2014 թ. հոկտեմբերի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Ազատամարտիկների փողոցի այգու հարևանությամբ գտնվող կրպակից 800.000 դրամի ապրանքներ գողանալու մասին:
Հունվարի 22-ին, ժամը 14.09-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչը փորձում է ինքնասպան լինել, դուռը փակ է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ծննդաբերության ժամանակ երեխայի ստոծանու, ուսի եվ արմունկի նյարդերը ողնուղեղից պոկվել են, ինչի հետևանքով փոքրիկս շնչառական խնդիր ունի, ինչպես նաև աջ ձեռքը չի կարողանում վեր բարձրացնել ու արմունկը ծալել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիին:
Գողությունների 13 դրվագները բացահայտվեցին:
Վիճաբանություն և դանակահարություն Ապարանում:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը դիմում է բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ստացել են հրավեր մասնակցելու 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպած միջոցառմանը՝ Գալիպոլիի (Չանակկալեի) ճակատամարտում Թուրքիայի տարած ինչ-որ հաղթանակի շուրջ, հայտարարելով, որ այն հակամարդկային է և նպատակադրված է տապալելու քսաներորդ դարում մարդկության դեմ գործած առաջին խոշորագույն ոճրի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որը ավանդաբար նշվում է ապրիլի 24-ին ողջ Հայ Ազգի ու առաջադեմ մարդկության կողմից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցները գործել են նախապես սահմանված հերթապահության հստակ ժամանակացույցով: Արդյունքում ապահովվել է վերը նշված կառույցների բնականոն աշխատանքը և քաղաքացիների պատշաճ սպասարկումը:
Պետք է խոսել և ձևակերպել, դրանումն է քաղաքականության իմաստը: Եթե ես լինեի ՀՀ իշխանությունների կամ առաջատար քաղաքական ուժերի տեղը, ես հրապարակայնորեն կդիմեի Ռուսաստանի իշխանություններին ու հասարակությանը, կձևակերպեի առաջացած խնդիրներն ու անհամաձայնությունները, նաև կառաջարկեի լուծումներ, հետո չասեն՝ գող-գող էկավ, Պետդեպը սենց, Ռոթշիլդները նենց: Եվ ուրեմն, հարգելի ռուսաստանցի պարոնայք, մեր երկրների միջև առաջացել են հետևյալ խնդիրներ.
ԱԺ-ում այս պահին ընթանում են խորհրդարանական լսումներ՝ հունվարի 12-ին «Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով:
Այդ սգո անկեղծ զգացողությունը մեզ մոտ պատահաբար հայտնվեց, թեև օրինաչափ էր։ Այն ինչ հիմա զգում է հայը, ես դա առաջին անգամ զգացի մարտի 1-ի ու դրան հաջորդող պրոցեսների ընթացքում…. երբ նույնը տեղի ունեցավ, ոչ թէ մի ամբողջ ազգի, այլ մեկ մարդու հետ՝ իմ։
Երեկվա հավաքին քաղաքական ու մշակութային ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչների հետ միասին ներկա են եղել այդ ակումբի անդամներ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:
Շատ տարօրինակ է, որ մեր ՎԱԽԵՑԵԼ է այն բանից, որ իրեն հայերը տեսել են, նույնիսկ ավտոմատով: Գյումրիում ռուսական զինվորը շատ սովորական բան է, նրան բոլորը վարժվել են: Հաճախ է պատահում, որ զինվորները շարասյունով քայլեն կամ քաղաքում, կամ՝ գյուղերով:
Ըստ նույն տեղեկությունների՝ Պերմյակովը ծեծված է եղել, ինչի արդյունքում էլ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ ստիպված են եղել նրան հոսպիտալ տեղափոխել: Իսկ ստուգումներից հետո նրան անմիջապես տեղափոխել են հետ՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա:
«Ռուսաստանը գնում է զիջումների, Ռուսաստանը դառնում է փափուկ միայն այն ժամանակ, երբ իր առջև տեսնում է իրական ռազմական ուժ»,- ասում է նա:
Անհանգիստ է եղել հատկապես հայ-ադրբեջանական սահմանը: Այս անգամ էլ թշնամին դիվերսիոն անհաջող փորձ է կատարել եւ ըստ տեղեկությունների՝ կորուստներ ունի:
«Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործընթացի և բժշկական ծառայությունների որակի պատշաճ վերահսկողության ապահովումը 2015 թվականի պետական պատվերի տեղադրման կարևոր պայման պետք է լինի։ Դրանց ապահովման համար պետք է գործեն հստակ մեխանիզմներ»:
Մյասնիկյան փողոցի բնակիչները միայն երեկ են են համարձակվել բացել իրենց պատուհաններն ու դռները:
«Երգչուհու ռայդերում չկա ոչ մի կամակորություն, բացի մի կետից, որ ես չեմ համարում կամակորություն, այլ նրա հայ լինելու հերթական դրսևորումն է զուտ: Երգչուհու ռայդերում գրված է, որ նա ուզում է, որպեսզի սնունդը բաղկացած լինի զուտ հայկական-տնական ուտեստներից՝ հայուհու ձեռքով տանը պատրաստված: Ի դեպ, նա ինքն արտակարգ պատրաստում է, սիրում է համեղ ուտեստներ եփել և խմորեղեն թխել»,- ասել է Զառա Մխեյանը:
«Հիմա ընտանիքով ԱՄՆ-ում ենք գտնվում: Կարծում եմ, որ մշտական բնակություն կհաստատենք այստեղ: Բնակվում ենք Լոս Անջելեսում, որտեղ ես զբաղվում եմ իմ սիրած գործով՝ երգում եմ»:
Հենց սկզբից որոշվել էր կառուցել այնպիսի շինություն, որը կունենար նաև բնակելի մաս: Իսկ վայրն ընտրվեց Դեմիրճյան փողոցի այն հատվածը, որի հակառակ կողմից արդեն “կբացվեր” Երևանի ամենաերկար փողոցներից մեկը՝ Պուշկինի փողոցը: Ի դեպ, շենքն իր յուրօրինակությամբ կառուցվեց այնպես, որ նրա երկու կողմերն էլ ունենան իրենց առանձնահատկությունները.դրանով իսկ փայլեց ճարտարապետը՝ Աշոտ Ղազարյանը:
Երեւանի 20-ամյա բնակչուհուին բողոք է ներկայացրել իր իսկ հորաքրոջ որդու դեմ՝ նրան մեղադրելով իրեն բռնաբարելու մեջ։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը:
«Ես վստահ եմ, որ ինչ էլ որ լինի, ինչ ենթադրություններ էլ որ լինեն, հայերը ոչ մի դեպքում չպետք է տրվեն ազգայնականների սադրանքներին, եթե մենք չենք ցանկանում մեզ մոտ տեսնել ուկրաինական իրավիճակ: Հուսով եմ՝ մեր հնագույն երկիրը նաև իմաստուն է ու կկարողանա խուսափել Ռուսաստանի հետ կոնֆլիկտից»,- ասել է նա:
Հունվարի 20-ին, ժամը 08.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնոտի սալջարդով իրենց մոտ է ընդունվել 1988 թ. ծնված Օհաննա Հ.-ն:
Եղանակային այսպիսի պայմանների շարունակվելու դեպքում գյուղացին կարող է բերքի սեզոնին կրկին ծանր իրավիճակում հայտնվել: Անձյուն ձմեռը ոչ մի լավ բան չի խոստանում:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մարգո Բաֆը կհամալրի ադրբեջանական հայտնի «սև ցուցակը»: Ադրբեջանի արտգործնախարարությանը զայրացրել է ֆոտոլրագրողի այցելությունը Լեռնային Ղարաբաղ: Ըստ պաշտոնական Բաքվի՝ լրագրողը մինչ այդ պետք է թույլտվություն ստանար Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Հունվարի 20-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Կիմա Ա.-ն, 1985 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 1987 թ. ծնված Արևիկ Ա.-ն, 2009 թ. ծնված Գարուշ Գ.-ն, 2011 թ. ծնված Ալեքս Գ.-ն, 2004 թ. ծնված Ռիտա Հ.-ն, 2007 թ. ծնված Հայկ Հ.-ն և 1962 թ. ծնված Օլյա Վ.-ն:
«Դեռևս դեկտեմբերին, մասնավորապես տեսնելով Ռուսաստանում իրավիճակը, մենք ասացինք, որ Հայաստանում հնարավոր է, որ լինի անկում: Հիմա արդեն պարզ է, որ նավթի գինը կմնա 40-50 դոլարի շրջակայքում, Ռուսաստանի տնտեսության անկումը կկազմի 3-6 տոկոս, ես դժվարանում եմ ճշգրտորեն կանխորոշել տրանսֆերտների հոսքը դեպի Հայաստան, սակայն ենթադրում եմ, որ Հայաստանը, եթե 0 տոկոս լինի [տնտեսական աճը], կարող է նույնիսկ որոշակի ժամանակ անց համարվել լավ սցենար Հայաստանի համար», – ասաց տնտեսագետը:
«Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, սարսափելի էր: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է մարդը դա անել: Մյուս կողմից, մեզ՝ ուկրաինացիներիս համար վաղուց էր պարզ, որ «ռուս զինվորը» մարդասպանն է, բռնի ուժ գործադրողը, կողոպտիչը եւ այլասերվածը»: