
Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 5-ին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը» տեղի է ունենալու փետրվարի 5-ին՝ Մուլտի Գրանդ հյուրանոցի կոնֆերանս դահլիճում: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը: