27 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

15:55 29.06.2014 | Աղետի ենթարկված ուղղաթիռում է գտնվել նաեւ կրասնոդարցի հայ գործարարի 14-ամյա որդին

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուղղաթիռում է գտնվել նաեւ գործարարի որդին` Եվգենի Ելուգյանը՝ ծնված 2000թ.-ին:

15:00 29.06.2014 | Դիլիջանի բնակիչը գնացել է հանդամաս և չի վերադարձել

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 1953 թ. ծնված Ա. Մ.-ը ս.թ. հունիսի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում գնացել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Օբիկի ձոր» կոչվող հանդամաս և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

14:39 29.06.2014 | Հարգանքի տուրք`անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

Երևանի «Եռաբլուր» պանթեոնում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին այսյօր հարգանքի տուրք մատուցելու են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ:

14:28 29.06.2014 | Հուշարձան շենքերի շահագործումը ներկայիս վիճակով վտանգավոր է. Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ. «Փաստինֆո»

«Եթե շենքը հուշարձան է, հուշարձանների պահպանության գործակալության հետ կնքվում է պարտավորագիր. օրինակ` Արամի փողոցի շատ շենքերի հետ կապված մենք ունեցել ենք այդ պարտավորագրերը, որ նա պարտավորվոմ է պահպանել և պատասխանատու է հուշարձանի հետագա կյանքի համար»,- ասել է նա:

14:01 29.06.2014 | Սեյրան Օհանյան. Պատերազմի նախանշաններ չկան, բայց լարվածություն կա սահմաններում. NEWS.am

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիան, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներով:

13:00 29.06.2014 | Ես չեմ կարող հանդուրժել իմ կուսակցության և Քոչարյանի միջև որևէ հնարավոր կապ. Ստյոպա Սաֆարյան. 1in.am

Մեր հարցին՝ հնարավո՞ր է ընդհանրապես դուրս գաք «Ժառանգությունից», Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Բնականաբար, ես չեմ կարող հանդուրժել իմ կուսակցության և Քոչարյանի միջև որևէ հնարավոր կապ»:

12:31 29.06.2014 | Ինչ է ալերգիան

Հակամարմինների և ալերգենների կապակցումը բջջային մակերեսի վրա հանգեցնում է կոմպլեմենտի ակտիվացմանը, որի թաղանթը գրոհող ակտիվացված բաղադրիչների վնասող ներգործությունը համալրվում է ներգրավվող լեյկոցիտների կողմից: Բացի այդ, IgG-ի համար պրոցեսի մեջ կարող են ներգրավվել Fc – ռեցեպտորներով ցիտոտոքսիկ Т-լիմֆոցիտներ: IgG-ի հետ կապակցվելով, դրանք մասնակցում են հակամարմիններից կախվածություն ունեցող բջջային ցիտոտոքսիկության ձևավորման պրոցեսին:

12:03 29.06.2014 | Կրասնոդարում ուղղաթիռի աղետի հետևանքով զոհվել են հայազգի գործարարն ու նրա դուստրը (լուսանկարներ)

Շաբաթ երեկոյան տեղի ունեցած աղետի հետեւանքով զոհվել էին 45-ամյա հայազգի գործարար Սամվել Ելուգյանը եւ նրա 22-ամյա դուստրը` Ալինա Ելուգյանը, ինչպես նաեւ 52-ամյա օդաչու Անդրեյ Գոնչարենկոն:

11:01 29.06.2014 | Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հունիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

10:31 29.06.2014 | Հուլիսի 1-2-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, և հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին […]

01:11 29.06.2014 | Դիլիջանում ՊՆ գլխավոր շտաբի խմբի պետը, շրջանցելով կովին, Mercedes-ով վթարի է ենթարկվել. shamshyan.com

Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառը եղել է փողոցով անցնող խոշոր եղջերավոր անասունը: Վարորդը, նկատելով կովին, փորձել է շրջանցել ու չի կարողացել կառավարել ավտոմեքենան, որից հետո տեղի է ունեցել վթարը:

01:02 29.06.2014 | Խոշոր նախագծեր, որոնք մեկնարկել են փոքր ավտոտնակներում

Մեզնից շատերը ինչ-ինչ գաղափարներ ունեն, որոնք ցանկանում են իրագործել, սակայն մշտապես ի հայտ են գալիս տարբեր խոչընդոտներ` գումարի անբավարարություն, ժամանակի բացակայություն եւ բազմաթիվ այլ պատճառներ: Սակայն ոչ բոլորն են ընկրկում նման խոչընդոտների առջեւ:

00:40 29.06.2014 | General Motors-ը ավելի քան 500 հազար ավտոմեքենա է ետ կանչում

Ետկանչման եթնակա են 2014-2015 թթ մոդելային տարվա Chevrolet Silverado եւ GMC Sierra-ները, ինչպես նաեւ 2015թ. մոդելային տարվա Chevrolet Tahoe, Chevrolet Suburban եւ GMC Yukon ամենագնացները:

00:12 29.06.2014 | 5 անսովոր ազդանշան օրգանիզմից` ինչ է հուշում ձեզ օրգանիզմը

Գլխապտույտ նստած տեղից կտրուկ վեր կենալու ժամանակ. Նման դեպքերում հնարավոր է, որ օրգանիզմը ջրազրկվել է, կամ դուք տառապում եք պոստուրալ հիպոթենզիայով: Դա առաջանում է, երբ կտրուկ բարձրանալիս արյունը գլխից հորդում է դեպի ոտքերիը: Այս երևույթը հանդիպում է հիմնականում արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց շրջանում:

22:49 28.06.2014 | Կնոջը, կնոջ քրոջը և վերջինիս դստերը դանակահարողին ձերբակալեցին

Նույն օրը, ժամը 04.30-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերջիններս տեղափոխվել են բուժօգնության:

21:29 28.06.2014 | Արծվաբերդում «ՈՒԱԶ»-ն ընկել է տան տանիքին և այրվել. մեկ զոհ

Հունիսի 27-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում ավտոմեքենա է ընկել տան տանիքին և այրվել:

21:10 28.06.2014 | Կարկուտ` Արագածավան գյուղում

Ժամը 19.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.25-ից մինչև 19.40-ը Արագածոտնի մարզի Արագած և Արտաշավան գյուղերում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի ցանքատարածքները և բանջարաբոստանային կուլտուրաները:

20:30 28.06.2014 | Հայրը Հայկ Կյուրեղյանին ոչ տեսել է եւ ոչ էլ խոսել հետը. «Ա1+»

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հունիսի 12-ին կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, ուրախ է, որ ՀՔԾ-ում ոստիկանների դեմ գործ է հարուցվել։ «Հայաստանում նախադեպ չկա, որ ոստիկանը տույժի ենթարկվի, բայց կարծում եմ, որ ճիշտ է»:

20:09 28.06.2014 | Հողատարածքից ատրճանակ է հայտնաբերվել

Հունիսի 27-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի և Մասիսի բաժինների ծառայողները Ներքին Չարբախի Արարատյան փողոցի 157/Ա հողատարածքում գտնվող բազկաթոռի վրայից հայտնաբերել և առգրավել են առանց գործարանային համարի 5,6 մմ տրամաչափի ատրճանակ:

19:54 28.06.2014 | Գոմաղբ՝ Գասպարիի տան դիմաց. «Ա1+»

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ իր տան անդամներն արդեն 4-րդ օրն է տանից դուրս գալիս ստիպված անցնում են գոմաղբի վրայով։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է ակտիվիստը։

19:27 28.06.2014 | Բնակարանագողը գրքի միջից 12.000 դոլար էր գողացել (տեսանյութ)

Բնակարանագողը գրքի միջից 12.000 դոլար էր գողացել: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:

19:22 28.06.2014 | Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվեց

Նոր վարչության կազմում ընտրվեցին կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, մանկավարժներ Անահիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը, իրավաբան Զարուհի Փոստանջյանը, տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը եւ Ռշտուն Մարտիրոսյանը, տնտեսագետ-լրագրող Հրայր Մանուկյանը, քաղաքագետներ Ստեփան Հասան-Ջալալյանը, Ֆիլիպ Արզումանյանը եւ Հովսեփ Ղազարյանը, ոճաբան Գայանե Աբասյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը:

19:21 28.06.2014 | Բաքվում հակահայկական ցույցի մասնակիցները պահանջել են, որ հայ պատգամավորներն անհապաղ լքեն իրենց երկիրը

Այսպես կոչված Ղարաբաղի ազատագրման կազմակերպության անդամներն այսօր Բաքվի Flame Towers-ի մոտ, որտեղ տեղի է ունենում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը, բողոքի երթ են անցկացրել:

19:16 28.06.2014 | ԱԻՆ. Արագածոտնի մարզում սկսել են իրականացնել կրակոցներ

Հունիսի 28-ին, ժամը 19.00-ից ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Արագածոտնի մարզում սկսել են իրականացնել կրակոցներ:

19:09 28.06.2014 | Եղանակը՝ առաջիկա օրերին

Հունիսի 28-ի գիշերը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

18:29 28.06.2014 | Մարգահովիտ գյուղում «Օպել»-ն ամբողջությամբ այրվել է

Հունիսի 27-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենա է այրվում:

18:09 28.06.2014 | «Մինչև Աֆրիկյանները` բոլոր շենքերը ոչ թե ապամոնտաժվել են, այլ՝ ուղղակի քանդվել». «Փաստինֆո»

Մենք մի քիչ տարօրինակ ժողովուրդ ենք, ամեն անգամ ակ ենք հորինում: Աշխարհում, երբ առևտրային մոլերը սկսեցին զարգանալ, դա մոտավորապես 50- ական թվականներին էր, կյանքը ցույց տվեց, որ երբ ընդհանրապես հարեւանությամբ բնակելի շենք չկա, ապա այդ տարածքները գիշերային ժամերին դառնում են ամայի: Բայց խոսքը ինչի մասին է: Այնտեղ, որտեղ ես մանսարդային հարկեր ունեմ, օգտագործելով, օրինակ, Մյունխենի փորձը, դրանք կարող են վերածվել ռեստորանների, կամ բացօթյա բնակելի տարածքներ լինեն, այսպես ասած` ապարտամենտներ լինեն, որտեղ մարդու ներկայությունը կլինի տարին 12 ամիս:

17:55 28.06.2014 | Նիկոլ Փաշինյանն այս գիշերը կանցկացնի սահմանին կանգնած ժողովրդի հետ

«Գնում ենք Այգեպար ու Մովսես. գիշերը լինելու ենք սահմանին կանգնած ժողովրդի կողքին: «Քաղաքացիական պայմանագիր», վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյան, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյան»,- գրել է Փաշինյանը:

17:53 28.06.2014 | «Հույս ենք հայտնում, որ մեր երկիրը կվերադառնա ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի օրակարգին»

Մենք ողջունում ենք Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում Հայաստանի հետ ընդգրկված երեք երկրների առաջընթաց քայլը: Այն դիտարկում ենք որպես ինքնիշխանության կամքի վկայություն, գնահատում, որպես քաղաքական եւ քաղաքակրթական նշանակալի եւ բեկումնային փոփոխություն, անվտանգության ու կայունության կարեւոր գրավական` հետխորհրդային տարածքի մի զգալի մասում:

17:26 28.06.2014 | Ասելով, թե սատանա է մտել տուն` դանակի 2 հարված էր հասցրել հարևանի թիկունքին (տեսանյութ)

Ասելով, թե սատանա է մտել տուն` դանակի 2 հարված էր հասցրել հարևանի թիկունքին:

  • Page 1482 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1477
  • 1478
  • 1479
  • 1480
  • 1481
  • 1482
  • 1483
  • 1484
  • 1485
  • 1486
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը