
Երկուշաբթի Պետդումա կներկայացվի ձմեռային ժամանակին վերադառնալու մասին օրինագիծը

Պետդումայի պատգամավորների մեկ քառորդն արդեն ստորագրել է ձմեռային ժամանակին վերադառնալու մասին օրինագիծը եւ երկուշաբթի փաստաթուղթը կներկայացվի խորհրդարան: INTERFAX գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Պետդումայի առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կալաշնիկովը:
Նոր օրինագծի նպատակը, ըստ նրա, Դաշնության բոլոր սուբյեկտներում ժամանակն առավելագույնս աստղագիտական ժամանակին համապատասխանեցնելն է:
Իսկ կառավարությունից հայտնել են, որ ձմեռային ժամանակին վերադառնալու վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ իրենք չեն պատրաստում: