Փաշինյան-Ծառուկյան պաշտոնական հանդիպումը՝ կառավարության շենքում

Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան պաշտոնական հանդիպումն այսօր տեղի կունենա կառավարության շենքում, ժամը 18։30-ին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը։

«Արդյունքների մասին կխոսենք հանդիպումից հետո»,- ասաց նա՝ նշելով, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներից։

Գ.Ծառուկյանի կողմից, հավանաբար, կլինի «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ։

Թե նախորդ՝ ոչ պաշտոնական հանդիպումը որտե՞ղ է կայացել, Ա. Եղոյանը չմանրամասնեց. «Չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Երևանի «Մարիոթ» հյուրանոցի սրճարանում։

Փաշինյանը Ծառուկյանի հետ ոչ պաշտոնական հանդիպումից հետո ասել է, որ կա ընդհանուր ըմբռնում, և կքննարկեն իրավիճակի և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031