
«Ադրբեջանական իշխանություններին առաջարկում ենք չսպասել». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ սեփական ժողովրդից իրականությունը թաքցնելու ճանապարհը միշտ տանում է փակուղի, ապա Ադրբեջանական իշխանություններին առաջարկում ենք չսպասել մինչև իրավիճակը կրկին իրենց վերահսկողությունից դուրս գա, այլ միանգամից անցնել Ադրբեջանում ինտերնետի համընդհանուր անջատմանը: Իսկ եթե չգիտեն դա ոնց անել, ապա մեր ֆանտազիան բավարարում է, որ օգնենք այդ գործում»: