«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին նիստ է գումարելու և քննարկելու է էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Համապատասխան նախագիծը արդեն տեղադրվել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»:
Եթե մենք խոսում ենք ուժ կիրառելու մասին, ապա ասեմ, որ դա ոստիկանական գործառույթ է, եւ դրան պետք է նորմալ վերաբերվել: Ոստիկանությունը հասարակական կարգը ապահովելիս՝ կարող է կիրառել տարբեր մոտեցումներ:
ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը երեկ հայտարարել է, որ չի բացառվում Ռոբերտ Քոչարյանի ու քառյակի համագործակցությունը: Ստեփան Մարգարյանն ասել է, որ բոլորի հետ, ովքեր ողջունում են քառյակի 12 կետերը, համագործակցությունը հնարավոր է:
«Դատելով Սերժ Սարգսյանի կողմից արված դիվանագիտական նշանակումների տրամաբանությունից, կարելի է կարծել, որ նա յուրայիններին չնեղացնելու, երբեմն էլ լավություն անելու համար է որևէ մեկին դեսպան նշանակում»:
«Ըստ մեր տեղեկությունների, ԱՄՆ-ն արդեն ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ-ում դեսպանորդելու ագրեմանը, և երեկ սպասվում էր, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի նրան ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին»:
««Չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու, շատ շուտվանից ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի, եւ ինչ կերպ էլ փորձեք ուրիշ ձեւով հարցեր տալ, իմ պատասխանն այդպիսին է»,- երեկ նման հայտարարություն է արել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, երբ լրագրողները նրան ասել են, թե Ռոբերտ Քոչարյանն իր` նախօրեին տված հարցազրույցում կարծես թե պաշտպանել է քառյակի 12 պահանջները»:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հունիսի 25-ին, ժամը 00.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր – Փամբակ հատվածում (5-րդ կմ, «Վեգաս» խաղատան մոտակայք) քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ. Հ.-ին (ծնվ. 1941թ.), ով հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի հասկանում, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ քառյակը ինչու է ներկայացնում պահանջներ, որոնց մասին էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նախապես խոսել էր արդեն:
Ամեն բնակարանում էլ կան ինչ-որ առարկաներ կամ իրեր, որոնք կարող են խանգարել ընդհանուր հարմարավետությանը կամ կոկիկությանը: Մի փոքր երեւակայություն, եւ կարելի է այնպիսի լուծումներ գտնել, որոնց արդյունքում հնարավոր է աննկատելիորեն քողարկել թերությունները կամ դրանց ակնհաճո տեսք հաղորդել:
Ազգային ժողովում հանրապետական պատգամավորները «առյուծ են կտրում», իսկ ԵԽԽՎ-ում, երբ հակահայկական ելույթներ են հնչում, հանրապետական պատվիրակները դառնում են անզոր:
Երևան-Սևան հատվածի 15-րդ կմ-ի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի 37PQ117 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, ինչից ավտոմեքենայի վարորդ Ն. Մ.-ը (ծնվ. 1950թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Ջանֆիդա գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Մուշեղ Պ.-ին:
Երկու նորաստեղծ թաղամասերի մեջտեղում գտնվող Մուշ 2-ի 4/3 շենքի բնակիչները տարիներ շարունակ ապրում են ահը սրտերում:
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1993 թ. ծնված Սերգեյ Հ.-ի վարձակալած բնակարանի մուտքի դռան փականը կոտրելով` ննջասենյակի պահարանի գրքերից մեկի միջից գողացել են 12.000 դոլար:
Ողջունում եմ և շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատև կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ և ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է:
Բարերարը մանկապարտեզի նոր շենք կառուցելու հովանավորությունը ստանձնել է իր այցերից մեկի ժամանակ, երբ ծանոթացել է ներկայիս մանկապարտեզի պայմաններին։
Գյումրու վաղուց շարքից դուրս եկած խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում, ինչպես նաև կիսախարխուլ շենք-շինություններում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից:
«Թե´ ՔԿՀ ղեկավարության թե´ անկախ հանձնաժողովի համար բացակայում են կոնկրետ չափանիշները, որոնցով պետք է որոշվի դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն տալու հարցը», – ասաց Հասմիկ Հարությունյանը`ընդգծելով, որ պայմանական վաղաժամկետ ազատման նպատակը դատապարտյալի ինտեգրումը հասարակության մեջ դյուրացնելն է, ինչպես նաև նոր հանցագործություններ կանխելը:
Արատավորել են ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը:
Այսօր կազմակերպության աշխատակիցներն այցելեցին և գործընկերների աջակցությամբ ձեռք բերված օգնությունը բաժանեցին վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին:
Օդանավակայանի սպասասրահից թանկարժեք հեռախոսի գողության հետքերով:
«Հայաստանի բանակի չափ այստեղ ոստիկան է հավաքվել մարդկանց ուժով վախեցնելու, ի՞նչ անելու։ Եկա ոստիկաններին ասեմ, որ քիչ են մի 2000 հոգի էլ հավաքվեն, որ ավելի վախենալու լինի, ի՞նչ են ուզում անել էլի, ի՞նչի են ուզում հասնեն»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ իր ներկայությունը Աֆրիկյանների ակումբի մոտ այսպես է բացատրել դերասան Հովհաննես Ազոյանը։
Հուլիսի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձն ավելանալու է 5000 դրամով՝ կազմելով 50.000 դրամ:
«Ես դատապարտում եմ, որ սովետական համակարգը այստեղ ներկայացնում են ֆաշիստական, թուրքական, թշնամու, չգիտեմ ինչ համակարգ, որն ընդամենը մեր հիշողության մեջ 70 տարվա ոսկե դարն է, որի ժամանակ ծաղկում է ապրել մեր հանրապետությունը: Պարզապես պետք է հորդորեմ՝ վերջ տանք այդ չկամ լինելուն, ինչ-որ բան որոնելուն, չի կարելի այդպես անել, եկեք մեծարենք մեր արժեքները, եկեք տեր կանգնենք մեր հերոսներին: Մարդիկ Ռամիլ Սաֆարովին տարան դափնիներով զարդարեցին, մենք մեր հերոսներին ուզում ենք անպայմանորեն ստորացնել ու սևացնել: Չի՛ կարելի»:
Հունիսի 22-ին, ժամը 21.00-ին, 1965 թ. ծնված Սանամ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Արցախի փողոցում գտնվող հյուրանոցի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Վլադիմիր Վ.-ն քարով 2 անգամ հարվածել է իր գլխին:
Հունիսի 23-ին մի խումբ քաղաքացիներ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը, ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ոչ զանգվածային, խաղաղ բողոքի ակցիա են կազմակերպել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ:
Հունիսի 25-26-ին շրջանների զգալի մասում, 29-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ավազակային հարձակում` ինքնաշեն թմբուկավոր ատրճանակով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում փաստորեն սակագինը բարձրանում է 40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ: