
Մեղադրական եզրակացությունը հաստատվել է. Ավետիսյանների սպանության գործն այսօր կուղարկվի դատարան

Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրական եզրակացությունը:
168.am-ին ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ գործն այսօր կուղարկվի դատարան:
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Բացի սպանության մեղադրանքից՝ նրան մեղադրանք է առաջադրվել նաև ավազակության և պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: