09 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:30 23.01.2015 | Թմրամիջոց` գուլպայի միջից

Հունվարի 22-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները, ժամը 16.00-ին, Գավառի Հ.Աբրահամյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արսեն Բ.-ին:

20:22 23.01.2015 | «Քոչարյանի գնահատականները Գյումրիի ողբերգության առնչությամբ համահունչ են հասարակության շրջանում հնչող գնահատականներին». Երվանդ Բոզոյան

«Ռոբերտ Քոչարյանի գնահատականները համահունչ են հասարակության շրջանում հնչող գնահատականներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը`գնահատելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անդրադարձը Գյումրիում օրերս տեղի ունեցած ողբերգությանն ու ՀՀ ներկայիս իշխանություններին ուղղված նրա քննադատությանը: Ըստ քաղաքագետի, Գյումրիի ողբերգությունը ցույց տվեց, թե որքան թուլացած է Հայաստանը, և, որ ՀՀ իշխանություններն այնքան են խեղճացած, որ, ըստ էության, վախենում են և հակասական գնահատականներ են տալիս տեղի ունեցածին: Ըստ Երվանդ Բոզոյանի՝ ՀՀ երկրորդ նախագահը փորձել է շեշտել, որ Գյումրիի իրադարձությունները ցույց տվեցին Հայաստանի իշխանության և պետության խղճուկ կարգավիճակը:

20:11 23.01.2015 | Շեղելու փորձեր և վճռական պատասխաններ

Ընթացիկ տարվա առաջին ամիսը հատկանշած իրադարձությունները մտածելու տեղիք են տալիս, որ մեր թշնամիները պետական մակարդակներով բազմաթիվ նոր ուղղություններով ձեռնարկել են շատ աշխույժ պայքար՝ հանրային կարծիքը կողմնորոշելու և հայկական պետությունների ուշադրությունը շեղելու քաղաքականության:

20:05 23.01.2015 | «Դժբախտ պատահարից» զոհված ադրբեջանցի պայմանագրայինին թաղել են պատվո պահակախմբով. razm.info

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են պայմանագրային զինծառայող, 26 ամյա Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուի մահվան մասին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, զինծառայողը սպանվել է «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով։

19:50 23.01.2015 | Թամարա Յալոյան. «Նման բան չկա, ռուսական կողմն ինձ ոչինչ չի ստիպել»

Ես ընդամենը ցանկացա ասել այդ մարդկանց, որ ես էլ գիտեմ այդ մասին, ես ինքս առաջինն եմ, իմ հայտարարության մեջ ասել որ, հնարավոր է, վարքագծի, էթիկայի կանոններ խախտած լինեմ: Ընդամենը կարելի էր զանգել, հարցնել, թե ինչու ես այդպիսի բան արել, հետո նոր քննադատությունների անցնել: Դա էր ամբողջ խնդիրը:

19:30 23.01.2015 | Դերասանն իր տան գողության մեջ թմրամոլներին է կասկածում. armlur.am

Դերասանը նշել է, որ հիմնականում կասկածում է տարածքի թմրամոլներին և հարբեցողներին, իսկ վերջին 20 տարիներին նման դեպք տեղի չէր ունեցել: Վերջին անգամ կողոպտել էին նրա արհեստանոցը, ինչն ինքը նկատել է պատերազմից վերադառնալուց հետո:

19:27 23.01.2015 | Տիգրան Սարգսյանն ու Ադամ Շիֆը անդրադարձել են ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության աճին

Դեսպան Սարգսյանն ու կոնգրեսական Շիֆն անդրադարձան ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգի հարցերի: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց կոնգրեսական Շիֆի անձնական դերակատարությունը Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերն ԱՄՆ քաղաքական օրակարգում մշտապես բարձր պահելու ուղղությամբ: Իր հերթին կոնգրեսական Շիֆը վերահաստատեց իր հանձնառությունը:

19:19 23.01.2015 | Պարզվել են Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են Լոռու մարզի Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

19:10 23.01.2015 | Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

Հունվարի 21-ին, ժամը 08.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Մարտիկ Գ.-ն:

19:08 23.01.2015 | Ջեյմս Ուորլիքը կոչով դիմել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ դիմելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ Թվիթերյան իր բլոգում գրել է. «Իմ կոչը նախագահներին՝ կանգնեցրեք բռնությունները շփման գծում և հավատարիմ մնացեք բանակցություններին»։

19:00 23.01.2015 | «Քաղաքապետարանից ասացին՝ մարդկանց Նոր տարին մի հարամեք, դոլարն իջնելու է, հարցը կլուծվի: Հարցը մինչ օրս չի լուծվել». Հրանտ Եղիազարյան

«Եթե մեզ ասում են` աշխատեք 100 դրամով, մենք էլ ասում ենք՝ մեզ վառելիքը տվեք ինքնարժեքով: Դա շատ մեծ քանակ չի, ու ներկրողների վրա ծանր չի նստի: Ասում ենք՝ դիմեք իշխանություններին, որպեսզի մեր հարկային բեռը թեթևացնեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

18:50 23.01.2015 | «Երեխայի մահն արդեն վերջն էր»

Մենք հակված չէինք իրավիճակը սրելուն, քանի որ բոլորիս պահանջը մեկն էր եւ այն արդարացի էր: Ցավոք, մեր ուզածը կիսատ իրականացավ: Մենք նույնիսկ չհասցրեցինք լսել գլխավոր դատախազի խոսքը: Վերջնական տեսքի բերելու համար պետք է բոլորիս հորդորեմ՝ զուսպ մնալ, սպասել հարցի վերջնական կայացմանը՝ քննարկումից հետո:

18:46 23.01.2015 | Եղանակը՝ առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 4-6 աստիճանով:

18:19 23.01.2015 | Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը»

Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։

18:11 23.01.2015 | Վաֆա Գուլուզադեն սահմանային միջադեպերի մեղքը բարդում է Ռուսաստանի վրա

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեին բոլոր տեսակի սահմանային միջադեպերի բացառման շուրջ, Մոսկվան դժգոհ կմնար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց 1990-1999թթ. Ադրբեջանի նախագահի խորհրդական, ադրբեջանցի դիվանագետ, կոնֆլիկտոլոգ Վաֆա Գուլուզադեն` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած աննախադեպ լարվածությանը: Նա նախ նշեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես պարզ է իր և բոլորի համար:

18:10 23.01.2015 | 2000 թվականից հետախուզվողին հայտնաբերեցին Իջևանում

Ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 22-ին, ժամը 10.30-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռազմիկ Ռոմերի Հ.-ն:

17:50 23.01.2015 | Արցախի տնտեսությունը 2014թ.­ին պահպանել է տնտեսական աճի դրական դինամիկան

Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ` նվիրված 2015 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների եւ ԼՂՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ընդունելու հետ կապված հարցերին:

17:47 23.01.2015 | Փոստանջյանը օրինագիծ է մշակել Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ

Ռուսասատանի Դաշնության ռազմաբազայի ղեկավարությունը, շրջանցելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, Հայաստանի Հանրապետության և Ռուսասատանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը, շարունակում է ապօրինի գործունեությունը՝ չփոխանցելով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իշխանություններին:

17:35 23.01.2015 | Լրագրողները հավաքվել են ԱԳՆ-ի մոտ և Էդվարդ Նալբանդյանից պարզաբանում են պահանջում. armlur.am

Մի խումբ լրագրողներ այս պահին հավաքվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության առջեւ՝ պահանջելով նախարար Էդվարդ Նալբանդյանից, որպեսզի նա տեղեկություն տրամադրի՝ ինչ է անում ՀՀ ԱԳՆ-ն սահմանային այս լարված իրավիճակում: Սակայն ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողներին ասել է, թե կարող է ինքն անձամբ զրուցել լրագրողների հետ՝ ոչինչ չհրապարակելու պայմանով:

17:29 23.01.2015 | «Ռուսաաստանը չի հրաժարվում վերադարձնել Պերմյակովին». Պետդումայի պատգամավոր Օլեգ Լեբեդև. ԳԱԼԱ

«Մենք եւս բաց եւ թափանցիկ կաշխատենք, կհանդիպենք ձեզ հետ, կներկայացնենք հետաքննության արդյունքները: Կարեւորն այն է, որ այս դեպքում նախաքննությունն ընթանում է Հայաստանում, դատաքննությունը եւս տեղի կունենա Հայաստանում»:

17:12 23.01.2015 | Ադրբեջանցի հրամանատարն ընկել է հայուհու դիպուկ գնդակից. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ: Այսօր միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որն ընկել է հայուհու դիպուկ գնդակից:

17:10 23.01.2015 | «Մերսեդես»-ների կողային հայելիները գողացողին հայտնաբերեցին

Հունվարի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողանալու մասին:

16:58 23.01.2015 | «Ժառանգություն» կուսակցության՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը ԵԺԿ Քաղաքական համաժողովում հետաձգվել է

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 22-23-ը Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովում ներկայացրեց իր կողմից մշակված՝ «Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը եւ եվրոպական արժեքները» պաշտոնական բանաձեւի նախագիծը, որը քննարկումը հետաձգվեց մինչեւ մարտ ամիսը՝ ԵԺԿ հաջորդ համաժողով: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Երեւան վերադառնալուն պես կլրամշակի բանաձեւի առաջարկի եւ որոշման այն […]

16:52 23.01.2015 | Նիկոլ Փաշինյան. «ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունը վաղաժամ է». armtimes.com

Հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահները պարտավոր են սահմանի խախտման փորձի եւ սահմանի խախտման փորձ կատարած անձի բերման ենթարկվելու վերաբերյալ տեղյակ պահել Հայաստանի իրավապահ մարմիններին:

16:30 23.01.2015 | Վիրավոր զինծառայողի վիրահատությունը ավարտվել է. վիճակը ծանր կայուն է. news.am

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի առողջական վիճակը ծանր կայուն է:

16:21 23.01.2015 | Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 5-ին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը» տեղի է ունենալու փետրվարի 5-ին՝ Մուլտի Գրանդ հյուրանոցի կոնֆերանս դահլիճում:

16:08 23.01.2015 | Քաղտեխնոլոգը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. «Իսկ ինչո՞ւ ինքը հոկտեմբերի 27-ին կայծակնային չգործեց». aravot.am

«Նա ասում է, որ ՀՀ իշխանությունները պետք է նման հավաստիացումներ տային: Ասում է՝ իշխանությունները պետք է կայծակնային արագությամբ գործողություններ իրականացնեին: Հավանաբար ինքը մոռացել է 1999 թ. հոկտեմբերի 27-ը, երբ տեղի ունեցավ մասշտաբով ավելի մեծ հանցագործություն, բայց չգիտես ինչի ինքը կայծակնային գործողություններով չառաջնորդվեց՝ պատճառաբանելով, որ սափրված չէ: Եվ միայն որոշ ժամանակ հետո երեւաց հեռուստաէկրաններին: Մեղադրել այսօրվա իշխանություններին մի բանում, որ ինքը ժամանակին չի արել, այդքան էլ ազնիվ չէ»:

15:50 23.01.2015 | 3 զոհ` նույն կուրսից. Կարենը պատրաստվում էր նշանվել… yerkir.am

Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հերթական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր:

15:46 23.01.2015 | ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ այցելել են Գյումրի

ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ այցելել են Գյումրի: Քաղաքի մուտքի մոտ նրանց դիմավորել են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Հովհաննես Մարգարյանը, Արման Սահակյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

15:39 23.01.2015 | Անհայտ անձը կամ անձինք թալանել են սիրված ու ճանաչված դերասան Արտաշես Ալեքսանյանի տունը. shamshyan.com

Կայքի տեղեկություններով՝ հունվարի 21-ին, ժամը 12:00-20:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բակի կողմից ցանցի վրայով անցել են տան կողմը, կոտրել երկաթե վանդակաճաղը, այնուհետ բացել տան դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր, Ա. Ալեքսանյանի՝ որպես մրցանակ ստացած կրծքանշանները և հեռուստացույցը, հետո տան մյուս դռնից իրենց ավարով հեռացել են:

  • Page 1157 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1152
  • 1153
  • 1154
  • 1155
  • 1156
  • 1157
  • 1158
  • 1159
  • 1160
  • 1161
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը