Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Հունիսի 23-ին, ժամը 01.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Արաբկիր» Հարկային տեսչության շենքի մոտակայքում, այրվում է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և ՃԿԿ ՕԽ-ն:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Կոմիտասի պողոտայի թիվ 37 շենքի մոտակայքում «Տոյոտա Կարոլա» մակնիշի 33 ST 671 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից ծառը շրջվել է մոտակայքում կայանված «Օպել» մակնիշի 35 DS 226 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:

Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. (ազգանունը չի հաջողվել պարզել, մոտ 30 տ.) և ուղևորներ Հ. Ս.-ին, Ք.Ա.-ին և Ա. Մ.-ին:

Վարորդը և Հ.Ս.-ն (ծնվ.1990թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա.Մ.-ն (ծնվ.1999թ.) տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ք.Ա.-ն տեղում ստացել է բուժօգնություն:

ՃՏՊ-ի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ցուցիչների վահանակում տեղի է ունեցել էլ.լարերի կարճ միացում. մասնակի այրվել է վահանակը:

Հրդեհն ինքնամարվել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

vtar5

vtar2

vtar1

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս