27 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:30 30.06.2014 | Պավլով փողոցի բնակիչները դժգոհ են ջրի որակից

Կանայք ասել են, որ խնդրի մասին մշտապես տեղյակ պահել են, անգամ կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում իրենց արգելել են օգտագործել այդ ջուրը: Իսկ կենցաղային հոգսերը հոգալու համար բնակիչները ստիպված են լինում ջուրը դույլերով բերել փողոցի մի ծայրում գտնվող աղբյուրից:

20:09 30.06.2014 | Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 27 շենքի մոտից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ն:

19:50 30.06.2014 | Սահմանին զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան առթիվ այսօր բացվել է նրա տուն-թանգարանը. tert.am

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 20 տարեկան:

19:19 30.06.2014 | Մեղադրյալը պնդում է՝ իրեն ստիպել են գրել, թե զինվորին ինքնասպանության է հասցրել. epress.am

Մեկը` ոմն Արշակ, ներկայացել է որպես իր հոր ընկեր և ասել է, որ ցանկանում է օգնել, իսկ օգնելը հնարավոր կլինի միայն, եթե ինքը՝ Արթուրը, գրի այն, ինչ կասեն: Համոզողներից մյուսը որպես Տիգրան է ներկայացել։
Վերջինս, ըստ ամբաստանյալի ցուցմունքի, ասել է, որ «քսիվ կուղարկի մահացած Սարգիս Սահակյանի ծնողներին»՝ ասելով, որ իրենց որդուն սպանել է Արթուր Միսակյանը:

19:09 30.06.2014 | Հետախուզվողը «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Վահան Չ.-ն:

18:50 30.06.2014 | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

18:50 30.06.2014 | Եգիպտացիները պնդում են, թե ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտն ու այլ վարակներ բուժող սարք են ստեղծել. tert.am

Եգիպտոսի զինված ուժերը Կահիրեի ռազմական հոսպիտալում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել բավական անսպասելի հայտարարությամբ, ըստ որի իրենք ստեղծել են սարք, որն ունակ է ախտորոշել ու բուժել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտ C-ն ու մի շարք այլ վարակներ։

18:50 30.06.2014 | Նախախորհրդարան. Այս ազգուրաց բանդան ջանք չի խնայում օր առաջ ռուս-թյուրքական շահերին զոհաբերելու Հայաստանի ինքնիշխանությունը

Այս օրերին Բաքվում տեղի ունեցող ԵԱՀԿ վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու նպատակով այնտեղ գործուղված վարչախմբի էմիսար Արտաշես Գեղամյանը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցում չի բավարարվել Սերժ Սարգսյանի մինչ օրս արտահայտած դավաճանական տեսակետներն արտահայտելով:

18:42 30.06.2014 | Քրեակատարողական վարչությունը՝ մեխեր, ասեղներ կուլ տվող դատապարտյալի մասին

Այսօր լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը սպառնում է ինքնասպան լինել, եթե բժշկական հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարը իրեն չայցելեն: Դատապարտյալի խոսքով՝ ինքը 20 օրից ավելի է կուլ է տվել մեխեր, ասեղներ, սակայն իրեն չեն տեղափոխում հիվանդանոց:

18:33 30.06.2014 | Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 2-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան, Ֆուչիկի փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186 համարների և նրբանցքի, Հալաբյան փող. 41-65 համարների և հարակից տարածքները ջրամատակարարումը:

18:16 30.06.2014 | «Մենք ձգտելու ենք հասնել նրան, որ Հայաստանում չլինեն գիշերօթիկ դպրոցներ»

Բարձր գնահատելով պետության որդեգրած նոր մոտեցումը` ուղղված երեխաներին ընտանիքներում տեղավորելուն` ՀՀ-ում Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանն ընդգծեց. «Երեխաներին խնամքի հաստատություններից դուրս բերելը կարող է հանգեցնել խնդրի` եկեղեցիներն ու սփյուռքը կարող են դուրս մնալ երեխաների դաստիարակության գործընթացից: Երեխաներին պետք է դաստիարակել ընտանեկան կամ ընտանեկանին մոտ միջավայրում առանց հատուկ հաստատություններից ու կազմակերպություներից կտրելու»:

17:50 30.06.2014 | «Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին, և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծարահեղ միջոց». Արթուր Ղամբարյան. pastinfo.am

Գործող Քրեական դատավարության օրենսգրքում հատակ ձևակերպած է հետևյալ միտքը, որ կալանքը կամ խափանման միջոցը՝ որպես պաշտպանության միջոց, կիրառվում է այն դեպքում, որպեսզի բացառվի կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այլ անձին վնաս հասցնելու հնարավորությունը:

17:47 30.06.2014 | Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում` Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում: Ձեր անմնացորդ նվիրումի շնորհիվ նպաստել եք ազատ ու անկախ Արցախի կայացմանը, նվիրվել երկու հայկական պետությունների բանակաշինության գործին:

17:30 30.06.2014 | ՔԿՀ-ի աշխատակիցը լուսամուտից սողոսկել է բնակարան և գողություն կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանի կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

17:24 30.06.2014 | Ցմահ ազատազրկված 29 դատապարտյալ հացադուլ է հայտարարել. «Ազատություն»

Ցմահ ազատազրկվածների հարազատները, փոխանցելով հացադուլ հայտարարած անձանց դժգոհությունները, նշում են, որ 2011 թվականի քրեական օրենսգրքի փոփոխությունից հետո իրենք անհավասար պայմանների մեջ են գտնվում այն անձանց հետ, որոնք կարող էին օրենքի փոփոխությունից հետո վաղաժամկետ ազատվել:

17:16 30.06.2014 | Ունեզրկված գործարարը պահանջում է հարցաքննել Տիգրան Սարգսյանին. «Ազատություն»

«Իմ պահանջը՝ որպես տուժող, բոլորը պետք է հարցաքննվեն, և ես բոլորի հետ առերեսման նստեմ։ Դեսպանին էլ թող հրավիրեն, գա, տենց դեսպաններ են գնացել ու եկել։ Ուզում եմ հարցաքննվեն, որովհետև գումար են տվել Աշոտ Սուքիասյանին, իսկ դա եղել է վարչապետի օգնությամբ, վարչապետն է ասել, որ տվել են։ Եթե վարչապետը չասեր, չերաշխավորեր, էդ գումարները չէին ստանա, մենք էլ էս օրը չէինք ընկնի»,- ասաց Հայրապետյանը։

17:02 30.06.2014 | Հակառակորդի գնդակից վիրավորված 12-ամյա տղային վիրահատել են. yerkir.am

Հունիսի 28-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հակառակորդի արձակած գնդակից վիրավորվել է 12-ամյա Արմեն Բրուտյանը: Գնդակները դիպել էին Արմեն Բրուտյանի ձեռքին ու ոտքին:

16:50 30.06.2014 | ԵԱՀԿ-ն կազմակերպում է դատախաղ-մրցույթ Իջևանում

Միջոցառումը կազմակերպվել էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» (NCLR) հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Վճռաբեկ դատարանի հետ համագործակցությամբ:
«Նախաձեռնության նպատակն է բարձրացնել գործող օրենսդրության և դատական վարույթի վերաբերյալ իրազեկվածությունը Հայաստանի մարզերի դպրոցների բարձր դասարանցիների շրջանում», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Ռադկա Ռուբիլինան:

16:44 30.06.2014 | Աֆրիկյանների շենքի մասին հայցը դատարանը վարույթ չի ընդունել. pastinfo.am

«Հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մասով դատարանը որոշել է մերժել հայցը, իսկ շենքը տեղափոխելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշման մասով` վերադարձնել` հայցադիմումում փաստաթղթային թերությունների պատճառով»:

16:28 30.06.2014 | Գոմաղբը գարշահոտում է․ Գասպարին բացատրել է՝ ինչու չի մաքրում տան շեմը (տեսանյութ). epress.am

Հարևանները հարցի շուրջ տարբեր դիրքորոշումներ ունեն: Նրանց մի մասը գիտակցում է, որ աղբը շքամուտքում լցվել է Գասպարիից վրեժխնդիր լինելու համար: Մյուս մասը պատճառներով չի հետաքրքրվում, այլ ցանկանում է մաքուր շքամուտք ունենալ, և որ իրենց երեխաները ստիպված չլինեն թռնել աղբի կույտի վրայով:

16:17 30.06.2014 | Վարդենիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ. մարդիկ սպառնում են գիշերել ավտոճանապարհին. armlur.am

Ոստիկանության աշխատակիցները փորձում են տուժած վարդենիսցիներին համոզել բացել ճանապարհը` ասելով, թե վարչապետը կմոտենա իրենց, սակայն մարդիկ մերժում են և կրկնում, որ իրենք տեղից չեն շարժվի և պատրաստ են անգամ այնտեղ գիշերել մինչև վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ իրենց չտեսնի: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ հավաքված քաղաքացիների հետ հանդիպման են գնացել Գեղարքունիքի մարզպետարանի կողմից կազմված երկու հանձանաժողովների ներկայացուցիչները` նախագահների գլխավորությամբ:

15:30 30.06.2014 | Վալերի Օսիպյանի եղբորորդուց տուժածի բուժման ծախսերը հոգացել են, որ չբողոքի. aravot.am

Այս շաբաթ Հատուկ քննչական ծառայությունում նախատեսված է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ քաղաքացի Սմբուլ Հովհաննիսյանի միջեւ առերեսումը, որը պետք է տեղի ունենար նախորդ շաբաթ:

15:29 30.06.2014 | Ինչ էր կատարվել իրականում. Վարորդը ներկայացրեց իրողությունը

Հունիսի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Բաբկեն Ն.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Սևան-Երևան մայրուղու մոտ` ծառից վայր ընկնելու հետևանքով:

14:56 30.06.2014 | «Ի վիճակի չենք սրա տակից դուրս գալ». բնակիչները պատմում են Վարդենիսի պտտահողմի մասին. epress.am

«Ես պատուհանից նայում էի՝ մոտ երեք րոպե անց քամին հասավ մեր տանը՝ օդում շիֆրեր էին պտտվում, բարձեր, ծառի ճյուղեր, ապակու կտորներ։ Եթե քամին նույն ուժգնությունն ունենար, ինչը որ ուներ մինչև մեր տուն հասնելը, ուրեմն հիմա մեր տունն էլ քշել-տարել էր»։

14:51 30.06.2014 | Կանխվել է թմրամիջոցի ապօրինի արտահանման խոշոր` շուրջ 4.5կգ խմբաքանակի տեղափոխումը

Ըստ ՆՀՎ վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, հունվարին շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից հետո վարչությունը թմրամիջոցի ապօրինի արտահանման հերթական խոշոր խմբաքանակն է կանխել. «Իրացնելով օպերատիվ տվյալներն` առանձնակի խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի արտահանման 2 դեպք ենք բացահայտել: Իրանի 2 քաղաքացի փոստային ծանրոցներով փորձ են արել շուրջ 4.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց արտահանել Կանադա, ինչը, սակայն, մեր աշխատակիցների զգոնության և արագ կողմնորոշման շնորհիվ հաջողվել է կանխել»:

14:22 30.06.2014 | Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհավորել են Սերժ Սարգսյանին

«Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը: Ուրախ կլինեմ Ձեզ հետ շփումը և համատեղ սերտ աշխատանքը շարունակելու՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

14:13 30.06.2014 | Հովիկ Աբրահամյանը հավաքել է մարզպետներին. արտահերթ խորհրդակցություն ՀՀ կառավարությունում. ԳԱԼԱ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում մարզպետների մասնակցությամբ հրավիրել է արտահերթ խորհրդակցություն:

14:10 30.06.2014 | Վիկտոր Սողոմոնյանի արձագանքը Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին. zham.am

«Դատելով իր արտահայտություններից ու դեմքի արտահայտությունից, ժողովրդի լեզվով ասած՝ կարելի է ենթադրել, որ իրեն դատ ու դատաստան չի հասնում, դրա համար միակ բանը, որ կարող եմ անել, կարող եմ կարեկցել իր հարազատներին, ուրիշ ոչ մի բան»,- Zham. am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության համագումարում կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին:

14:06 30.06.2014 | 1.43 մլն դրամ վարչական տուգանք, 1.54 մլն դրամ՝ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատումների գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 1,07 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված երեք գործերի քննության արդյունքում կայացվել է 150.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

13:27 30.06.2014 | Զգուշացում. Նոր վիրուս` ֆեյսբուքում

Եթե չունեք հակավիրուսային ծրագրավորում, կամ ունեք, բայց որոշել եք անջատել՝ ձեր համակարգիչը դատապարտված է այդ հղումը ուրիշներին ուղարկել։

  • Page 1480 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1475
  • 1476
  • 1477
  • 1478
  • 1479
  • 1480
  • 1481
  • 1482
  • 1483
  • 1484
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը