի տեղափոխմանկազմակերպիչներից` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն (ծնված 1973թ.):

13:21 21.01.2014 | «Հայոց Արծիվները» վշտակցում է Արմեն Հովհաննիսյանի հարազատներին

Արցախյան ազատամարտում տարած մեր փառավոր հաղթանակից հետո, նենգադավ ոսոխը գրեթե ամեն օր, խախտելով հայոց սահմանների պաշտպանվածության խաղաղությունը՝ գնդակոծության է եթարկել սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներին, չխնայելով անգամ դպրոցներն ու մանկապարտեզները: Նա դաժանորեն դիպուկահարի գնդակը մշտապես ուղղել է մեր սահմանները պահպանող հայ զինվորի սրտին:

13:07 21.01.2014 | Մայր Աթոռի վարդապետը՝ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի լիազոր ներկայացուցիչ Իսահակ վարդապետ Պողոսյանը մաքսային կետում խախտում իրականացնելու հետևանքով հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում։

12:56 21.01.2014 | Ոստիկանը քաղաքացուն դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս է պատճառել

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

  • Page 1806 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1801
  • 1802
  • 1803
  • 1804
  • 1805
  • 1806
  • 1807
  • 1808
  • 1809
  • 1810
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը