Քառյակը նիստից հետո ուղեւորվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ. «ՀԺ»

«Նախօրեին «հրաշալի» քառյակը իր հերթական նիստից հետո ուղեւորվել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, որտեղ դարձյալ քննարկել են կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը ու կառավարության առաջարկները»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Մեր զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով մասնակցել է հանդիպմանը, ասաց. «Մենք ներկայացրել ենք մեր սկզբունքները, ըստ որի, պետք է ստեղծել այնպիսի մի համակարգ, որում բացակայում է «պարտադիր» բաղադրիչը:

Մեր դիտողություններ ու առաջարկություններն ենք ներկայացրել, վերցրել են ու ասել, որ կուսումնասիրեն»,- նշեց Մինասյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Մեր մեկնաբանություններն ու դիտողություններն ենք ներկայացրել, թեկուզ նոր առաջարկի հետ: Մենք ֆրակցիայի նիստում կառավարության առաջարկների մասին վերջնական որոշում կկայացնենք ու կպատրաստենք մեր սխեման»,- ասաց Մելքումյանը: Երեկ Երեւանի գինու-կոնյակի գործարանում տեղի ունեցավ խմբակցության նիստը: Մեր զրույցում խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրին անդրադարձել են շատ հպանցիկ, իսկ իրենց վերջնական գնահատականը պարզ կդառնա այն ժամանակ, երբ օրինագիծը ձեռքների տակ կլինի»:

 Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս