Հայեր, միացեք. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Երեկ նորից հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է հիմնականում ճիշտ բաներ, եթե, իհարկե, վերանանք այն հանգամանքից, թե ո՛վ է այդ ճիշտ բաներն ասողը: Մոտակա 2-3 շաբաթում այդ հարցազրույցը քննարկվելու է երկրորդ նախագահի համակիրների եւ «չուզողների» կողմից, իսկ քաղաքագետները գուշակություններ են անելու Քոչարյանի հետագա ծրագրերի վերաբերյալ: Բայց կարծում եմ՝ այսօր կա շատ ավելի կարեւոր թեմա` այն, ինչ կատարվում է մեր սահմաններին: Եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ` հակառակորդի սադրանքները ոչ միայն չեն դադարելու, այլեւ ավելի հաճախակի ու լայնածավալ են դառնալու: Ես որոշակի ենթադրություններ ունեմ, թե ով է «բզբզում» այդ իրավիճակը եւ չեմ կարող կապ չտեսնել Գյումրիում մարդկանց արդարացի ընդվզման (ինչպե՞ս համարձակվեցին ցույց անել ՌԴ հյուպատոսության մոտ) եւ ադրբեջանցիների ակտիվացման միջեւ: Հնարավոր չէ չտեսնել նաեւ, որ պատերազմական մեր օջախը կապված է Ուկրաինայում եւ Միջին Արեւելքում ընթացող պատերազմների հետ:

Եվ այդ առումով շատ կարեւոր է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին: Բայց դա նույնպես առանձին վերլուծության թեմա է: Այստեղ ասածս այն է, որ վիճակը լուրջ է, եւ մեր իշխանությունը, ոչ իշխանությունը, նախկին եւ ներկա նախագահները, ընդդիմությունը եւ հասարակությունը, առանց խուճապի մատնվելու, առանց մարդկանց մեջ հավելյալ անվստահություն սերմանելու պետք է դրսեւորեն այդ իրավիճակին ադեկվատ վերաբերմունք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս