Հայազգի մտավորականի մահը սգալու եւ նաեւ արդար դատաքննություն պահանջելու համար ամեն տարի այս օրը Ստամբուլում տեղի են ունենում բողոքի ցույցեր եւ երթեր, որին մասնակցում են ոչ միայն Հրանտ Դինքի ընտանիքի անդամները, բարեկամներն ու ընկերները, այլեւ թուրք առաջադեմ մարդկությունը:
Սուր ռեսպերատոր վիրուսներն ակտիվ են, սակայն հանրապետությունում իրավիճակը համաճարակային չէ: Սա վստահեցնում է ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: 2013-ի վերջին և ընթացիկ տարվա սկզբում ջրծաղիկով հիվանդացության դեպքերն են ավելացել:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 40-րդ բնակարանի հյուրասենյակը և մասամբ` շքամուտքը (ընդհանուր` մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.48-ին, մարվել` 05.00-ին:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն պասսատ» մակնիշի 11 ՏԼ 111 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը:
Օլանդը ծաղիկներ եւ կոնֆետներ է ուղարկել հիվանդանոց, իսկ հինգշաբթի անձամբ է այցելել Վալերիին:
Ֆրանսիայում արտաքիով եւ տարիքով պայմանավորված խտրականությունն ավելին է, քան ռասակայանը:
Երեքն էլ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը»:
Յուրաքանչյուր դոլար, որն օգտատերերից, այդ թվում` ինքնալուսանկարվել նախընտրող աստղերից կգանձի «սելֆի ոստիկանությունը», կուղղվի բարեգործությանը:
Դատարանն ապացուցված է համարել երիտասարդի մեղավորությունը՝ հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները՝ դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված է, տեղեկանքը՝ համաձայն որի՝ աղջիկը հղի է…
Կաթոլիկ եկեղեցու ներկայացացիչները հայտնել են, որ արձանի վերականգնումը կիրականացվի փետրվարին:
Հանրախանութի տեսախցիկը տեսագրել է գողություն կատարած կնոջը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Դավիթ Մինասյանը 2013թ-ի ամռանից վարձավճարով հանդես էր գալիս «Ալաշկերտում», իսկ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ետնապահը չի ցանկանում իր կազմում տեսնել խաղացողին:
Կացարան է դարձել նաև Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանի փլուզված շենքը: Այդ կառույցում ներկայում շատ ընտանիքներ են ապրում` ծայրահեղ աղքատության ու թշվառության ճիրաններում:
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել Վանաձորում առևանգված ավտոմեքենայի հետքերով վարած հետաքննություննից:
Հրշեջ-փրկարարները «Օպել Վեկտրա» մակնիշի 23 TS 143 պետհամարանիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու տուժածներին, ովքեր տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ:
Ուրեմն Քոչարյանը հիանալի գիտեր, թե ընդամենը 60 մլն դոլարով ինչ աշխատանք էր կատարվել։ Ուրեմն մազութի գործով «ելույթ ունեցող» ստահակներին ինքն էր լարել։
Սևանում 30.000 դոլար արժողության ոսկեղեն գողացած կինը տուժողի բարեկամն էր: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 10.7 մլն ԱՄՆ դոլար:
Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Տերյան փողոցի սկզբնամասում բախվել են BMW մակնիշի 69 ՕՕ 999 համարանիշի, Toyota Rav 4 մակնիշի 19 ՏՕ 706 համարանիշի և ГАЗель մակնիշի 33 32 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունվարի 12-18-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
Հինգշաբթի օրը Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստի ընթացքում Շվեյցարիայի կողմից կազմակերպության նախագահության ստանձնման կապակցությամբ ելույթով է հանդես եկել ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը:
Ի լրումն նախկինում հայտարարված առանձնապես խոշոր չափերով`927 կգ հերոնի մաքսանենգության դեպքի հայտնում ենք, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետությունում տարածքում առանց տեղումների եղանակ է:
Այսօր տեղի ունեցած հանրահավաքից հետո մեկնարկած երթի ժամանակ լեզվալռիվ է տեղի ունեցել ակտիվիստ Վարդգես Գասպարիի և Վալերի Օսիպյանի միջև: Վարդգես Գասպարին Վալերի Օսիպյանին ասում է, թե վերջինիս համար մեծ պատիվ կլիներ իր հետ խոսելը, ինչին ի պատասխան՝ Վալերի Օսիպյանն ասում է. «Գիշերը քունս չի տանում, ո՞նց կլիներ»:
Ավտոտնակում կայանված «Օպել-Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան էլեկտրական կարճ միացումից այրվել է Պատճառվ է մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել «ԱԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 107 հատ փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Ըստ շրջանառվող լուրերի, 1 գրամ հերոինի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է շուրջ 100-200 մլն ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:
Որոնվում է Կոտայքի մարզի բնակիչ Անի Կարապետյանը:
Քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը ևս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է և Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում: