![](/banners/BeFunky-design.jpg)
Վարդավանք գյուղի բնակիչը ավտոմեքենաներից գողացել էր էլեկտրական մարտկոցներ և անվադողեր
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/kalanq2.jpg)
Հունվարի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի բնակիչ ոմն Միշո գողություններ է կատարում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Միշոն 1990 թ. ծնված Միխայիլ Ի.-ն է, որը նույն օրը, ժամը 22.30-ին, բերման է ենթարկվել և ինքնախոստովանական բացատրություն տվել, որ հունվարի 20-ին և 21-ին Կապան քաղաքի Հալիձոր թաղամասում կայանված ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական մարտկոցներ և անվադողեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և ավտոմեքենաների սեփականատերերին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն