09 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:10 21.01.2015 | Չպատժված հանցանքը նոր հանցանք է ծնում

«Ամենակարեւորն այն է, որ այդ դաժան հանցագործության դրդապատճառները պետք է բացահայտվեն: Մենք հույսեր էինք փայփայում, որ գոնե փոքրիկը կառողջանար եւ այդ ընտանիքից գոնե մեկը կպահպանվեր: Ցավոք, նա նույնպես մահացավ եւ դա կրկնակի, եռակի է խորացնում մեր համազգային վիշտը»:

20:50 21.01.2015 | Վիճաբանություն` «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի տարածքում

Հունվարի 20-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Կարապետ Ղ.-ին:

20:38 21.01.2015 | «Ռուսաստանն առաջիկայում չի կարող լուրջ միջոցներ ներդնել եվրասիական պրոյեկտների զարգացման համար». Նեչաև

«Ռուսաստանն առաջիկայում չի կարող լուրջ միջոցներ ներդնել եվրասիական պրոյեկտների զարգացման համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ղեկավար, 1992-1993թթ. ՌԴ Էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչաևը` անդրադառնալով ՌԴ տնտեսական ճգնաժամի պայմաններում Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների ճակատագրին:

20:29 21.01.2015 | «Խոշտանգում» հանցակազմը նոր սահմանմամբ. օրենքի նախագծի հետքերով

Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի կատարման մասին վերլուծության և ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն ներկայացված Տեղեկանքի շրջանակներում նաև արձանագրվել է այս խնդրի լուծման անհրաժեշտությունը, որպես վճռի ամբողջական կատարման անհրաժեշտ պայման և ՀՀ-ում խոշտանգումների դեմ պայքարի քաղաքականության կարևորագույն տարր:

20:10 21.01.2015 | Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ։

20:09 21.01.2015 | ՊՆ. Հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը

21.01.2015թ., ժամը 18:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը:

19:50 21.01.2015 | Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Հունվարի 20-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 24 շենքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ Ս.-ին:

19:23 21.01.2015 | Մահացել է լրագրող Գագիկ Բեգլարյանը

Կյանքից անժամանակ հեռացել է «Անկախ» թերթի և www.ankakh.com կայքի սպորտային լրագրող Գագիկ Բեգլարյանը: 40 տարվա վաստակավոր լրագրողը և ընտանիքի արժանավոր հայրն այս տարի միայն պետք է բոլորեր իր 60-ամյակը:

19:19 21.01.2015 | Հակառակորդի գնդակից Չորաթանի բնակիչ պայմանագրային զինծառայող է զոհվել. aravot.am

Այսօր՝ հունվարի 21-ին, Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական գնդակից զոհվել է սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Արման Ռաշիդի Ուդումյանը:

19:10 21.01.2015 | Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ասատրյանին սպանելու, Գասպարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

Մարտական գործողությունների արդյունքում մարտական հենակետում որպես դիտորդ, ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը զոհվել է, իսկ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Օնիկի Գասպարյանը` ստացել բեկորային վնասվածք` աջ ոտքի ծնկի փափուկ մասում:

18:50 21.01.2015 | Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

Հունվարի 20-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Սուրեն Ս.-ն:

18:33 21.01.2015 | Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները

Առաջին նախագահը նաև ներկայացրել է իր մոտեցումները տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

18:30 21.01.2015 | Ժամանակավորապես արգելվել է Չինաստանից մի շարք սննդամթերթի ներկրումը (ցանկ)

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետով, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:

18:22 21.01.2015 | Հայտարարություն. Պահանջում են մեղավոր պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության

Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ 2015թ. հունվարի 15-ին Գյումրի և Երևան քաղաքներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային միջոցառումներ:

18:10 21.01.2015 | Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոց իրացնողը և կալանավորվել

ՀՀ ոստիկանության հետ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գեղամ Գ.-ն էլ, իր հերթին, խոշոր չափերով ձեռք բերված թմրամիջոցի մի մասը` 210 փաթեթով, 2014թ. օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում` տարբեր օրերի, յուրաքանչյուր փաթեթը 10 հազ. ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողին, վերջինս էլ դրանք 15 հազ. ՀՀ դրամով ապօրինի իրացրել է այլ անձանց:

17:52 21.01.2015 | Սուսաննա Գաբոյանը շախմատի Հայաստանի չեմպիոնն է

Շախմատի Հայաստանի կանանց 70-­րդ առաջնության չեմպիոնը 18­-ամյա Սուսաննա Գաբոյանն է:

17:50 21.01.2015 | Բնակարանային գողությունը բացահայտվեց

2014 թ. հոկտեմբերի 10-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել Սիմոն Կ.-ի տնից 127.000 դրամ, 7.000 ՌԴ ռուբլի, 600.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բանկային պլաստիկ քարտ և այլ ապրանքներ գողանալու մասին:

17:27 21.01.2015 | Արտակ Զաքարյան. «Դավութօղլուի նոր ուղերձը՝ նոր երաժշտություն է, գրված հին խոսքերի վրա»

Կյանքը ցույց տվեց, որ Թուրքիան պատրաստ չէ երկխոսության, և առավել ևս ինչպես պարոն Դավութօղլուն է ասում կարծրատիպեր քանդելու, փոխադարձ վստահություն և համագործակցություն զարգացնելու, իբրև թե 800 տարվա համատեղ պատմության լույսի ներքո միմյանց ճանաչելու և այլն: Մենք որպես աշխարհի ամենահին քրիստոնյա ազգերից մեկը` հակված ենք ներողամտության, բարեկրթության, հանդուրժողականության (նույնիսկ չափից ավելի), որպես կանոն ընդունում ենք երկխոսելու, ընդառաջ գնալու, բարեկամական ու խաղաղարար հարաբերություններ ունենալու առողջ և անկեղծ կոչերը:

17:11 21.01.2015 | Հիմնադիր խորհրդարանւ կոչը՝ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման ավտոերթը դատապարտողներին

Մեզ հայտնի է դարձել, որ այսօր՝ 2015 թ. հունվարի 21-ին, ռեժիմի ցուցումով նրա ենթակայության տակ գտնվող արցախյան կեղծ կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչները հայտարարություն են ընդունելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման՝ դեպի Արցախ նախատեսված հունվարի 31-ի իրազեկման ավտոերթը դատապարտելու վերաբեյալ:

16:25 21.01.2015 | «Չի բացառվում, որ Պերմյակովը տեղափոխվի ՌԴ և դատապարտվի ՌԴ տարածքում». ռուսաստանցի հեղինակավոր փաստաբանը պարզաբանում է Պեսկովին

«Իմ կարծիքով` որոշում է կայացվել հետաքննել գործը ՀՀ տարածքում, դատարանի հարցը դեռ չի որոշվել: Ամենայն հավանականությամբ, հետաքննության ընթացքում իրավապահ մարմինները կորոշեն` որ երկրի դատական մարմիններին փոխանցել մեղադրյալին»:

16:17 21.01.2015 | Լևոն Բարսեղյան. «Քաղաքը նստած է երկու ռումբերի վրա»

«Քաղաքն ու երկիրը գործողության են սպասում իշխանությունից, քաղաքը նստած է երկու ռումբերի վրա, հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը Գ.Կոստանյանի եւ Ս.Սարգսյանի վրա է: Եթե լրացուցիչ պատասխանատվության կարիք առաջացավ, մարդիկ խաղաղ հավաքներով չեն պահանջելու դա՝ իմ կռահելով»:

14:44 21.01.2015 | Մոմավառություն՝ ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի (լուսանկարներ)

Ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի` հունվարի 20-ին Ազատության հրապարակում առավոտից մինչ ուշ գիշեր մոմավառություն էր տեղի ունենում: «Ժողովրդական սգո օրվան» մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ, մարդկանց հոսքն առավոտից չէր դադարում, իսկ Օպերայի աստիճանների վրա ավելանում էին մոմերն ու խաղալիքները:

14:42 21.01.2015 | Ավետիսյանների հարևանները՝ փոքրիկ Սերյոժայի մասին. «Սոսկալի է…» (տեսանյութ). news.am

Ավետիսյանների ընտանիքի հարևանները չեն կարողանում զսպել իրենց հուզմունքը: «Իմ աչքիս առաջ է մեծացել, սոսկալի է»,- երեկ փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի արարողությունից դուրս գալով՝ լացելով ասում է հարևանուհին: «Քհոռփեն ոնց որ մոմից թափած լիներ»,- շարունակում է նա:

14:34 21.01.2015 | ՀՀ-ի և ՌԴ-ի քննչական կոմիտեների նախագահները համաձայնագիր են ստորագրել

Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը եւ հետագայում դատավարությունը տեղի կունենա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:

14:25 21.01.2015 | Կկայանա «Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը

Հունվարի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի վերաբերյալ «Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը, որը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին:

13:59 21.01.2015 | «Մամա». հիշատակի երգ՝ նվիրված փոքրիկ Սերյոժային

Համացանցում է հայտնվել Նարեկ Հովհաննիսյանի հեղինակային երգը, որը նվիրված է Գյումրիում դաժան ողբերգության զեհ դարձած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին: Երգը կոչվում է «Մամա»:

13:27 21.01.2015 | Սերյոժայի մարմինը դուրս բերեցին Սուրբ Նշան եկեղեցուց. news.am

Դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսական Սերյոժայի մարմինը դուրս բերեցին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց, որտեղ քիչ առաջ ավարտվեց հուղարկավորության կարգը:

13:19 21.01.2015 | Ադրբեջանի ՊՆ-ն կասեցրել է իր Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական տեղեկության հրապարակումը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի նախագահի` 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող:

12:57 21.01.2015 | Այս գիշեր դիվերսիայի հետևանքով զոհված Նահապետը 2 ամիս առաջ էր երեխա ունեցել. news.am

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ զոհված հայ զինծառայող 33-ամյա Նահապետ Ասատրյանն Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից է:

12:54 21.01.2015 | Արմեն Աշոտյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրենի հետ

Լոնդոնում ընթացող կրթության նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինի և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Վենյամին Կագանովի հետ:

  • Page 1161 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1156
  • 1157
  • 1158
  • 1159
  • 1160
  • 1161
  • 1162
  • 1163
  • 1164
  • 1165
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը