26 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:50 01.07.2014 | Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

18:31 01.07.2014 | Տեղեկանք՝ 2014թ. առաջին կիսամյակում ԶՈՒ-ում մահացության դեպքերի մասին

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող 22 միջադեպի հետևանքով: Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 23 դեպքերից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 2-ը զենքի հետ վարվելու կանոնների խախտման 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով:

18:01 01.07.2014 | Սարգիս և Անի Գևորգյանների հաղորդումների հիման վրա գործ է հարուցվել

Քաղաքացիներ Սարգիս Գ.-ի և Անի Գ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից:

17:49 01.07.2014 | Բնակարանագողին մեղադրանք է առաջադրվել

Հունվարի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել Եվգենիա Խ.-ի բնակարանից 470.000 դրամ և HP տեսակի դյուրակիր համակարգիչ գողանալու մասին:

17:46 01.07.2014 | Արգելվել է «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 1-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը:

17:28 01.07.2014 | Լևոն Արոնյանն այցելել է արքայական ամրոց

Լ. Արոնյանը ծանոթացել է նաև թանգարանի մշտական ցուցադրությանը և իր տպավորություններն է թողել Պատվավոր հյուրերի Գրառումների գրքում: Ընդունելով նույն կեցվածքը, որով նրան սովորաբար տեսնում ենք շախմատի տախտակի առջև, նա գրել է հետևյալը. «Ճանաչելով մեր անցյալը, մեր հայրենիքը` Հայաստանը սիրող յուրաքանչյուր ոք հպարտություն է զգում և վերցնում է իր նախնիների ուժը: Շնորհակալություն, որ ինձ ներկայացրեցիք և մեկնաբանեցիք շատ բաներ Ուրարտուի և Էրեբունիի մասին: Այն ամենը, ինչ դուք փոխանցում եք, անգնահատելի է»:

17:10 01.07.2014 | Սարյան փողոցի ակցիայի ժամանակ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

17:09 01.07.2014 | Հանդիպում վարչապետի մոտ

Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն ու գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի համար, որի արդյունքում ստեղծվում են ժամանակակից ու հարմարավետ հանրակացարանային պայմաններ: 2015թ. սեպտեմբերից մեկնարկելու են ուսումնարանի աշխատանքները, ինչը, կառավարության ղեկավարի գնահատմամբ, նշանակալի քայլ է լինելու Արցախի կրթական համակարգի արդյունավետության բարձրացման գործում:

16:59 01.07.2014 | Զարուհի Փոստանջյանը պարզաբանում է, թե ինչու է երեխայի հետ գնացել ակցիայի (տեսանյութ). yerkir.am

Այսօր ՀԾԿՀ շենքի մոտ ՀՀ քաղաքացիների բողոքին էր միացել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` իր փոքր երեխայի ձեռքը բռնած: Yerkir.am-ի այն հարցին` չե՞ք վախենում, որ հրմշտոցի մեջ կտուժի երեխան, Զարուհի Փոստանջյանը պատասխանել է. «Ոչ, չեմ վախենում, երեխայի հետ եմ եկել, որ, ընդհակառակը, ոստիկանները չհրմշտեն»:

16:50 01.07.2014 | Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին

«Այն կարող ենք անվանել «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ»: Նեղ մասնագիտացման որոշումը բժշկական աշխարհում հեշտ չէ կայացվում: Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ձեզ հետ կկիսվի իր փորձով, խորհուրդներով ու մտորումներով»:

16:46 01.07.2014 | Շտապ. Նոր դիվերսիոն գործողություններ Տավուշի մարզում. armlur.am

Քիչ առաջ Տավուշի մարզում ադրբեջանցիների կողմից դիվերսիոն գործողություններ են իրականացվել: Բարեբախտաբար, մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան:

16:44 01.07.2014 | Սուքիասյանի ցուցմունքներում Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անունները չեն հնչում. «Ա1+»

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանն արդեն 3-րդ անգամ ցուցմունք է տալիս։

16:18 01.07.2014 | Պառավաքարի գյուղապետ. Վերջին կրակոցը հնչել է այսօր 13։30-ի սահմաններում. epress.am

Պառավաքարի գյուղապետ Ռոման Մարգարյանը նշել է, որ վերջին կրակոցը հնչել է այսօր 13։30-ի սահմաններում՝ «հիմնական կրակոցները լինում են օրվա ընթացքում՝ աշխատանքի ժամերին․ կրակում են դաշտերի, այգիների վրա»։

16:08 01.07.2014 | Արգիշտի Կիվիրյան. «Այդ ձրիակերներին ուղարկեք սահման, թող այնտեղ թուրքի գնդակների տակ ցուցադրեն իրենց քաջագործությունները»

«Այսքան ոստիկանություն Երևանում կուտակելու փոխարեն՝ այդ ձրիակերներին ուղարկեք սահման, Տավուշի մարզ, թող այնտեղ թուրքի գնդակների տակ ցուցադրեն իրենց քաջագործությունները: Համ էլ՝ Վովա Գասպարյանին տվեք պատմական հնարավորություն իրեն լիրաժեք զորավար երևակայելու…»:

16:01 01.07.2014 | ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է ԱՄՆ-ում հայկական ֆորումի հայտարարությանը. ՀՀ նախագահն է նշանակում ՀՀ դեսպաններին

ԱՄՆ-ում հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել համացանցում, որով դեմ են Սերժ Սարգսյանի՝ նախկին վարչապետին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու որոշմանը: Հայտարարությամբ ֆորումը ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը շոշափվում է փողերի լվացման օֆշորային սկանդալում:

15:59 01.07.2014 | Շնորհավո՛ր ծնունդդ, հայոց բանակի մեծն զորապետ

Դեռ երիտասարդ տարիներից որդեգրելով զինվորականի ճակատագիրը, Ձեր առաքելությունը շարունակեցիք ու ամրագրեցիք Արցախը թշնամուց ազատագրելու օրհասական պահերին, անցաք պատերազմի քառուղիներով ու միջազգային դիվանագիտական ճանապարհներով: Ձեր հմուտ ու շրջահայաց մտքի զորությամբ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում պաշտպանեցիք խաղաղության իշխանությունը` անխոցելի ու կայուն պահելով ամենօրյա կրակահերթերի ու դիվերսիաների վտանգի տակ գտնվող հայրենի սահմանները:

15:57 01.07.2014 | Վլադիմիր Գասպարյան․ «Եթե ոստիկանությանը հայհոյելով էլեկտրաէներգիայի գները կիջնեն՝ ես համաձայն եմ, որ մեզ հայհոյեն». «Ազատություն»

Հարցին, թե ոստիկաններն ինքնագլո՞ւխ էին այդպիսի բիրտ վերաբերմունք ցուցաբերում սոցիալական պայմանների դեմ բողոքողների նկատմամբ, ոստիկանապետը պատասխանեց. «Ոստիկանությունը բիրտ ուժ չի կիրառել, ոստիկանությունը, ըստ այն ուսումնասիրությունների, այն ինչ գիտեմ, գործել է ադեկվատ, և եթե համոզման սկզբունքը չեն հասկանում, ուրեմն աշխատում է պարտադրման սկզբունքը։ Պարտադրումն իր մեջ պարունակում է, ենթադրում է ուժի կիրառում»։

15:52 01.07.2014 | Ջուր հավաքեք. Մի շարք համայնքներում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

15:50 01.07.2014 | Օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Տաթևիկ Խաչատրյանը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով հուլիսի 1-ին Տաթևիկ Խաչատրյանը նշանակվել է Պաշտպանի տեղակալ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով:

15:49 01.07.2014 | Պահանջում են, որ ԱՄՆ կառավարությունը մերժի Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու հարցը

Մենք գրում ենք ԱՄՆ-ին տեղեկացնելու, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներգրավված է միլիոնավոր դոլարների դրամաշորթության մեջ՝ ներառյալ Կիպրոսի Հանրապետությունում եղած սկանդալները: Օգտագործելով իր իշխանությունը Հայաստանում անձնական ֆինանսական շահույթ ունենալու նպատակով՝ խաբեությամբ եւ դավադրությամբ ազատվել, խուսափել է օրենքով սահմանված պատժից:

15:48 01.07.2014 | Վաշխառուները սպառնում են հեռուստաընկերություններին (տեսանյութ)

Մարինա Պողոսյանը ներկայացրեց մի դեպք, երբ վերջերս իրենց դիմել էին Երևան քաղաքից Հասմիկ Հարությունյանը և Շիրակի մարզից Ռուզաննա Ադանալյանը: Նրանք երկուսն էլ պատմել են վաշխառության մասին աղաղակող դեպքերի մասին: Մարինա Պողոսյանի խոսքով` իրենց զանգահարել են «Կենտրոն» հեռուստաընկերությունից և հայտնել, որ «Քո սխալը» հաղորդման շրջանակում ցանկանում են շարունակել վաշխառության մասին այդ գործերը և հրապարակել եթերում:

14:50 01.07.2014 | Սպանություն Երևանում. 42-ամյա կինը դանակահարել է տղամարդուն

Հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո:

14:28 01.07.2014 | Սուրիկ Խաչատրյանին վիրահատել են. «Ա1+»

Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում սրտի վիրահատության է ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Վիրահատությունը տեւել է մեկ ժամից ավելի։ Ա

14:13 01.07.2014 | Մեկնարկել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը

«Չպետք է բոլոր հարաբերությունները կարգավորեն իշխանությունները, դրա համար պետք են լավ աշխատող սոցիալական ինստիտուտներ, որի իրականացումն ապահովում է սահմանադրությունը»,-նշել է Թովմասյանը՝ հավելելով նաև, որ 1995թ. Սահմանադրությունը հիմնականում պտտվում էր նախագահի իշխանության ամրապնդման շուրջը, որը նվազեցնում էր գործադիր իշխանության դերը, դատական իշխանությունը նույնպես գտնվում էր նախագահի ուժեղ վերահսկողության ներքո:

12:59 01.07.2014 | ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հուլիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ:

12:00 01.07.2014 | Պառավաքարում երեխա է տուժել. «ՀԺ»

«Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հունիսի 28-ին ժամը 19:00-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում է ստացել 12-ամյա Արմեն Բրուտյանը»:

11:50 01.07.2014 | Կռիվ Մաքսային միության «պտուղների» համար. «Ժամանակ»

Հայաստանի հասարակությունն արդեն վարժվել է, որ Հայաստանի իշխանությունները համարձակություն չունեն ձայնի կես տոնով անգամ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին հիշեցնելու Հայաստանի հանդեպ իրենց դաշնակցային պարտավորությունների մասին:

11:44 01.07.2014 | Ակտիվիստները ուժով փորձում են մտնել ՀԾԿՀ դահլիճ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) աշխատակազմի ղեկավար Միքայել Ղազարյանը տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերբերյաալ հրավիրված նիստը սկսվել է և նիստերի դահիլիճում այլևս տեղ չկա որևէ ակտիվիստի հրավիրելու համար։

11:40 01.07.2014 | Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կմեկնի ԱՄՆ՝ առայժմ առանց ընտանիքի. «Հրապարակ»

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2 օրից մեկնում է ԱՄՆ: Առայժմ՝ առանց ընտանիքի»:

11:37 01.07.2014 | Օմբուդսմենը բացահայտել է, որ Գլխավոր դատախազությունը խախտել է Հմայակ Հովհաննիսյանի իրավունքը

Գլխավոր դատախազությունը թերի և ոչ բարեխիղճ գործողությունների կատարման արդյունքում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին զրկել է իրավական պաշտպանության բոլոր հնարավորություններից:

  • Page 1478 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1473
  • 1474
  • 1475
  • 1476
  • 1477
  • 1478
  • 1479
  • 1480
  • 1481
  • 1482
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը