09 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

22:31 24.01.2015 | «Մոսկվան պետք է հասկանա, որ տականքածին մի եղերագործի պատճառով չարժե ստորացվածության զգացում ներշնչել իրապես դաշնակից մի ամբողջ ժողովրդի»

«Հայաստանի տարածքում կատարվել է լրջագույն ահաբեկչական գործողություն: Եվ նաև սա է պատճառը, որ կասկածյալը պետք է հանձնվի Հայաստանին»,- ասում է Հայկ Ա. Մարտիրոսյանը:

22:29 24.01.2015 | Սադրանք՝ ՀՅԴ Ընդհանուր Ժողովի ֆոնին. yerkir.am

Որոշ լրատվամիջոցներում այսօր «հայտարարության» մի տեքստ հրապարակվեց՝ իբր ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների անունից:

22:22 24.01.2015 | Տավուշի մարզում ոչնչացվել է ադրբեջանցի 9-ը դիվերսանտ. Times.am

«Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել»;

22:10 24.01.2015 | Աղբը թափում են, որտեղ պատահի (տեսանյութ)

Շնողեցիները կենցաղային աղբը թափում են գյուղի առանձին հատվածներում կամ Աղբյուրի ձոր կոչվող ձորակում:

21:50 24.01.2015 | Վրաերթ կատարելուց հետո փախուստի դիմած վարորդին հայտնաբերեցին

2014 թ. դեկտեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1996 թ. ծնված Սեյրան Հ.-ին Մ. Հերացու փողոցում վրաերթի ենթարկելու մասին:

21:39 24.01.2015 | 11 տարվա անպտղությունից հետո կինը եռյակ է ունեցել (տեսանյութ). yerkirmedia.am

«Շենգավիթ» բժշկական կենտրում լույս աշխարհ է եկել միանգամից 3 փոքրիկ: Եռյակի երջանիկ մայրիկը 31 տարեկան է։ Փոքրիկները ծնվել են 11 տարվա անպտղությունից հետո եւ արհեստական բեղմնավորման ճանապարհով:

21:30 24.01.2015 | Քրեական գործով ապացույցը կեղծելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Լոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

20:50 24.01.2015 | Գյումրիում կողոպուտ կատարողին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխեցին Հայաստան

Հունվարի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1976 թ. ծնված Աբել Պ.-ին:

20:31 24.01.2015 | «Սպանությունները, անգամ վիշտը փորձ է կատարվում քաղաքականացնել, ինչն ընդհանրապես բարոյական չէ». Արմեն Բադալյան

«Երկրորդ նախագահի բոլոր հարցազրույցներում կարմիր թելի նման գնում է հետևյալ միտքը` տարանջատվել իշխանություններից՝ ցուցադրելով, որ այս իշխանությունների հետ նա ոչ մի ընդհանուր բան չունի, որ իր ժամանակ որոշակի թերություններով, ամեն ինչ դրական է եղել, իսկ այսօր վատ է, և դրա մեղավորն ինքը չէ»:

20:03 24.01.2015 | Ավտովթար Գյումրիում. կան տուժածներ

Հունվարի 24-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրու Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցում բացի վարորդներից եղել են նաև ուղևորներ:

19:50 24.01.2015 | Հանցագործության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել

Հունվարի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել 1990 թ. ծնված Միխայիլ Ի.-ի կողմից գողություն կատարելու մասին:

19:30 24.01.2015 | Հնարավոր ճանապարհը, որով կարող է փախուստի դիմած լիներ Ավետիսյանների ընտանիքին սպանած ոճրագործը (տեսանյութ)

Մյասնիկյան փողոցի բնակիչները նաև պատմում են և ցույց տալիս այն ճանապարհը, որտեղով հնարավոր է փախուստի դիմած լիներ ոճրագործը: Նեղ փողոց և անհայտ արահետ, որը միայն թաղամասի բնակիչներին կամ նրանց ճանաչողներին հայտնի կարող էր լինել:

19:10 24.01.2015 | Հայրն առևանգել է դստերը. «Փաստինֆո»

Կինը նաև հայտնել է, որ նախկին ամուսնուն դստերն առևանգելու գործում օգնել է նրա ընկերը: Կնոջ տեղեկություններով՝ նրանք երկուսն էլ բնակվում են Աբովյանում, չեն աշխատում:

19:08 24.01.2015 | Ոստիկանության անպատիժ բռնությունները Գյումրիում. պատմում են տուժածները (տեսանյութ)

Գյումրիի բախումների ժամանակ ոստիկանության անօրինությունների և բռնությունների մասին պատմում են Ավագ Միրոյանը և Դվին Իսանյանսը:

19:03 24.01.2015 | Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է:

18:50 24.01.2015 | ԼՂՀ Դադիվանք գյուղի խանութուց կատարված գողությունը բացահայտվել է

Հունվարի 23-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Անդրանիկի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Մխիթար Պ.-ին և 1985 թ. ծնված Լիպարիտ Ս.-ին:

18:16 24.01.2015 | Գողություն՝ «Քոֆի շոփ» սրճարանից. փնտրվում է տեսագրության մեջ պատկերված երիտասարդը (տեսանյութ)

Ովքեր ճանաչում են տեսագրության մեջ պատկերված երիտասարդին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

17:50 24.01.2015 | Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել

Հունվարի 23-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 1989 թ. ծնված Վահե Մ.-ն և հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել:

17:03 24.01.2015 | «Մարդը որքան էլ չարիք նյութի, չի կարող առանց պատճառի քնած մանկանը սպանել. դրան ընդունակ է միայն դևը և սատանան» Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Եղածն իբրև հանցագործություն՝ հանցագործություն է, պարզապես մասշտաբը և ձևաչափն ընդունելի չեն, դրա համար էլ մեծ ցավով ենք տանում: «Ինչո՞ւ սա պատահեց»-ի մեջ մեր ժողովուրդը ոչ մի մեղավորություն, ոչ մի մեղքի բաժին չունի: Տեղի ունեցածը այնպիսի մի եղեռնագործություն է, որտեղ չես կարող չնկատել սատանայի ներկայությունը և գործունեությունը:

16:50 24.01.2015 | Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների ճակատագրերը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների ճակատագրերը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում:

15:54 24.01.2015 | Հրազենային վնասվածքներ հասցնողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել (տեսանյութ)

Հրազենային վնասվածքներ հասցնողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

15:38 24.01.2015 | «Եթե բողոք լինի Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է իր դեմ բողոքի՝ ինչո՞ւ է նա թույլ տվել ռազմական բազա հիմնել Հայաստանում»

«Ընդդիմության կարկառուն դեմքերը ռուս-հայկական հարաբերության հիմքում են եղել, նախաձեռնող են եղել, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է ստորագրվել՝ ռազմահենակետերի և սահմանի պահպանությունը համատեղ իրականացնելու հարցը, այնպես որ՝ ներկա իշխանությունները նախկինի ընդամենը ժառանգորդն են, ոչ թե նախաձեռնող: Ուրեմն՝ եթե բողոք լինի Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է իր դեմ բողոքի՝ ինչո՞ւ է նա թույլ տվել ռազմական բազա հիմնել Հայաստանում: Նոր իշխանություններին կարելի է ամբաստանել նրանում, որ նրանք երկարացրել են ժամկետը, բայց դա խնդիր չի լուծում: Մյուս ներկայացուցիչը՝ պարոն Ծառուկյանը, ռուս-հայկական հարաբերությունների ամրացնողներից մեկն է՝ առևտրային, տնտեսական և այլն: Այնպես որ՝ եթե հիմա նա դեմ լինի, ոնց որ թե նա դեմ է լինում իր քաղաքականությանը»:

15:24 24.01.2015 | Երևանի Աբելյան փողոցում կատարված սպանության մանրամասները (տեսանյութ)

Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:

15:12 24.01.2015 | «Ընդդիմությունը չքաղաքականացրեց Գյումրիի դեպքերը, քանի որ նրանց ղեկավարների զգալի մասը ՌԴ-ի հետ հարաբերության ամրացման կողմնակից է»

«Ամենադրականն այն էր, որ ընդդիմությունը չքաղաքականացրեց Գյումրու վերջին դեպքերը, քանի որ նրանց ղեկավարների զգալի մասը Ռուսաստանի հետ հարաբերության ամրացման կողմնակից է, և նրանք էլ հասկանում են՝ եթե սրեն հարաբերությունները քաղաքական ոլորտում, այն, իհարկե, կբերի բացասական հետևանքների»,- այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

14:38 24.01.2015 | Կուրթան գյուղի 18-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքով մեղադրյալը կալանավորվել է

Հունվարի 17-ին՝ ժամը 18:10-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ ստորին կողմնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է դիմել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Հ.Առաքելյանը:

14:08 24.01.2015 | «Ժառանգություն» կուսակցության՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը ԵԺԿ Քաղաքական համաժողովում հետաձգվել է

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 22-23-ը Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովում ներկայացրեց իր կողմից մշակված՝ «Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը եւ եվրոպական արժեքները» պաշտոնական բանաձեւի նախագիծը, որը քննարկումը հետաձգվեց մինչեւ մարտ ամիսը՝ ԵԺԿ հաջորդ համաժողով:

13:41 24.01.2015 | «Մերոնցից 6 հոգի են փախել` զինված». բժշկուհին հիշում է ռուս կնոջ խոսքերը Գյումրու սպանդի օրը. yerkir.am

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության օրը, երբ սարսափելի սպանդի մասին լուրը դեռ չէր տարածվել հանրապետությունով մեկ, գյումրեցի մի բժշկուհի ընդունում էր իր հերթական այցելուին` ռուս կին էր` Գյումրու «Военный городок» կոչվող թաղամասից: Բժշկուհին նրան հաջորդ օրը այցելություն է նշանակում, ի պատասխան ռուս կինն ասում. «Վաղը չեմ կարող գալ, շտապում եմ, ինձ 40 րոպեով են բաց թողել, որովհետև դեպք է պատահել: Զանգեցին ասացին, որ մերոնցից 6 հոգի են փախել` զինված»: Գյումրեցի բժշկուհին, բնականաբար, հատուկ ուշադրություն չի դարձնում ռուս կնոջ ասածին, սակայն, երբ ոճրագործության լուրը ցնցում է բոլորին, հիշում է կնոջ ասածները:

13:38 24.01.2015 | ԼՂ ՊԲ. Շարքից հանվել է մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա

ՊԲ-ի տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում նախահարձակ հակառակորդը` ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր

13:32 24.01.2015 | Ահարոն Ադիբեկյան. «Հանցավոր աշխարհի նախկին կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ տեսնելով այդ զինվորին, ասաց՝ նա մարդասպան չէ»

«Մենք պետք է սխալների վրա դասեր քաղենք ու կանխատեսենք՝ հնարավոր նման դեպքերի առաջացման պատճառները չեզոքացնենք, որ մեր հարաբերությունները լինեն լրիվ հստակ,- ասում է Ա. Ադիբեկյանը՝ հավելոլով,- Իմ գործընկեր Գեորգի Կուլառովը, ինձ նամակ գրեց ու ասաց, որ սատանիստների հետք կա, հնարավոր է՝ աղանդավոր է, քանի որ սպանության ձեռագիրը նման է սատանիստական աղանդի գործողությունների: Մի այլ անձ՝ հանցավոր աշխարհի նախկին կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ տեսնելով այդ զինվորին, ասաց՝ նա մարդասպան չէ, քանի որ նա շատ մարդասպաններ է տեսել, ու նա նման տպավորություն չի թողնում»:

13:30 24.01.2015 | Ադրբեջանցի դիվերսանտը ցանկանում է դիմել ԼՂՀ նախագահին՝ ներման խնդրանքով

«Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, նա հայտնել է, որ չի ցանկանում վճիռը բողոքարկել, և ամենայն հավանականությամբ կօգտվի ԼՂՀ նախագահին ներման խնդրանքով դիմելու հնարավորությունից»:

  • Page 1155 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1150
  • 1151
  • 1152
  • 1153
  • 1154
  • 1155
  • 1156
  • 1157
  • 1158
  • 1159
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը