
Գրգռահալած.. «Ժողովուրդ»

«Եվ այսպես, դեպի շրջադարձային քայլը` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրումը, համենայն դեպս դրա նախանշված օրը` հուլիսի 1-ը, մնացել է ընդամենը տասներեք օր, սակայն առայժմ Հայաստանի իշխանության ներսում որևէ մեկը հստակ տեղեկատվություն չունի՝ արդյոք դա իրականություն կդառնա»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Առհասարակ, սեպտեմբերի 3-ից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների մասին ՀՀ ամենաբարձր ղեկավարությունն անգամ տեղեկացվում է պոստֆակտում ռեժիմով` այդ որոշումների կայացումից հետո:
Աբսուրդային է հնչում, սակայն այնպիսի տպավորություն է, որ անգամ Սերժ Սարգսյանն ինքը գնալով այս կամ այն վճռորոշ գագաթաժողովին կամ նիստին` մինչև վերջ չգիտի իր անելիքն ու ասելիքը, և որոշումները կայացնում է տեղում` ելնելով իրավիճակից»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։