
Ողբերգական դեպք՝ ԼՂՀ Քաշաթաղի տարածքում. ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատ Արցախ ճանապարհից դեպի Քաշաթաղ ընկած հատվածում Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 14-ամյա երեխա է մահացել, ում ինքնությունը ճշտվում է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: