Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը կարծում է, որ իրեն վստահված մարզն ամենաշատ խնդիրներն ունի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մարզի ամենացավոտ խնդիրն արտագնա աշխատանքն է, սակայն այն երկակի ազդեցություն ունի, և այն շրջաններում, որտեղից ավելի շատ են մեկնում արտագնա աշխատանքի, մարդիկ ավելի բարեկեցիկ են ապրում, իսկ մյուս շրջաններում՝ Ճամբարակ, Վարդենիս, աղքատության ավելի բարձր ցուցանիշ կա։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոստանում է լավագույն ընտրություն կատարել մարզպետների թափուր հաստիքների համար, և հաջորդ կառավարության նիստում որոշումները կընդունվեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ օրենքով ժամկետների որևէ կաշկանդվածություն չկա:
Այսօր կառավարության նիստում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի միջոցառումները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երեկ բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը, այսօր գործարար համաժողովն է սկսվում Թումոյում, իսկ վաղը մեկնարկելու է հիմնական գագաթնաժողովը:
«Կառավարությունն ուսումնասիրում է գազի գնի ձևավորման հարցերը, հենց ուսումնասիրությունները կավարտվեն, նոր կարելի է դրան անդրադառնալ»:
«Նախարարության առջև կան առաջնային խնդիրներ, որ լուծումներ են պահանջում: Դրանք տրանսպորտը և ճանապարհաշինությունն է և շատ ավելի կարևոր է ապագայի մեր տեսլականը, թե ինչպես ենք մենք տեսնում խնդիրների լուծումը»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանին:
2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը։ Կառավարությունը վաղվա նիստում որոշում կկայացնի 2020 թվականին՝ հերթական մարդահամար անցկացնելու ժամկետներ, 2019 թ.-ին՝ փորձնական մարդահամար անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2020 թ.-ի մարդահամարի աշխատանքներին աջակցելու նպատակով՝ համապետական, Երևան քաղաքի և մարզային համաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին։
Այս տարի գարնանն Ազգային ժողովը ձեռք էր բերել 600 քմ ուղեգորգ՝ գրեթե 5 մլն դրամ արժեքով։
«Դե, մենք մտածում էինք՝ եթե դեկտեմբերին ընտրություններն անցկացվեն, ապա կառավարության ծրագրերի որոշակի դրույթների հետ անհամապատասխանություն է արձանագրվում։ Բայց պարոն Ծառուկյանը նշեց, որ դա ժողովրդի կամքն է, և սա արվում է հանուն ժողովրդի, թող ժողովրդի կամքով լինի՝ ընտրությունները դեկտեմբեր ամսին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գ.Պետրոսյանը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հուշագրի ստորագրումից հետո քաղաքական զարգացումները միայն դրական կլինեն։ 168.am-ի հետ զրույցում Ս. Բագրատյանը նշեց, որ այն, ինչ նախատեսված էր համաժողովրդական շարժման ընթացքով և արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, հանգուցալուծվեց։
ՀՀ կառավարության նիստի վաղվա՝ հոկտեմբերի 10-ի օրակարգում ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու հարցը։
Հայ Հեղափոխական դաշնակցությունը դեռևս չի հրապարակում իր հետագա քայլերը։ Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «շատ շահագրգիռ ու օգտակար քննարկում» որակեց, սակայն արդյո՞ք կա որևէ արդյունք, կամ ի՞նչ է անելու ՀՅԴ-ն, Ա.Համբարձումյանը չպարզաբանեց։
Սոցիալական ցանցերում հասունանում է նոր շարժում՝ «մերժիր վարչապետի հրաժարականը»։ Հիմնավորումն այն է, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին իշխանության մանդատ է տվել, և ոչ՝ հրաժարականի։
Ն.Փաշինյանը նշեց, որ կցանկանար լսել, թե Ծառուկյանի կարծիքով՝ ինչպես կարելի է հասնել այդ նպատակին և կիսվել իր պատկերացումներով։ Գագիկ Ծառուկյանը հավաստիացրեց, որ շարժման սկզբից ի վեր իրենք աջակից են եղել և միշտ եղել են ժողովրդի ու Փաշինյանի կողմքին.
Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան պաշտոնական հանդիպումն այսօր տեղի կունենա կառավարության շենքում, ժամը 18։30-ին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի այս ամսվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ ի պատասխան հարցի, թե ե՞րբ է վարչապետը հրաժարական տալու:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը տեղի են ունենում բնականոն և ոչ թե միայն վերջին ժամանակներում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին ժամանակներում ՀՀԿ-ն ԳՄ նիստեր է գումարում, և քաղաքական զարգացումների վերաբերյալ ինչ տեսակետ ունի Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մանրամասն ներկայացրեց իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ու հաջորդած իրադարձությունների ժամանակագրությունը և հայտարարեց, որ իր համար անակնկալ էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք ու երբեք չպետք է դադարի, և այդ հնարավորությունը միշտ կա մեր կողմից:
Հայ հեղափոխական դաշնակցությունը կողմ է եղել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն ո՛չ հրատապ:
Այսօր Էջմիածին քաղաքը նշում է իր 2703-ամյակը։ Տոնակատարություններին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես պատրաստ եմ գնալ բազամաթիվ հանդիպումների, որի արդյունքում ստեղծվեն բամաթիվ արտադրամասեր»:
Այսօր Աշտարակի տարածաշրջանի Ագարակ համայնքում տոնական հանդիսություններով նշվեց համայնքի վերածննդի տասնամյակը:
«Ես երբեք ու երբեք չեմ մտածել, որ որևէ կուսակցություն երկակի խաղ է խաղում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն երկակի՞ խաղ է խաղում` դատելով Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունից:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթից վերջանականապես պարզ չդարձավ՝ ԲՀԿ-ն կո՞ղմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, թե՞ ոչ:
«Որևէ նահանջ, առաջ քայլեր, տենց բաներ չկան: Ինչ ասում ենք, ասում ենք: Քաղաքականությունը դինամիկ գործընթաց է, այսօր որևէ գրավոր փաստաթուղթ չկա, ասել ենք, որ բանակցությունները շարունակվում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարոեց «Ծառուկյան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը նահանջ էր:
Երևանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական իրողության արձանագրությունն էր, և նույնը տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների ժամանակ
Մենք համարում ենք, որ մի փոքր ծանրաբեռնված ենք հաստիքներով, այսինքն՝ մարդիկ, որոնք ըստ էության շատ մեծ ներդրում չեն ունենում վերջնարդյունքի տեսակետից, այնուամենայնիվ, շարունակում են համարվել աշխատակիցներ։
Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է հստակ ու ճիշտ ժամանակին։ Վարչապետը հայտարարեց՝ ուժային կառույցները, որոնցից մեկը ոստիկանությունն է, հնարավոր է, թերացել է։
«Այս պահին մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ աշխատում ենք, իրենք վերջին անգամ այցելել են օգոստոսի 3-ին, դրանից հետո այցելություն չի եղել։ Միջազգային տարբեր հասարակական կազմակերպությունները, մեր հասարակական կազմակերպությունները, ծնողները զբաղվում են այդ հարցով»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով գերվարված հայ քաղաքացիների խնդրին։