««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 6-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը և ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեկնելու են Մեծ Բրիտանիա, որտեղից ՀՀ խորհրդարանը հրավեր է ստացել և հիմա այս գործուղումը կռիվ է գցել ՀՀԿ կանանց մեջ»:
Հուլիսի 3-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում, անձը չպարզված տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նախագահականում փորձում են այցի օրակարգը ձեւավորել այնպես, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 13-ին լինի Բրազիլիայում, որպեսզի, ամենայն հավանականությամբ, ներկա գտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին:
«Արդարադատության նոր նախարար Հովհաննես Մանուկյանը սիրում է, երբ իրեն «շեֆ» են ասում, և ներքին կարգով հրահանգել է իրեն «շեֆ» ասել»;
«Կառավարությունն իր նախորդ նիստում որոշում է ընդունել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին»:
«Երեկ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական է նշանակել ԱԺ գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանին, որի հետ «բարեփոխիչ» Հրայր Թովմասյանը չցանկացավ աշխատել»:
«ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տալու միանգամից երկու փաստաթղթերի, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգերին»:
Մինչև հոկտեմբեր, ամենայն հավանականությամբ, պետք է շարունակվեն ռուս-ադրբեջանական խաղերը, Ղազախստանն էլ պետք է փորձի խաղալ իր մասով: Հայաստանին առնվազն մինչև հոկտեմբեր ժամանակ է տրվել այդ խաղերին չխանգարելու համար:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
1964 թվականին LIFE ամսագիրը հյուրընկալվել է իտալացի հանրահայտ դերասանուհի Սոֆի Լորենի եւ նրան ամուսնու` պրոդյուսեր Կարլո Պոնտիի շքեղ ամառանոցում: Հիսուն տարի անց ներկայացվում են LIFE –ի լուսանկարները:
Եթե չունեք հաջողակ ձեռներեցին բնորոշ անհրաժեշտ մի շարք որակներ, ապա միգուցե չարժե նաեւ նման պատասխանատվություն ստանձնել:
Մրցույթը, որին մասնակցել են տարբեր երկրներից 24 գեղեցկուհիներ, տեղի է ունեցել Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ հունիսի 14-21-ը:
Մեր այն հարցին՝ եթե հանրությունը տեղեկացվեց, պայքարեց, ինչ-որ արդյունք կլինի՞, արվեստաբանն այսպես պատասխանեց. «Եթե բողոքի ձայնը եղավ բարձր, մեծ, լայնածավալ, ես հավատում եմ, որ այդ ճնշումը որոշակի արդյունք կունենա, որովհետև, իմ կարծիքով՝ այսօրվա դրությունը գալիս է նրանից, որ տարբեր պատճառներով հանրության մեծ մասին չի հետաքրքրել այս հարցը: Նրանցից շատերը կարծում էին, որ հին Երևանը կռիսանոց է, շատ լավ է, որ կառուցվել են այսպիսի էլիտար շենքեր, որոնց մեջ մարդիկ խեղդվում են՝ բառիս բուն իմաստով, որովհետև սա հակահումանիստ ճարտարապետություն է»:
«Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը:
Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների` Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի արեւելքում հուսալի զինադադարի հաստատման միջոցառումների փաթեթի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Խտացված գազի սակագինը առաջիկայում կնվազի այդ մասին երեկ կառավարությունում տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց ԼՂՀ վարրապետը:
այգու տնակային ավանի բնակիչները: Նրանք նաև նշել են, որ ավանը ջրասույզ է լինում: Երկու տարի առաջ այդ տարածքով անցնող ջրատար խողովակը վնասվել և մինչ օրս չի նորոգվել:
Ըստ ֆրանսիական «Գալա» պարբերականի՝ Արամ կամ Անդրե Օհանյանի և հեռուստատեսային շոուներում հանդես եկող և մարդասիրական ձեռնարկներին իր մասնակցությունը բերող գեղեցկուհու քաղաքացիական ամուսնությունը կատարվել է Մոնակոյում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հուլիսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 1.7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա:
«Դերենիկի մահվանից արդեն 20 օր է անցել, սակայն մոր վիճակը ոչ մի կերպ չի բարելավվում: Պատկերացրեք՝ որդու գերեզմանին էլ դեռ չի գնացել: Երկու օր առաջ սկսեց քիչ-քիչ քայլել, երեկ նորից վատացավ, տարանք մասիվի հիվանդանոց, որտեղից միանգամից տեղափոխեցին սթրես-կենտրոն, որդու մահվան հետ չի հաշտվում, ահավոր ծանր է տանում: Չգիտենք՝ ինչ կլինի: Անընդհատ որդուն է ուզում, ասում է՝ ես առանց իրեն չեմ կարող ապրել»:
18-ամյա Տիգրանին հիվանդության պատճառով բանակ չեն զորակոչել: Նա վաղուց տանը մենակ է ապրում, մայրը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում: Տիգրանն իր գոյությունը պահում է շուկայում մրգավաճառներին օգնելով:
Այն վեհ գաղափարները, որոնք ԱՄՆ հիմնադիր հայրերը հռչակեցին 238 տարի առաջ, այսօր էլ ուղեցույց են ժողովրդավարությանը, արդարությանը և օրենքի գերակայությանը ձգտող աշխարհի բազմաթիվ երկրների համար: Մենք ուրախ ենք, որ ի դեմս Միացյալ Նահանգների ունենք հուսալի գործընկեր, որի հետ կիսում ենք բազմաթիվ արժեքներ և իդեալներ։
«Սա հիմա կռիվ է, որ պետք է մենք էլ մեր փաստերը ներկայացնենք, իրենք էլ իրենց մեղադրող հարցերը տան, այսինքն այդ ամբողջ խմորը մի հատ հունցվի, հետո վերջում կերեւա՝ ինչ են պատրաստվում այդ խմորից»,- ասել է նա:
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն օրերս երկու հացարտադրողների՝ «Մայակ» ՍՊԸ-ին եւ«Արթուր Պողոսյան» ԱՁ-ին տուգանել է 100 հազարական դրամի չափով:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վանաձորում սովորաբար սնկային թունավորումների թիվն ավելանում է հուլիս-օգոստոս ամիսներին: Այս տարի, սակայն, այս ցուցանիշն անհամեմատ բարձր եղավ հունիսին:
Այս տարվա մարտի 6-ին ՀՀ դատախազությունը պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պետական գնման պայմանագիր է կնքել «Պահապան» ՍՊԸ-ի հետ՝ 99 միլիոն 426 հազար դրամ ընդհանուր արժեքով: Հենց այս ՍՊԸ-ն է մատակարարել դատախազների համազգեստները: Այդ գնի մեջ ներառում է նաեւ համազգեստի այլ տեսակներ եւ աքսեսուարներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Լատինական Ամերիկա: ՀՀ Նախագահը կայցելի Արգենտինա, Ուրուգվայ և Չիլի:
Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 70-ամյա Սոնյա Բաղդասարյանին: