Գագիկ Խաչատրյանը՝ ՀԴՄ-ների ու ստվերի մասին. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ
-Պարոն Խաչատրյան, հուլիսի 1-ին ավարտվում է նոր սրնդի ՀԴՄ-ների համատարած տեղադրման վերջնաժամկետը, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ ՀԴՄ-ներ չկան։
-ՀԴՄ-ները կան, ճանապարհին են, մոտ օրերս մենք կստանանք, ոչ մի խնդիր չկա։ Նոր ՀԴՄ-ները փոխելու են տնտեսական միջավայրը, պարզեցնելու են, հաշվառման խնդիրները լուծելու են էլեկտրոնային եղանակով։
-Պարոն Խաչատրյան, Դուք իրոք կարծում եք, որ այդ ՀԴՄ-ները 400 դոլար արժեն։ Ախր 400 դոլար հիմա արդեն IPad-ներն արժեն։
-Եթե դուք կայքերով ուսումնասիրեք, համադրություններ անեք, կտեսնեք ՝ արժի՞, թե՞ չարժի։ Ճիշտ հակառակը, քանի որ ծրագրային ապահովումը մենք համատեղ ենք արել, բավականին էժան գներով ենք ձեռք բերել։
-Որքա՞ն լրացուցիչ մուտքեր եք ակնկալում ստվերի կրճատման արդյունքում։
-Դա շատ դժվար է հիմա ասել, բայց մեր հիմնական նպատակը հարկային եկամտների աճի կայուն տեմպ ապահովելն է։
– Որեւէ գնահատական չկա՞, թե որքանով կավելանա:
– Տարբեր գնահատականներ կան:
– Մի երկուսը կհնչեցնե՞ք:
– Դրա մասին կխոսենք, երբ որ մեր գործառույթները իրականացնենք, փաստացի թվերը ունենանք, կտեսնենք:
– Եթե որոշ գործարարներ, այնուամենայնիվ, դուրս չգան ստվերից՝ դուք կհիասթափվե՞ք:
– Գործարարների՞ց, թե մեր գործունեությունից:
– Տարբերություն չկա:
– Իհարկե, կհիասթափվեմ
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։