Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության հաշվեկշռում գտնվող մի քանի կալանավայրերում 1000-ից ավելի դատապարտյալներ պատրաստվում են լայնածավալ բողոքի ակցիաներ սկսել, այդ թվում հացադուլ, ջրադուլ, հարազատներից հանձնուքի ընդունում և ընդհուպ սպառնում են, որ կկարեն իրենց բերանները:
Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների համատարած ոտնահարումների և Հայաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի և Սիրիայի հետ կապված արտաքին քաղաքականության կոպիտ սխալների պատճառով Թուրքիան կորցրել է աջակցության զգալի մասը, որ երբեմն վայելում էր Միացյալ Նահանգներում և ընդհանրապես աշխարհում:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, Հայաստանից հեռացել է:
Քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 11 նոր նշանակում` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ՓՈՒՎ հատուկ հրշեջ ջոկատում և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Լոռու, Արարատի, Վայոց Ձորի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազներ Արմեն Շիրոյանն ու Կարեն Գաբրիելյանն ընթերցեցին 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով մեղադրական ճառը: Մեղադրող կողմն առաջարկում է դատարանին Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ սույն գործով ամբաստանյալ Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 22 տարի ժամկետով:
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Բարձր գնահատելով հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, երկկողմ շփումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային Ժողովից:
«Ես մի տերմին եմ հնարել` «հիստորոցիդ», այսինքն` պատմությունը ջնջել, վերացնել. Թուրքիայում հենց այդպես են անում` 2001թ. սկսած` երիտասարդներին թույն ներարկելով: Հրատարակվում են բազմաթիվ գրքեր, քարտեզներ, հանրագիտարաններ, որոնք կեղծում են պատմությունը: Սա ինձ հիշեցնում է Ջորջ Օրվելի «1984» կոչված վեպը, որտեղ խոսվում է արխիվում աշխատող մի շարք մասնագետների մասին, որոնց գործը փաստաթղթերը ոչնչացնելն ու իրենց հարմարեցնելով` նորերը ստեղծելն է»:
2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 33 և կարիճի խայթոցի` 4 դեպք:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ադրբեջանական կողմից ինչ-որ մի ռազմական փորձագետ անպատասխանատու հայտարարություններ է անում, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է նրանց հող տանք:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում «ԴԵՄ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությանը: ՀԴԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ ի նշան բողոքի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, հուլիսի 5-ին, ժամը 22:00 մեկ ժամով անջատելու են էլեկտրականությունը:
Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովն այս պահին աշխատում է քաղաքային տրանսպորտի վիճակը բարելավելու ուղղությամբ։
Այս տարի միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 12 500 դիմորդ, որը նախորդ տարվա համեմատ պակաս է շուրջ 1500-ով:
Իրավիճակն ամեն պահի կարող է վերածվել փոխադարձ մեղադրանքների: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության ծառայողներ:
Հուլիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ քառյակ գոյություն չունի, Ա. Մարտիրոսյանն ասաց, որ իր կարծիքով՝ ճիշտ կլինի, որ մենք խոսքի ընդհանուր տրամաբանությանը հետևենք. «Այսինքն՝ Զ. Փոստանջյանը ևս կարծում է, որ խորհրդարանի պատերից այդ համագործակցությունը պետք է դուրս գա, և, ավելի մեծ համագործակություն լինելով՝ բերի արմատական իշխանափոխության»:
Սան Պաուլուում գործող Ֆուտբոլի թանգարան ոչ միայն պատմում է ֆուտբոլի պատմության ու կարեւորագույն իրադարձությունների մասին, այլ ծանոթացնում է երկրի ժողովրդի «ֆուտբոլային մշակույթին»:
Պետական և համայնքային ծառայողները, պետական և համայնքային հիմնարկների, ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների, ՀՀ կենտրոնական բանկի աշխատողները, 01.07.2014թ-ից հետո աշխատանքային շուկա մուտք գործողները նման որոշում չեն կարող կայացնել:
Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման էին ենթարկել 1972 թ. ծնված Կարինե Ս.-ին: Նա խոստովանել էր, որ հունիսի 30-ին, ժամը 00.15-ի սահմաններում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին:
Ցավոք սրտի, ակցիաներում գլխաքանակով է ամեն ինչ որոշվում, եթե քսան հոգի մարդ է հավաքվում, երկու հարյուր ոստիկան են բերում, և հարցը լուծվում է ուժով: Փաստաթուղթ ես բերում, որ մշակույթի նախարարությունը թույլ չի տվել քանդել՝ կոպեկ չարժե, փաստաթուղթ ես բերում, որ Հայաստանը միջազգային կոնվենցիա է ստորագրել՝ ոչ մեկին դա պետք չէ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ես նույնիսկ չեմ էլ հիշում, թե ինչքան մարդիկ էին գալիս Ռոբիկի հետ, գիշերում մեր տանը, իսկ վաղ առավոտյան գնում «գործի»: Հիշում եմ, նոյեմբերյան մի ցուրտ, խոնավ օր էր: Ես տեֆտելի էի սարքել, մի մեծ կաթսա, գիտեի, որ Ռոբիկը երբեք մենակ չի գալիս: Ուշ երեկոյան նրանք եկան. տասնմեկ թրջված, մրսած, ցեխի մեջ կորած հոգի….Վառարանի վրա տաք ջուր կար, նրանք հերթով լվացվեցին, փոխվեցին, հագան չոր ու տաք շորեր եւ նստեցին ընթրիքի….Ես իմ կյանքում երբեք այդքան գովասանքներ չէի լսել….Ինչ օրեր ենք ապրել….»։
Զարմանքով ընթերցեցինք ՀՀ ԱԳՆ նախարար Էդիկ Նալբանդյանի բարձրախոսը հանդիսացող մամուլի խոսնակի տարօրինակ և ոչ գրագետ պատասխանները` կապված մեր կողմից նախաձեռնած ստորագրահավաքի առիթով: Այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել Է. Նալբանդյանին, որ ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված նամակը հաստատող ստորագրահավաք կազմակերպելու համար բավարար է ցանկացած նախաձեռնող խմբի կողմից այդ գործընթացի սկսումը:
Վարչապետը նշել է, որ օրեր առաջ հանրապետության նախագահի հետ ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ շոշափվել են բնագավառում առկա որոշ խնդիրներ, և հանձնարարական է եղել շահագրգիռ մարմինների մասնակցությամբ քննարկումներ իրականացնել:
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ Եվրասիական միությանը անդամակցելու Հայաստանի պայմանագիրը ուղարկվել է ներպետական համաձայնեցման:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Երեկ դատախազության աշխատակիցները վերջապես ներկայացան «դարակազմիկ» համազգեստներով, որոնց վերաբերյալ դեռ անցած տարի էր կառավարությունը որոշում ընդունել և բյուջեից մեծ գումարներ նախատեսել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Սմբատյանը նշանակվել է միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական:
Ի դեպ, նույն դպրոցականների պատճառով լրագրողներն իրենց օթյակում տեղ չէին ունենում նստելու, թրև էին գալիս միջանցքներում` ցուցադրելով իրենց անտի-դրես-կոդերը: