Վարձակալած բնակարանի սեփականատիրոջ հարազատները պատմում են, որ ձերբակալված Արթուր Վարդանյանը ներկայացել է որպես Իսպանիայի քաղաքացի, սակայն այսօր իմացել են, որ նա այլ երկրից է եղել:
Քիչ առաջ 168.am-ին հաջողվել է լուսանկարել բնակարանը, որը վարձակալել էին ենթադրյալ հանցագործները:
Քիչ առաջ Նորք-Մարաշի այն բնակարանից, որն, ըստ ԱԱԾ-ի՝ վարձակալել են հանցախմբի անդամները, ԱԱԾ աշխատակիցները դուրս բերեցին երկու անձի, ինչպես նաև բազմաթիվ տոպրակներ: Ենթադրվում է, որ դրանում տանից առգրավված տարբեր իրեր էին:
168.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը, ով իր պնդմամբ՝ այդ տարածքում է բնակվում, հայտարարել է, որ տանը, որտեղ վնասազերծվել է հանցավոր խումբը, ապրել են հայրենադարձներ: Բնակիչներից մեկի պնդմամբ էլ՝ առհասարակ փողոցը շատ հանգիստ է եղել, և չի հիշում, որ վերջին շրջանում ոստիկաններ եղած լինեն:
Նորք-Մարաշի 9-րդ փողոցը, որտեղ ԱԱԾ-ն վնասազերծել է զինված մարդկանց, այս պահին մի կողմից ամբողջությամբ փակ է. դեպքի վայրը շրջափակված է ոստիկաններով, որոնք արգելում են մտնել այնտեղ:
«Կառավարությունն ունի քաղաքական կամք: Քաղաքական կամքն իր դրսևորումներում տարբեր ձևերով է արտահայտվելու: Դուք դրա ականատեսը լինելու եք»,- այս մասին այսօր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադաության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում անօգնական վիճակում գտնվող վեցամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի ձախ կեսի,որովայնի, ինչպես նաև ձախ բազկի շրջաններում` պատճառելով կտրած-ծակած թափանցող և չթափանցող վերքեր, որոնց հետևանքով մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:
168.am-ին ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ գործն այսօր կուղարկվի դատարան:
«Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանի անհետացման դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ վերսկսվեց 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը։
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում յուրացումներ կատարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:
«Իրենք ասում են, որ Արտակ Բուդաղյանին այնուամենայնիվ հենց դեպքի հաջորդ օրը վերագրվում էր հանցագործություն, դրա համար է գործն ուղարկվել ՊՆ քննչական մարմնին: Հարգելի դատարան, քրեական գործը չէր հարուցվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկ: Քրեական գործը չէր հարուցվել Արտակ Բուդաղյանի կողմից որոշակի գործողություններ կատարելու փաստի առթիվ՝ երկու: Արտակ Բուդաղյանին մեղադրանք չէր առաջադրվել՝ երեք: Արտակ Բուդաղյանը գործով կասկածյալ չէր՝ չորս: Այս չորս տարբերակներից որևէ մեկը գոյություն չուներ: Ինչպե՞ս պետք է հասկանալ հակառակ կողմի այն պնդումները, որ այդ պահին Արտակ Բուդաղյանին հանցագործություն էր վերագրվում»:
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը նախաքննական մարմինը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ 5-օրյա ժամկետում դատախազը համապատասխան որոշում կկայացնի:
Ծեծից հետո գալիս է, երբ մտնում է ներս (վկաներն այդպես են պատմում), ասում է՝ էս անասուններն իմ հետ էս ի՞նչ արեցին… երևի շատ ուժեղ ծեծած են եղել: Դրանից հետո պառկում է քնելու, ասում են՝ այնտեղ հայհոյանք էլ է տվել»:
Նոյեմբերի 18-ին «Նորք» հոգեբուժական կենտրոնում բուժվող հիվանդներից մեկն ինքնասպանություն է գործել:
Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանի վիրահատության համար գումարը հավաքվել է, նա այսօր վիրահատության է ենթարկվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհու մայրը՝ Լաուրա Սաղաթելյանը:
Նախագիծը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենա «Ինչ, որտեղ, երբ» խաղի առաջնությունը և զուգահեռ խաղի հեռարձակումը «թույլ կտա շարունակել համաինտելեկտուալ շարժման պոլուլիարիզացիան Հայաստանում»:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն անդրադարձավ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի՝ Դիլիջանում կառուցվող մասնաշենքի վերաբերյալ մամուլի հրապարակումներին:
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին կառաջարկի նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ: Որոշման նախագիծը հաստատվեց այսօրվա նիստի ընթացքում:
«Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները՝ ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ»:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով առաջարկվում է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հատկացված 34 ծառայողական մեքենաների թիվն ավելացնել՝ դարձնելով 54:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները:
«Իրենց դուր չի եկել, որ ինչ-որ մեկը՝ թեկուզ ճիշտ, իրենցից առավել լինի: Այդ չորսն իրենք պիտի նայեին այդ զոնը: Բայց այն, որ մյուսները հանգիստ ծառայում, սովորում են, իրենց դուր չի եկել: Ամեն ինչում պիտի իրենք առաջինը լինեին: Հիմնականում դա է եղել, դա ինքնահաստատվելու փորձ է եղել: Մինչև Հայկազի սպանությունը նկարագրվում են մյուս կուրսանտների ծեծեր, ջարդեր: Ստից բանի համար, կարող է՝ շարքի մեջ կողքինի հետ խոսելու համար բռնեն, ծեծեն 4 հոգով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արկադի Բարսեղյանը:
Վրդովված էին նաև Հայկազ Բարսեղյանի հայրն ու մայրը, ում ինքնազզգացողությունը վատացել էր: Ամբաստանյալների հեռացրին դատական նիստերի դահլիճից:
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ Աշոտ Կույումջյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը, որի ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել ավելի քան 750 մլն դրամի ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր յուրացնելու համար, իրականացվել է քրեադատավարական նորմերի խախտումներով:
Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը: Դատարան չէր ներկայացել Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը, ով հայտնել էր, որ մասնակցում է մեկ այլ դատական նիստի, չի կարող ներկայանալ դատարան: Չէին ներկայացել նաև ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը, նրա պաշտպանը, ինչպես նաև տուժողները:
Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առաջին դատական նիստը:
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով նոր միջնորդություն է ներկայացվել նախաքննական մարմնին: Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ միջնորդություն են ներկայացրել կարևոր հանգամանքի վերաբերյալ քննություն կատարելու համար:
«Ես շարունակելու եմ պայքարել արժանապատիվ և բարեկեցիկ ապրելու համար: Չգիտեմ՝ ինչ միջոցներով: Վաղ է խոսել այդ միջոցների ու գործողությունների մասին: Բայց քանի իմ ընկերները բանտախցերում, ճաղավանդակների ետևում են գտնվում, ես հանգիստ նստել չեմ կարող»:
Արթուր Ղազարյանի (մականունը Տույ) պատժի կրման տիպը փոխվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Նա պատիժը կրելու է բաց տիպով: