20 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

22:01 22.06.2014 | «Դիտակետ» կոչվող վայրից քաղաքացի է ընկել

Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

21:33 22.06.2014 | Մեզ ԵԽ ԽՎ-ում ձայնից զրկելու ադրբեջանական ապուշության տակ ստորագրածներն այդ երկրի լոբբիստներն են.Ն. Զոհրաբյան. Tert.am

«Միանշանակ վստահությամբ կարող եմ ասել, որ ադրբեջանական այդ նախաձեռնությունը ԵԽ ԽՎ –ում որևէ ընթացք չի ստանալու»

21:00 22.06.2014 | Մայր Աթոռում նշվեց Սուրբ Էջմիածնի տոնը

Տոնի առիթով Ս. Պատարագին ուխտավորաբար ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

20:35 22.06.2014 | Երևանում բախվել են «ԳԱԶ-31029»-ն ու «Մերսեդես»-ը. կան տուժածներ

ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական հակատու-բերկուլոզային դիսպանսերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

20:31 22.06.2014 | «Քեսաբն արդեն քեսաբցիներով է…». պատմում է Քեսաբի քաղաքապետը. ԳԱԼԱ

Ժողովրդի մեծամասնությունն արդեն ելել է Քեսաբ և փորձում են տեղավորվել, իրենց տնտեսությունը նորոգել: Մենք էլեկտրականությունը, ջուրը, ճամփաները, հեռաձայները փորձում ենք կարգի գցել, ապահովել, որպեսզի ժողովուրդն ավելի արագ կերպով վերադառնա կենցաղին:

20:00 22.06.2014 | Դեսպան Ազնավուրը պարգևատրվեց ՌԴ ԱԳ նախարարության կրծքանշանով

Հունիսի 21-ին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության Մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին փոխանցեց ՌԴ արտաքին գործերի նախարարության «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշանը` ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Հայտնելով իր երախտագիտությունը պատվավոր պարգևի համար` դեսպան Ազնավուրը վերահաստատեց իր պատրաստակամությունը` շարունակելու հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր […]

19:29 22.06.2014 | Համակարգիչը և հեռուստացույցը երեխայի կյանքում

Բռնությունը, սեքսը, ռասայական և սեռային ստերիոտիպները, թմրադեղերը և ալկոհոլը հեռուստատեսային ծրագրերի հիմնական թեմաներն են: Շուտ տպավորվող երիտասարդները կարող են ենթադրել, թե այն, ինչ նրանք տեսնում են հեռուստատեսությամբ, տարածված է, անվտանգ և ընդունելի: Արդյունքում հեռուստացույցը երեխաներին կարող է դրդել նմանատիպ վարքի և վերաբերմունքի, որի պատճառը ծնողը կարող է չհասկանալ:

19:01 22.06.2014 | Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահին

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես տնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում:

18:29 22.06.2014 | Կովերը՝ հուշարձանի տարածքում (տեսանյութ)

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված Ալավերդու հուշարձանի շրջակայքը տոներին ու հիշատակի օրերին մարդաշատ է լինում, մնացած օրերին՝ անուշադրության մատնվում: Այդ անուշադրությունից օգվում են որոշ անբարեխիղճ անասնատերեր ու մոռանալով, որ սա սրբավայր է, իրենց անասուններին այստեղ բաց են թողնում։

18:01 22.06.2014 | «Կոչ ենք անում նաև օրենսդրորեն պաշտպանել մեր ժառանգությունը». «Հայասա» Բելգիայի հայ ուսանողական միություն

Ակնհայտ է դառնում, որ մշակույթի ոլորտի պատասխանատուները բոլորովին ձախողել են իրենց աշխատանքը և պետք է անհապաղ հեռացվեն իրենց զբաղեցրած դիրքերից:

17:31 22.06.2014 | Երկու ամբաստանյալներից մեկը արդարացվեց, իսկ մյուսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. pastinfo.am

Դատարանը ճանաչել և հռչակել է Արմեն Գրիգորյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավտոմեքենային ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

17:01 22.06.2014 | Գազի արտահոսք` հրդեհի բռնկումով

Ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 4 շենքի 3-րդ բնակարանի խոհանոցում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

16:42 22.06.2014 | Ողբերգական վթար` Ծաղկաձորում. կա 1 զոհ և 1 տուժած

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 71 QD 100 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորակը: Նախնական տվյալներով կա 1 զոհ և 1 տուժած:

16:35 22.06.2014 | Հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը. tert.am

56 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը:

16:01 22.06.2014 | ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին

ԱԺ նախագահն ասել է, որ Եվրախորհրդարանի ղեկավար կազմից Լեռնային Ղարաբաղ այցեր հազվադեպ են տեղի ունենում, միևնույն ժամանակ՝ պարբերական բնույթ են կրում Եվրախորհրդարանի պատգամավորների ճանաչողական այցերը։

15:32 22.06.2014 | Գարնանային սրացումներ են. Վլադիմիր Գասպարյանը վերջին շրջանի կրակոցների եւ դանակահարությունների մասին. NEWS.am

Գիտեք՝ ինչ կա, մենք փոքր երկիր ենք, որտեղ ամեն մարդու բարեկամ կարող է ինչ որ հանցանք կամ զանցանք գործել: Այ եթե տեսնես, որ ոստիկանությունը աջակցում է դրան կամ նման վատ արարքներին, այդ ժամանակ կասեք:

15:18 22.06.2014 | Երեւանում օձ է հայտնաբերվել

Ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` «Լուս Աստղ» բենզալցակայանի մոտակայքում գտնվող շինանյութի բազայի նկուղում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

15:01 22.06.2014 | «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի հայտարարությունը

Մենք՝ Արցախյան ազատագրական պայքարի մի խումբ մասնակիցներս, արձանագրում ենք, որ Արցախը ոչ միայն մեր պատկերացումներում, այլև փաստացի Հայաստանի մաս է:

14:28 22.06.2014 | Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել պատանու դին

Ջրափրկարարները «Վանատուր» ՀԷԿ-ի ճնշման ջրամբարից մոտ 1 կմ վերև՝ Հրազդան գետից, դուրս են բերել Մ. Խ.-ի դին (ծնվ.1997թ.):

14:01 22.06.2014 | Ըմբշամարտ. Կարեն Աբգարյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

96 կգ քաշային կարգում հանդես եկած Կարեն Աբգարյանը շատ վստահ անցկացրեց 3-րդ տեղի համար գոտեմարտն ու տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդեր Կրոզակին 4:0 հաշվով պարտության մատնելով` նվաճեց բրոնզե մեդալը:

13:29 22.06.2014 | Ո՞րն է չինացիների բարեկազմության ու առողջության գաղտնիքը

Ո՞րն է չինացիների բարեկազմության ու առողջության, մաշկի թարմության գաղտնիքը: Իհարկե, բրինձը: Պատահական չէ, որ նրանց սննդակարգի գլխավոր մթերքը հենց բրինձն է: Բանն այն է, որ բրնձի մեջ (հատկապես՝ թեփահան չարված) մեծ քանակությամբ ակտիվ նյութեր կան, որոնք հիանալի միջոց են օրգանիգմից ավելորդ հեղուկը դուրս բերելու, դրա հետ միասին խարամներն ու շլակները հեռացնելու համար:

13:01 22.06.2014 | «Ֆրեսկո» փառատոնի ժյուրիի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հոգևոր ֆիլմերի փառատոնի կազմակերպիչներին, որի նպատակն է հոգևոր-մշակութային երկխոսության միջոցով հանրության մեջ նպաստել սիրո, համերաշխության ու մարդասիրական արժեքների ամրապնդմանը և հոգևոր արժեքների տարածմանը:

11:25 22.06.2014 | Ճարտարում բացվել է վերանորոգված հիվանդանոցը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

11:05 22.06.2014 | Երեխան ընկել է գետը

Ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում Հրազդան գետն է ընկել մոտ 16 տարեկան երեխա:

10:30 22.06.2014 | Նոր արագաչափ սարքերը կգործեն հունիսի 30-ից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

01:05 22.06.2014 | Սիրո մասին խորհուրդներ` միայն կանանց համար

Ցանկացած հարաբերություն` երջանիկ, թե ոչ այնքան, փորձ է բերում: Սիրո մասին իրենց փորձով կիսվում են հանրահայտ կանայք:

00:43 22.06.2014 | «АвтоВАЗ»-ը հուլիսի 1-ից նախնական պատվերի հիման վրա մեքենաներ կարտադրի

Ընկերության քաղաքականությունը միտված է սպառողական պահանջարկին եւ ավելի արդյունավետ արտադրության կազմակերպմանը:

00:12 22.06.2014 | Ինչ եղավ, երբ 2 զինծառայող «Կիրովի» այգու մոտ տղա համասեռամոլին շփոթեցին կին մարմնավաճառի հետ

Դատարան է ուղարկվել երկու զինծառայողների դեմ հարուցված քրեական գործը:
Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելով, զորամասն ինքնակամ թողնելով, Երևան քաղաքի «Կիրովի» անվան զբոսայգու մուտքի մոտ հանդիպելով կանացի հագուստներ հագած համասեռամոլ տղային և համոզված լինելով, որ նա կին մարմնավաճառ է, վերջինիս հետ նույն այգում սեռական հարաբերություն ունենալու դիմաց պայմանավորվել և վճարել են 19.000 դրամ գումար:

23:39 21.06.2014 | Հրդեհ` ներկերի պահեստում

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել` 20.31-ին: «Բետոնագործ» ՓԲԸ-ի պահեստում` 10 քմ տարածքում, այրվել են տարայով ներկեր:

23:10 21.06.2014 | Սուրբ Ամենափրկչի խաչերն օծվել են Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է, որ դեռ 2002թ-ին է հանձն առել վերակառուցել երկրաշարժից վնասված եկեղեցին:

  • Page 1493 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1488
  • 1489
  • 1490
  • 1491
  • 1492
  • 1493
  • 1494
  • 1495
  • 1496
  • 1497
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Տժժում ենք բոլորս
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը