
2013 թ. առաջին կիսամյակում 18 հազար միգրանտ ռուսերենի քննություն է հանձնել

2013թ. առաջին կիսամյակի ընթացքում ավելի քան 18 հազար աշխատանքային միգրանտ հաջողությամբ հանձնել է ռուսերենի թեստը եւ համապատասխան սերտիֆիկատ ստացել, նշվում է Ռուսաստանի կառավարության կայքում:
Ռուսաստանում եւ արտերկրում նման սերտիֆիկատներ տրամադրվում են թեստավորման 190 կենտրոնների կողմից: Թեստավորումն անցակացվում է ինչպես Ռուսատանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում եւ հեռավոր արտերկրում, հաղորդում է gazeta.ru-ն: Բացի այդ, թեստավորման կենտրոններ են բացվել նաեւ Վրաստանում եւ Լատվիայում:
Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարությունը, Ժողովուրդների բարեկամության համալսարանի հետ համատեղ, ներկայումս մշակում է ռուսաց լեզվից, Ռուսաստանի պատմութունից եւ հիմնական օրենսդրությունից քննությունների հայեցակարգը: