26 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:33 28.06.2014 | ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովին

Հունիսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում մասնակցել է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության համաժողովին: Համաժողովին մասնակցել են Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, պաշտպանության նախարարը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների պաշտպանության նախարարներ, Եվրամիության, միջազգային տարբեր կազմակերպությունների ու գործընկեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ: ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցել է Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վ. Աֆյանը:

16:00 28.06.2014 | Հայտնաբերվել է կնոջ դի

Նոր-Արեշի 15-րդ փողոցի վերջնամասում` Արտաշատի ոռոգման ջրատարում, հայտնաբերվել է միջին տարիքի կնոջ դի:

15:08 28.06.2014 | Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ջանքերը շարունակվելու են. փոխվարչապետը համագործակցության հարցեր քննարկեց ՀԿ -ների ղեկավարների հետ

Հանդիպմանը քննարկվեցին ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին 2014թ. զեկույցում արտացոլված՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը վերաբերող առաջարկությունների իրականացման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ զեկույցն առաջիկայում կքննարկվի Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբում՝ առաջարկությունների իրականացման միջոցառումների ծրագիր մշակելու համար: Օրենսդրական լուծումների անհրաժեշտության դեպքում նաեւ համապատասխան առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը:

15:00 28.06.2014 | «Վերջին 2 տարիների ընթացքում այսպիսի ակտիվություն սահմանին չէր եղել». ԳԱԼԱ

Գիշերը` ժամը 22-ից հետո հակառակորդն անկանոն գնդակոծել է սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Բարեկամավան գյուղերը: ԳԱԼԱ-ն զրուցել է Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանի հետ, ով տեղեկացրել է, որ կրակահերթն իրենց գյուղում առավել ակտիվ է եղել ժամը մեկից մինչև ժամը 7-ը, սակայն բարեբախտաբար մարդկային զոհեր ու վնասվածքներ այս անգամ չի եղել: «Եթե նախորդ դեպքերի հետ համեմատենք՝ մի փոքր ակտիվ է եղել, վերջին երկու տարիների ընթացքում այսպիսի ակտիվություն սահմանին չէր եղել հակառակորդի կողմից, չնայած մերոնք էլ համարժեք պատասխան են տվել»,- ասաց Գագիկ Աբազյանը:

14:16 28.06.2014 | Արմեն Աշոտյան. Հայաստանն իր ուսանողների և մասնագետների համար նոր ճանապարհ է բացել

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որին մասնակցում են միջազգային փորձագետներ, չճանաչված պետությունների կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

13:58 28.06.2014 | Հրադադարը խախտվել է 900 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

13:04 28.06.2014 | Հակառակորդը «Չորնի ստրելայով» կրակահերթ է բացել Չորաթանի ուղղությամբ. գյուղացիներից մեկը հրաշքով է փրկվել. shamshyan.com

Հակառակորդը կրակահերթ է բացել Տավուշի մարզի Չորաթան գյուղի ուղղությամբ. գյուղացիներից մեկի կյանքը հրաշքով է փրկվել, սակայն երկու մեքենա տուժել է մոտ 2 ժամ տևած կրակահերթից:

12:55 28.06.2014 | Վլադիմիր Գասպարյանի կադրային փոփոխությունները քաղաքական դրդապատճառներ ունեն. «Հրապարակ»

Պարզվում է՝ նրան ազատելու հիմնական պատճառը քաղաքական է: Նա մարտի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «գործուն աջակցություն» է ցույց տվել ԲՀԿ-ական թեկնածուին. կեղծ գրանցումների շնորհիվ այս շրջանի Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ականին հաղթել է ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը: Բանն այն է, որ Թադևոսյանը Հովտաշենի ԲՀԿ-ական գյուղապետ Հովիկ Թադևոսյանի խնամին է:

12:41 28.06.2014 | Տարոն Մարգարյանը չի մասնակցել անգամ կառավարության նիստին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Տարոն Մարգարյանը ոչ միայն չի արձագանքել Դավիթ Հարությունյանի «կանչին»` չի գնացել կառավարություն, ինչպես գրել է մամուլը, այլև նախօրեին չի մասնակցել կառավարության նիստին, որի ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել ոստիկանապետին:

12:12 28.06.2014 | «Մեզ մնում է մխիթարվել ֆուտբոլում Ռուսաստանի անհաջողություններով». Առավոտ»

«Մանկությանս տարիներին ծնողներս ընկեր ունեին, որը չափազանց բացասաբար էր տրամադրված խորհրդային իշխանության հանդեպ (հայրը ստալինյան բռնաճնշումների զոհ էր), եւ նրա այդ զգացմունքներն արտահայտվում էին նախեւառաջ սպորտային իր նախասիրություններում,- գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով,- Մասնավորապես, ֆուտբոլի եւ հոկեյի միջազգային խաղերում ողջ կրքով երկրպագում էր խորհրդային հավաքականի, իր ասած` ռուսների դեմ հանդես եկող ցանկացած թիմի»:

12:12 28.06.2014 | Իջևանում ամուսինը խեղդամահ է արել կնոջը

Հունիսի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Իջևան քաղաքի բնակիչ Գ.-ն և հայտնել, որ հարևանը խեղդամահ է արել կնոջը:

12:12 28.06.2014 | Գեներալների եղբորորդիների մասնակցությամբ միջադեպը հարթվել է ներողություն խնդրելով. «Հրապարակ»

«Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցները թեև տեղի էին ունեցել օրը ցերեկով և հայտնի մարդկանց միջև, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն «կարողանում» բացահայտել»,- գրում է «Հրապարակ» թերթը: Թերթը հիշեցնում է, որ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի եղբորորդիների և անհայտ անձանց միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը:

12:08 28.06.2014 | «Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են». Մովսեսի գյուղապետ. «ՀԺ»

«Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերով երեկ կեսգիշերին մոտ կես ժամ գնդակոծել է նաև Այգեպարը վնասելով գյուղի գազի խողովակը: Իսկ Մովսեսում 22:15-ից կրակոցները շարունակվում էին»: ՀԺ-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասել է, որ գյուղի տարածքում արկ է պայթել. «Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են»,- ասել է Ավալյանը:

12:05 28.06.2014 | Արաքս գետում՝ քարերի արանքում, հայտնաբերվել է պոմպակայանի 54-ամյա աշխատակցի դին. shamshyan.com

Այսօր առավոտյան, ժամը 08.57-ի սահմաններում N զորամասի ուղեկալի մոտակայքում, Արաքս գետում՝ քարերի արանքում, հայտնաբերվել է 54-ամյա Ջ Խ.-ի դին:

12:02 28.06.2014 | «Զանգեցին ինձ, ասացին՝ կերոսին են սրսկել պապային». Մամիկոն Խոջոյանի զավակների ենթադրությունները հաստատվել են

«Չէ, ենթադրություններ չեն, քանի որ էնտեղից եկած է, իրենց մոտից են բերել, որ տեղափոխել են հիվանդանոց, ես որ նայել եմ, ասում են՝ կերոսին են սրսկել: Ուրիշ ոչ մի բանից չի լինի, իմ հոր սիրտը առողջ է եղել, սիրտը հիվանդ էլ չի եղել»:

12:00 28.06.2014 | Սերժ Սարգսյանը ևս մասնակցել է Ծառուկյանի «Փարավոն»-ում կազմակերպված խնջույքին. «Հրապարակ»

«Երեկ տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ ծերակույտը մեկնել է Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» համալիր` վարչապետի եղբայր, Գագիկ Ծառուկյանի խնամի-եղբայր Ջոնիկ Արգամի Աբրահամյանի ծնունդը նշելու,- «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով,- Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցել է «ազգային» այդ տոնին»:

12:00 28.06.2014 | Քաղաքացին ընկել է 5-րդ հարկից

Հունիսի 27-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցած է ընկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 10ա շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է օգնություն:

11:58 28.06.2014 | ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը որևէ մարմնում չի քննարկվել. «ՀԺ»

«Հայկական պատվիրակությանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացրած բանաձևի նախագիծը ԵԽԽՎ-ի որևէ մարմնում այդպես էլ չի քննարկվել»,- այս մասին երեկ երեկոյան «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում Ստրասբուրգից հայտնել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

11:56 28.06.2014 | ԱԱԽ նիստին կմասնակցե՞ն այլընտրանքիստ Գագիկ Ծառուկյանը և այլևս ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստը, ըստ թերթի՝ կարևոր է նրանով, որ այն հաջորդելու է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ուղևորություններին դեպի Ղարաբաղ: «Սերժ Սարգսյանը վերջինն էր: Նա կվերադառնա Ղարաբաղից և ԱԱԽ նիստ կանի»,- գրում է թերթը:

11:01 28.06.2014 | Ինչպե՞ս են համագործակցելու ԵՏՄ-ի ուղին բռնած Հայաստանը և ԵՄ-ի հետ ասոցացված Վրաստանը. «Հայկական Ժամանակ»

«Հայաստանի համար միջազգային շուկաներ դուրս գալու հիմական միջանցք հանդիսացող Վրաստանը երեկ, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ միասին Եվրոպական միության հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, որը ներառում է նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի բաղադրիչը,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով,- Հայաստանը, հիշեցնենք, ժամանակին հրաժարվեց ստորագրել այս նույն համաձայնագիրը՝ հայտարարելով, որ ցանկություն ունի միանալ նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությանը: Այժմ հասարակության լայն շրջանակներում մտահոգություն է առաջանում, թե ԵՏՄ-ի ուղին բռնած Հայաստանը եւ ԵՄ-ի հետ ասոցացված Վրաստանը ինչպե՞ս են համագործակցելու, քանի որ սա ենթադրում է տնտեսական նոր բաժանարար գիծ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ»:

10:59 28.06.2014 | Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Հայկ Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

01:11 28.06.2014 | «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը մահացել է վերակենդանացման բաժանմունքում. պատճառները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն. «Փաստինֆո»

Դավիթ Սարոյանը նախկինում 3 անգամ ազատազրկման է դատապարտված եղել, իսկ ներկայումս դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2 տարի 10 ամիս ժամկետով:

00:50 28.06.2014 | ԽՍՀՄ-ում եղել է և՛ սեքս, և՛ էրոտիկա, և՛ պոռնոգրաֆիա

Ռուսաստանի պետական գրադարանը բացել է իր հատուկ պահոցներից մեկի գաղտնիքը: Փակ սեկցիայում մինչ օրս պահվում են ԽՍՀՄ ժամանակաշրջանում արգելված էրոտիկ եւ պոռնոգրաֆիկ բնույթի հրատարակություններ եւ նյութեր` գրքեր, նկարներ, լուսանկարներ, ֆիլմեր:

23:54 27.06.2014 | Դեղորայք, որը կարող է փրկել կանանց մաշկի քաղցկեղից

Սովորական ասպիրինը, որը հասանելի է ցանկացած մարդու համար, ոչ միայն մարդկանց փրկում է սրտայինի հիվանդություններից, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղից, այլ նաև կանանց պաշտպանում է վտանգավոր մելանոմա հիվանդության զարգացման հավանականությունից։

23:10 27.06.2014 | Քաղաքացին ցած է ընկել տրակտորի քարշակից և մահացել

Հունիսի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում, 1964 թ. ծնված Գագիկ Միքայելյանը Շիրակի մարզում` Ձիթհանքով-Քարաբերդ ճանապարհի 2-րդ կմ-ին, «Բելառուս ՄՏԶ-80» տրակտորի քարշակին բարձած խոտի հակերի վրայից ցած է ընկել և տեղում մահացել:

23:10 27.06.2014 | Միջազգային չարիքի` թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում (տեսանյութ)

Միջազգային չարիքի` թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում:

22:09 27.06.2014 | Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

Հունիսի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի մի բնակարանից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գարեգին Պ.-ն:

21:29 27.06.2014 | Տնօրենի աշխատասենյակից ատրճանակ, բանկոմատի 7 քարտ, կանխիկ գումար, ժամացույց և ձեռնաշղթա գողացողին հայտնաբերեցին

Ըստ Գևորգ Ա.-ի` նշված իրերը, ինչպես նաև 460.000 դրամը, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը գողացել է Ազատության պողոտայում գտնվող հաստատություններից մեկի տնօրենի աշխատասենյակից:

21:21 27.06.2014 | Միգրացիան` ժառանգական ֆենոմեն

Միգրացիան հատկապես երիտասարդների մեջ որոշ առումով դարձել է ժառանգական ֆենոմեն: Տարիներ շարունակ իրենց մոտ ձևավորվել է այն պրակտիկան, որ իրենց գոյատևման խնդիրները պետք է լուծեն միգրացիայի միջոցով, և դա փոխանցվում է հորից որդուն», – «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպված բացօթյա քննարկմանը միգրացիայի պատճառներին անդրադարձավ ազգագրագետ, ԵՊՀ Պատմ. գիտ. թեկնածու Աղասի Թադևոսյանը:

21:10 27.06.2014 | «Չենք թողնի մեր Չինարին»

«Մենք արդեն ճանաչում ենք: Որ ավելի ցածր են կրակում՝ դիրքերից դիրքեր, ուրեմն ավտոմատով են կրակում, իսկ որ ավելի բարձր՝ դա նշանակում է, որ «դեշեկայով» են կրակում»:

  • Page 1483 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1478
  • 1479
  • 1480
  • 1481
  • 1482
  • 1483
  • 1484
  • 1485
  • 1486
  • 1487
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը