Բաժիններ՝

«Խեղճ մարդիկ անգամ ռուսերեն չգիտեին». սպանված Ավետիսյանների բարեկամ. aravot.am

 aravot.am-ը գրում է.  «Այսօր եղանք Գյումրու Մյասնիկյան փողոցում դաժանաբար սպանված Հասմիկ Ավետիսյանի հորաքրոջ աղջկա՝ Ալինայի տանը, որը գտնվում է նույն թաղում: Հորաքրոջ աղջիկը վստահեցրեց, որ Ավետիսյանները Վալերի Պերմյակովին ծանոթ չեն եղել: Ըստ նրա, եթե նման ծանոթություն լիներ, ինքն առաջին իմացողներից մեկը կլիներ, քանի որ շատ մտերիմ էին:

«Էդ խեղճ մարդիկ ռուսերեն անգամ չգիտեին, ինչ տես ու ծանոթ, ինչ բան, գիտեք նրանց տղան՝ Արմենը, ինչ խելոք էր, նա ընկերներ անգամ չէր տանում, բերում իրենց տուն», ասաց Ալինան: Ըստ նրա, այս ընտանիքի անդամներն այնքան պարկեշտ ու շնորհքով են եղել, որ սպանության որեւէ վարկած չես կարող շոշափել, բացառությամբ այն, որ անմեղ հայ ընտանիք ոչնչացնելու մտադրություն են ունեցել:

Ըստ տիկին Ալինայի տան անդամների, եթե տուն թալանելու մտադրություն ունենային,, ապա տան ոսկին դրված էր պահարանում, բոլորի աչքի առաջ, թող տանեին, բայց այն տեղում է: Բացի այդ, առաջին սենյակը, ուր մտել ու սպանել էր տան աղջկան՝ Արաքսյային, նրա ոսկե խաչն ու մատանին դրված են եղել սեղանին, բայց մարդասպանը ձեռք չի տվել:

Փոխարենը ոճրագործը հագել է տան տղամարդու շորերը, վերցրել տան անդամների երեք բջջային հեռախոսները, վեց հազար դրամ գումար ու հեռացել: Ալինայի առողջական վիճակը շատ է վատացել այս սպանությունից հետո, նա հիվանդ պառկած էր:

Նրա ասելով, աչքի առաջ անընդհատ փոքրիկ Հասմիկն է գալիս, որը մարտ ամսին կդառնար չորս տարեկան: Հասմիկը Գյումրու բարբառով չի խոսել, այլ խոսել է մոր լեզվով՝ գրական հայերենով, ու երբ նրանց տուն հյուր են գնացել, փոքրիկը տատիկի ու մայրիկի հետ հավասարաչափ իրար է առնվել, ամեն անգամ փորձել է սեղան գցել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս