
Վիրավոր զինծառայողի վիրահատությունը ավարտվել է. վիճակը ծանր կայուն է. news.am

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի առողջական վիճակը ծանր կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդի հոսպիտալի ղեկավար Էդիկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ զինծառայողը ստացել էր խառը վնասվածքներ, վնասվել էր թոքը, լյարդը, կրծքավանդակը, որովայնը, արյան մեծ կորուստ կար: Այժմ զինծառայոըղ գտնվում է նառկոզի տակ, բայց գիտակցություն առկա է: Էդիկ Գրիգորյանն ասաց, որ զինծառայողը տեղափոխման ենթակա չէ եւ նման խնդիր այժմ չկա:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: