Բաժիններ՝

Հոգեբանը՝ Վալերի Պերմյակովի մասին. Մենք գործ չունենք միայն մոլագարի հետ, այստեղ կազմակերպված ձեռագիր կա

Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպիսի՞ վիճակում կարող է լինել Վալերի Պերմյակովի նմանը՝ այդքան դաժան հանցագործություն իրականացնելու համար, հոգեբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Գայանե Շահվերդյանն ասաց. «Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ մենք գործ չունենք միայն մոլագարի հետ: Այստեղ կազմակերպված ձեռագիր կա: Նրա հետ աշխատել են: Իհարկե կան մոլագարներ, հոգեկան հիվանդներ, որոնք կարող են դիմել նման քայլերի, բայց, կարծում եմ, սա այդ դեպքը չէ, այդպիսի զուգադիպություններ դժվար թե լինեն: Նա հատուկ կերպով պատրաստված է եղել: Ինչպե՞ս են պատրաստում շահիդներին: Շահիդը հոգեբանական առումով անառողջ մարդ է, որը բազում մանիպուլյացիայիների է ենթարկվում ու գնում է այդ քայլին: Իհարկե, ես ոչ մի ապացույց չունեմ նման բան ասելու, և սա ընդամենը իմ անձնական զգացողությունն է, հետևաբար՝ համապատասխան մարմինները ոչնչում չպետք է զլանան, բացահայտեն և լուսաբանեն»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս