09 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

13:19 24.01.2015 | Հոգեբան. «Հասարակության ապրած հոգեկան տրավման գտնվում է սուր փուլում, հասարակությունն ուղղակի մղկտում է»

«Շատ մարդիկ կուզենային մասնակցել հուղարկավորությանը, որպեսզի թեթևանային, հանգստանային, բայց պարզ է, որ ամբողջ երկիրը չէր կարող Գյումրի գնալ, այնպես որ` ցույց տալը և այն դիտելն ինչ-որ մասնակցության ձև է, դա թեթևացնում է մարդու վիշտը, սփոփում է: Հուղարկավորության ծեսն իր մեջ թերապևտիկ նշանակություն ունեցող ծես »,- ասում է հոգեբանը:

13:11 24.01.2015 | Հայեր, միացեք. «Առավոտ»

«Երեկ նորից հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է հիմնականում ճիշտ բաներ, եթե, իհարկե, վերանանք այն հանգամանքից, թե ո՛վ է այդ ճիշտ բաներն ասողը: Մոտակա 2-3 շաբաթում այդ հարցազրույցը քննարկվելու է երկրորդ նախագահի համակիրների եւ «չուզողների» կողմից, իսկ քաղաքագետները գուշակություններ են անելու Քոչարյանի հետագա ծրագրերի վերաբերյալ»:

12:57 24.01.2015 | Երևանում որդին տան տանիքում հայտնաբերել է հոր կախված դին. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի 53 տան կիսակառույց տանիքում տղամարդու դի կա կախված:

12:50 24.01.2015 | Արամ Ա Կաթողիկոսը ժամանել է Հայաստան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան:

12:15 24.01.2015 | Հայ զինծառայողների սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

23.01.2015 թվականին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ:

12:03 24.01.2015 | Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

11:51 24.01.2015 | Զապը հունվարի 29-ին ազատ կարձակվի. Դատարանը մերժել է կալանքը երկարացնել. news.am

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երեւանում 2014թ հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի կալանքը երկու ամսով երկարացնելու Արդարադատության նախարարության միջնորդությունը:

11:05 24.01.2015 | Փոքրիկ Հասմիկին սպանել էին մոր գրկում, Սերյոժային էլ օրորոցում էին դանակահարել. aravot.am

Տղա էրեխին դանակով վեց անգամ օրորոցի մեջ էր խփել, նրան չեմ տեսել, բայց մնացածին տեսել եմ, աղջկա՝ փոքրիկ Հասմիկի սրտին էին կրակել: Եթե ավտոմատը բացած լիներ, պատերի վրա գյուլլի տեղերը կերեւան, ինձ էդպես էլ անհայտ մնաց, թե լույսերը ո՞նց է վառել կամ միգուցե լապտեր է գցել:

11:00 24.01.2015 | Ողբերգական դեպք՝ ԼՂՀ Քաշաթաղի տարածքում. ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ. shamshyan.com

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 14-ամյա երեխա է մահացել, ում ինքնությունը ճշտվում է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:

10:53 24.01.2015 | Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է. ՀՀ ՊՆ

Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր` հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է:

10:46 24.01.2015 | Վիրավոր զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. Պայքարում են կյանքի համար. news.am

«Ողնաշարի բավականին լուրջ վնասվածք ունի՝ կրծքային հատվածում, մենք առայժմ կյանքի համար ենք պայքարում, վիճակը կայունացնենք, այնուհետեւ ողնաշարը կվիրահատենք, ֆիկսացիա կանենք, չեմ կարող ասել՝ դա կանդրադառնա հետագա կյանքի վրա, թե ոչ, դեպքեր են եղել, երբ ակտիվ ռեաբիլիտացիայի շնորհիվ ոտքի են կանգնել»:

10:43 24.01.2015 | «Ադրբեջանական իշխանություններին առաջարկում ենք չսպասել». Արծրուն Հովհաննիսյան

Իսկ եթե չգիտեն դա ոնց անել, ապա մեր ֆանտազիան բավարարում է, որ օգնենք այդ գործում:

10:24 24.01.2015 | Փորձաքննությունների կենտրոնի տնօրեն. Անգամ աֆեկտի պահին ամեն ոք չի կարող երեխա սպանել. aysor.am

Ի՞նչ վիճակում պետք է լինի անձնավորությունը, որ զենքը չկրակելու դեպքում սվինով հարվածի երեխային, հետո թողնի հագուստը և համարակալված զենքը նման ծանրության հանցագործության վայրում և փախչի:

00:15 24.01.2015 | ՀՀ-ում ՌԴ դեսպանության ցավակցական հայտարարության՝ «սակայն այս պայմաններում էլ անհրաժեշտ է մարդ մնալ» անհասցե խրատական նախադասությունն ինձ ուղղակի զայրացրեց

«Հասարակությունը մի քանի օրում էապես փոխվեց, գուցե ճիշտ բառ չեմ գործածում` մեր հասարակությունը մի քանի օրում հասունացավ, բացահայտեց իր ներքին ուժերը, այլ հայացքով սկսեց նայել իրականությանը և ցավալի եզրակացությունների հանգեց: Հասարակությունը բնականորեն ընդվզեց, որովհետև պռնկեպռունկ լցվել էր համբերության բաժակը: Գյումրիի սահմռկեցուցիչ դեպքը վերջին կաթիլը դարձավ: Հայ հասարակությունն ավանդական, լիակազմ ընտանիքի սպանդից և հետագա իրադարձություններից հետո փորձում է ուշքի գալ: Հստակ նկատելի է, որ շատ-շատերը տակավին լարված-պրկված են»:

00:12 24.01.2015 | Հոգեբանը՝ Վալերի Պերմյակովի մասին. Մենք գործ չունենք միայն մոլագարի հետ, այստեղ կազմակերպված ձեռագիր կա

Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպիսի՞ վիճակում կարող է լինել Վալերի Պերմյակովի նմանը՝ այդքան դաժան հանցագործություն իրականացնելու համար, հոգեբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Գայանե Շահվերդյանն ասաց.

23:11 23.01.2015 | «Ինչո՞ւ է Քոչարյանը մոռանում, որ Մարտի 1-ին նախագահն ինքն էր. նա կիսե՞ց 10 զոհերի հարազատների վիշտը». Արմեն Բադալյան

«Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ ինքն ու իր ընտանիքը խորապես ցնցված են Գյումրու ողբերգությունից և կիսում են բնակչության վիշտը: Հարց է առաջանում` 2008թ. մարտի 1-ին ՀՀ-ում տեղի ունեցածը չցնցե՞ց նրան, և ո՞վ էր դրա ետևում կանգնած: Գուցե ինքը մոռացե՞լ է, եթե մոռացել է, ապա կարող ենք հիշեցնել, որ այն ժամանակ դեռևս նա էր ՀՀ նախագահը, և բանակը, խախտելով բոլոր օրենքները, մտցվեց Երևան քաղաք՝ իր հրամանով պաշտպանելու համար իրեն ու իշխանությանը: Ուստի հասկանալի է, թե ում վրա է ընկնում պատասխանատվությունը»,- ասում է Արմեն Բադալյանը:

23:01 23.01.2015 | «Խեղճ մարդիկ անգամ ռուսերեն չգիտեին». սպանված Ավետիսյանների բարեկամ. aravot.am

«Էդ խեղճ մարդիկ ռուսերեն անգամ չգիտեին, ինչ տես ու ծանոթ, ինչ բան, գիտեք նրանց տղան՝ Արմենը, ինչ խելոք էր, նա ընկերներ անգամ չէր տանում, բերում իրենց տուն»:

22:59 23.01.2015 | Ռազմաբազայից հեշտ է փախչել, սակայն 1 ժամից բոլորը կիմանան այդ մասին. նախկին զինվոր. armlur.am

Երբեք նրանք մեզ չեն խաբել: Ես անձամբ Սամարայից եմ, և իմ մայրիկն այնտեղից անընդհատ գումար էր փոխանցում իմ հառախոսահամարին: Ազգությամբ հայ մի տղամարդ հետաքրքրվել էր, թե մայրիկս ում է այդքան հաճախ գումար փոխանցում: Իմանալով, որ ես Գյումրիում եմ ծառայում, նա իր օգնությունն էր առաջարկել: Նա բարեկամների օգնությամբ ինձ ծանրոցներ էր ուղարկում:

22:49 23.01.2015 | «Տունս ամբողջովին թալանված է». Արտաշես Ալեքսանյան. asekose.am

Երևանում, հունվարի 21-ին, թալանել են դերասան Արտաշես Ալեքսանյանի բնակարանը, որը գտնվում է Նոր Նորքի 9-րդ զանգվածում:

22:35 23.01.2015 | Ովքե՞ր են հայ դիպուկահար կանայք. նույնիսկ հարազատները չգիտեն նրանց «աշխատանքի» մասին (տեսանյութ). «Ա1+»

«Դիմակները թաքցնում են մի խումբ կանանց դեմքը։ Զինարվեստին տիրապետող այդ կանայք ծառայում են ՀՀ-ի զինված ուժերի հատուկ դիպուկարների խմբում: Նույնիսկ նրանց հարազատներից շատերը չգիտեն այդ մասին. ծառայությունը գաղտնի է»,- այս ռեժորտաժը կին դիպուկահարների մասին դեռևս 2013թ. պատրաստել է «Ա1+»-ը:

22:34 23.01.2015 | Ադրբեջանական հասարակությունը ներսից եռալու է անորոշությունից. Արտակ Բեգլարյան

Այն, որ ադրբեջանական կողմն արդեն չորս ամիս է՝ իր կորուստների մասին պաշտոնական և փորձագիտական տեղեկատվության հոսքն արգելափակել է, միայն առաջին հայացքից կարող է իրենց օգտին լինել՝ իբր թե տպավորություն ստեղծելով, որ այնտեղ տերմինատորներ են, և կորուստներ չկան

22:13 23.01.2015 | Վարորդները սպասում են քաղաքապետարանի որոշմանը

«Գծատերն ասում է՝ վճարեք: Երբ գազի գինը բարձրանում է, գծատերը պահանջում է այն գումարը, որը պահանջվում է, ու այն մյուսը մնում է վարորդի հաշվին, իսկ վարորդն ասում ՝ այդ եղած գումարով չեմ կարող տունս պահել, հետևաբար՝ չեմ աշխատում»,- ասել է Հրանտ Եղիազարյանը, ով կողմ է, որպեսզի ուղևորից գանձվող գումարը մնա նույնը, և տարբերությունը կատարվի իշխանությունների կողմից, ինչպես շատ ուրիշ երկրներում է արվում:

22:13 23.01.2015 | Դիվերսիաների փորձերը սահմանին և շփման գծում շարունակվում են (տեսանյութ). «Ազատություն»

Ադրբեջանական կողմը ունի երեք, հայկական կողմը՝ երկու զոհ, փոխանցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունները:

21:50 23.01.2015 | Վարդավանք գյուղի բնակիչը ավտոմեքենաներից գողացել էր էլեկտրական մարտկոցներ և անվադողեր

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և ավտոմեքենաների սեփականատերերին հայտնաբերելու ուղղությամբ:

21:41 23.01.2015 | Ֆանտաստիկայի ժանրից է. «Սպանվածները տարբեր սենյակներում են քնել, ինչպե՞ս կարողացավ նա մի քանի վայրկյանում բոլորին ոչնչացնել, որ ոչ ոք ոչ դիմադրեց, ոչ կարողացավ շարժվել». 1in.am

«Մասնավորապես՝ տպավորություն է, որ և՛ այդ զինվորի ծառայության վայրում՝ ռազմաբազայում, և՛ ամբողջ Գյումրիում կարծես բոլորը լեթարգիական քուն էին մտել այդ օրը, քանի որ ոչ ոք չի նկատել, թե նա ինչպես է դուրս եկել ռազմաբազայից, ինչպես է քայլել քաղաքով: Ոչ էլ նկատել են, թե ինչպես է նա կոտրել Ավետիսյանների տան դռան ապակին, ապա նաև կրակոցները: Ոչ ոք, ոչ մի շունչ չի տեսել ու չի լսել այդ օրվա դեպքերը: Դա հավատալու չէ»:

21:28 23.01.2015 | Զվարթ Սուջյանը դատի է տվել Թուրքիային՝ վերստանալու համար իր ընտանեկան կալվածքը՝ Դիարբեքիրի օդանավակայանը

Ես խոսեցի 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում (և ոչ թե Կալիֆորնիայում, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը): Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո, բռնագաղթելով Դիարբեքիրից, նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետև Կուբա (ոչ թե Կորեա՝ ըստ թուրքական մամուլի) և վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում:

21:23 23.01.2015 | «Ցավդ տանեմ, Հայաստան». Ալեքսանդր Բոժկոյի հոդվածը՝ Գյումրիի դեպքերի մասին

Հոդվածը վերնագրված է՝ «Заберу твою боль», որը հայերեն թարգմանվում է «ցավդ տանեմ»: Դա, ինչպես հայտնի է՝ հայկական խոսակցական լեզվում օգտագործվող արտահայտություն է: Արտահայտելով իր ցավակցությունները տեղի ունեցած արյունալի իրադարձության կապակցությամբ՝ Բոժկոն ասում է՝ «Ցավդ տանեմ»:

21:20 23.01.2015 | Ինչ են հայտնաբերել որսորդական շները Պերմյակովի հետքը փնտրելիս (լուսանկարներ). aravot.am

Ավետիսյանների տունը այս պահին շրջափակված է ոստիկաններով, հայ եւ ռուս քրեագետներն ու քննիչները համատեղ աշխատում են տան ներսում, դեպքի վայրում: Հարեւանների ասելով, Վալերի Պերմյակովին եւս քիչ հետո կամ վաղը առավոտյան կբերեն դեպքի վայր, նրանց ենթադրություններով, երևի թե, վերջինիս վախենում են օրը ցերեկով բերել, որպեսզի հանկարծ մարդիկ չտեսնեն ու գլուխը ջարդեն:

21:10 23.01.2015 | Քաղաքացուն հորդորել են ընդունել իրականում իրեն չպատկանող զգալի չափերի թմրամիջոցն ապօրինի պահելու փաստը. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Նորետա Է.-ի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

20:41 23.01.2015 | Երեք հեռախոսները տան անդամներինն էր, մեկ հոգու ոտնահետքեր են հայտնաբերվել, հեռացել է ոչ սովորական ճանապարհով. հարևաններ. ԳԱԼԱ

«Համենայնդեպս իրանց ընտանիքը թշնամի չուներ, իրանց քրտինքով աշխատող մարդիկ, փող չունեին, որ էդ փողի համար անեին, խելոք, անշառ: Սերոժի մականունը Շանթիկ էր, ասի՝ ի՞նչղ ես Շանթիկ ջան, դեպքից 5 օր առաջ, ասավ՝ յոլա էլի, փող ունենային, էս խանութը 11 հազար դրամ պարտք կունենայի՞ն: Եսիմ ով է կանգնած էս ամենի հետեւում, թող դրան գտնեն»:

  • Page 1156 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1151
  • 1152
  • 1153
  • 1154
  • 1155
  • 1156
  • 1157
  • 1158
  • 1159
  • 1160
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը