Քաղտեխնոլոգը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. «Իսկ ինչո՞ւ ինքը հոկտեմբերի 27-ին կայծակնային չգործեց». aravot.am

Aravot.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի Գյումրիի դեպքերի հետ կապված հատվածը, թե պայթյունավտանգ իրավիճակը կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները, եւ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ, մինչդեռ մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին, քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասել է.

«Երբ հարցը տրվում է ուղղակի՝ ո՞ր երկրի օրենքներով պետք է դատվի մարդասպանը եւ ո՞ր պետության տարածքում կրի պատիժը, Ռոբերտ Քոչարյանն ուղղակիորեն չի ասում իր տեսակետը, անուղղակի է պատասխանում, որ դա պետք է տեղի ունենար հայաստանյան իրավապահ մարմինների կողմից, այդ հարցը պետք է քննվեր Հայաստանի դատարանում:

Նա ասում է, որ ՀՀ իշխանությունները պետք է նման հավաստիացումներ տային: Ասում է՝ իշխանությունները պետք է կայծակնային արագությամբ գործողություններ իրականացնեին: Հավանաբար ինքը մոռացել է 1999 թ. հոկտեմբերի 27-ը, երբ տեղի ունեցավ մասշտաբով ավելի մեծ հանցագործություն, բայց չգիտես ինչի ինքը կայծակնային գործողություններով չառաջնորդվեց՝ պատճառաբանելով, որ սափրված չէ: Եվ միայն որոշ ժամանակ հետո երեւաց հեռուստաէկրաններին: Մեղադրել այսօրվա իշխանություններին մի բանում, որ ինքը ժամանակին չի արել, այդքան էլ ազնիվ չէ»:

Լուսանկարում՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը վերջին հրաժեշտն են տալիս 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ aravot.am-ում:

Տեսանյութեր

Լրահոս