
Բաթումում սպանվել է գործարար Եվգենի Կոզլովիչը

Բաթումում սեփական բնակարանում սպանված են գտել 40-ամյա գործարար Եվգենի Կոզլովիչին: Ենթադրվում է, որ գործարարն սպանվել է սառը զենքով, հաղորդում է «Գրուզիա օնլայն» գործակալությունը:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ` կանխամտածված սպանության փաստով:
Նշվում է, որ Կոզլովիչը քաղաքում գործող «Բաթումի» ռեստորանի եւ գարեջրատան սեփականատերն էր: