«Ինչի՞ չեք թողնում թքեմ դրանց երեսին». լարված իրավիճակ դատարանում՝ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով
Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առաջին դատական նիստը: Դատարան էին եկել Հայկազ Բարսեղյանի հարազատները, նրա ծողները: Նիստը դեռ չսկսված, երբ ներս բերեց գործով ամբաստանյալներին, դատարանում լարված մթնոլորտ ստեղծվեց. ներկաները սկսեցին տարբեր բացականչություններ անել, այդ թվում ասելով՝ թուրքեր: Կարգադրիչներից երկար ժամանակ պահանջվեց իրավիճակը հանդարտեցնելու համար, իսկ ներկաներից մեկը՝ դիմելով նրանց ասում էր. «Ինչի՞ չեք թողնում թքեմ դրանց երեսին»: