![](/banners/BeFunky-design.jpg)
Դատավորը զգուշացրեց՝ եթե որևէ մեկը նիստերի ընթացքում առանց թույլտվության ձայն հանի կամ խոսի, սանկցիաներ կկիրառվեն
![](https://168.am/wp-content/uploads/2015/11/Haykaz-dat-2.jpg)
Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը: Դատարան չէր ներկայացել Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը, ով հայտնել էր, որ մասնակցում է մեկ այլ դատական նիստի, չի կարող ներկայանալ դատարան: Չէին ներկայացել նաև ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը, նրա պաշտպանը, ինչպես նաև տուժողները:
Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ դեռ նիստը չմեկնարկած միջադեպ գրանցվեց դատարանում, և զգուշացրեց, որ եթե որևէ մեկը դատական նիստերի ընթացքում առանց թույլտվության ձայն հանի կամ խոսի, նրա նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն: Նա նշեց, որ իր կարծիքով՝ բոլոր նրանք, ովքեր ներկա են նիստին, շահագրգռված են գործի արդարացի ելքով, և ցանկացած նման միջադեպ՝ դատական նիստի ընթացքին խոչընդոտող, ազդում են գործի քննության վրա:
Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկեմբերի 1-ին: