Բաժիններ՝

Դատավորի որդին կասկածվում է «Սոճի Պլազա»-ում բռնաբարություն և հափշտակություն կատարելու մեջ. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ`Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերը փոխանցվել են նույն բաժնի քննչական բաժին:

Հունվարի 8-ին ժամը 06:00-ի սահմաներում Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել որ 25-30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետև հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

Ըստ աղբյուրի` Մարիամ Ն-ն հայտնել է նաև, որ իր ծանոթը խոստացել է , որ իրեն կընդունի աշխատանքի «Իմպերիա» ռեստորանային համալիրում` որպես մենեջեր, որտեղ հանդիպել է Արման Գրիգորյան անվամբ մի երիտասարդի, այնուհետև մեկնել են «Սոճի Պլազա», որտեղ էլ իր կամքին հակառակ Ա. Գրիգորյանը բռնաբարել է իրեն ու հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

Աղբյուրի տեղեկություններով` Ա. Գրիգորյանը  Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍԻ» պետ Մարիամ Մինասյանի որդին է, ով «Իմպերիա» ռեստորանային համալիրի սեփականատերն է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս