«Առարկաների նոր չափորոշիչների մշակմանը զուգընթաց՝ մենք պատրաստվում ենք նաև բեռնաթափել ծրագրերը: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք ուզում ենք դպրոցում աշակերտին ոչ թե գիտելիք տալ, այլ վախեցնել, որ նա չսովորի: Դա վերաբերում է և՛ ծրագրերին, և՛ դասագրքերին, և՛ թեստերին, և՛ ավարտական քննություններին, և՛ բուհեր ընդունվելու քննություններին: Հիմա մասնագետներն այս ուղղությամբ աշխատում են»:
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց կրթական ոլորտի ֆինանսավորման հարցերը:
ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այսօր ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց ընկերության ներդրումային ծրագիրն առաջիկա տարիների համար:
«Եթե այժմ հաջողվի ստեղծել իսկապես անկախ ինստիտուտ, անկախ ցանկացած իշխանությունից, ցանկացած քաղաքականությունից, անկախ որևէ կոնկրետ անձից, այլ իսկապես գործող, արդյունավետ համակարգ, այդ դեպքում իրադրությունը լիովին կփոխվի»:
«Էական չէ, որ ՀՀԿ-ն չի իշխանություն, քաղաքական դաշտի կայացման և ապագայի մասին է խոսքը, որ ձևավորվի նորմալ ԱԺ: Ես ասում եմ՝ մեկ տարի հետո կլսեք կարծիքներ, թե ինչպիսին կլիներ Ազգային ժողովը, եթե այս շտապողականությունը չլիներ»:
ՀՀ վարչապետի պաշտռոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել «Վերածնունդ» երիտասարդական ավանի թեման, որի վերաբերյալ ԿԲ կայացրած որոշումը հարուցել է ծրագրի շահառուների դժգոհությունը:
«Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը խաղաղ ապրի, հաջողություն ունենան բոլորը, միասնական լինեն, և նման բաներ մեր կյանքում էլ չկատարվեն: Սա մեծ կորուստ էր, և ինչ-որ նոր ալիք է բարձրացրել, անընդհատ Կարեն Սերոբիչով հետաքրքրվում են»,- այսօր 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին՝ ՀՀ Ազգային ժողովի այգում տեղադրված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողներին ասաց Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կանխատեսումներ չի անում՝ արդյոք երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կընդունվի՞, թե՞ ոչ:
«Առաջադրման վերջին օրը չորեքշաբթին է, նիստը պետք է լինի նոյեմբերի 1-ին, և ես չեմ բացառում, որ կառաջադրվեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ նախորդ անգամ ժամանակ չի եղել տնտեսական ոլորտին անդրադառնալու համար, և այժմ այդ նպատակով, նաև այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով առաջադրվելու որոշում կկայացվի:
Ըստ նրա՝ չի կարող լինել որևէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի, Արցախի ժողովուրդների ու Արցախի իշխանությունների համար. «Համացանցում ոմանք մինի-փոթորիկներ են կազմակերպում, եկեք պայմանավորվենք՝ չի կարող լինել լուծում, որ ընդունելի չէ հայ ժողովրդի համար»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ կաշառքի գործով պատգամավորներից մեկի սպասվող կալանավորման մասին իր հայտարարությունը որևէ կերպ խախտել է անմեղության կանխավարկածը:
Փաշինյանը նաև հրաժարվեց որևէ գնահատական հնչեցնել գործի պատվիրատուների վերաբերյալ՝ արդյոք դրանք արտաքի՞ն, թե՞ ներքին ուժեր են:
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարգանքի տուրք մատուցեցին 1999 թ. Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին՝ ՀՀ Ազգային ժողովի այգում տեղադրված հուշակոթողի մոտ:
«Ցմահ ազատազրկումների հետ կապված, ես կարծում եմ սկզբունքորեն, որ մարդ սպանելու համար դատապարված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համաներման մասին:
«Այն պայմանագիրը, որ կնքվել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև և վավերացվել է 2013 թ. դեկտեմբերին ԱԺ կողմից, ինձ լավատեսություն շատ չի ներշնչում: Առաջիկայում, երբ կսկսվեն ծանր բանակցություններ գազի գնի և դրանից բխող գազի սակագնի սահմանման համար, համաձայնագրի դրույթները անպայման պետք է վերանայվեն»:
Հարցին՝ վարչապետի թեկնածու ունե՞ք, թե՞ ոչ, Վ. Էնֆիաջյանը պատասխանեց, թե ՀՀ-ում այնպիսի պաշտոն չկա, որտեղ ԲՀԿ-ն թեկնածու ու կադր չունենա. «Ամեն ինչ իր ժամանակին, քայլերի հաջորդականություն կա և շտապողականությունը լավ բանի չի բերում»:
Առաջիկայում ՀՀԿ-ն համաժողով կանի և կորոշի դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին իր մասնակցության հարցը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ մասնակցության դեպքում կուսակցական ցուցակը միանշանակ պետք է լինի քաղաքական և կլինի ընդդիմությանը հարիր ցուցակ, առավել ևս, որ իրենք ընդդիմադիր կերպարով են հանդես գալիս:
«Եթե վարչապետը նման հայտարարություն անում է, պետք է բոլոր անունները տա: Ինձ թվում է՝ դա նախաքննական գաղտնիք է և որևէ մեկն իրավունք չունի նման հայտարարոււթյուններ անել, քանի որ նախաքննություն է գնում»:
Վ.Բաղդասարյանը նշեց, որ որքան էլ իշխանությունը վայելի ժողովրդի համակրանքը, ինքը չի պատկերացնում, որ հրապարակում կարելի է հավաքել ժողովրդին ու որոշել, որ ազատագրված տարածները վերադարձնում են. «Գրավյալ տարածքներ մենք չունենք, և վերադարձնելու հարց չի քննարկվում: Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ ԼՂ ինքնորոշման ճանաչում, և հետո գնա բանակցային փուլ: Թե ինչպիսի պայմաններ կառաջարկվի բանակցային փուլում, չեմ կարող ասել, որովհետև դրա հանգուցալուծումն առայժմ անտեսանելի է»:
ՀՅԴ Գերագույն մարմին ժողովում որոշվել է՝ ՀՅԴ-ն մասնակցելու է դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես ընդդիմություն: Այս մասին այսօր ԱԺ ճեպազույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ եղած Ընտրական օրենսգրքով, եթե օրենքը գործում է և ցանկացած ընտրախախտման փորձ պատժելի է, որևէ ընտրական կեղծիք անհնար է տեղի ունենա: Հետևաբար՝ եթե կառավարությունը նույնիսկ չհասցնի ցուցակները մաքրել և այլն, ես այդտեղ մեծ խնդիր չեմ տեսնում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը չափազանց կարևոր և հեռուն գնացող է, ուստի պատահական չէ, որ նա տարածաշրջանային այց է կատարում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացառում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կաշաքի գործով կալանավորվելիք պատգամավորը Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունից է:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին խորհուրդ է տալիս հետաքննություն իրականացնել՝ պարզելու փաստաբանների եկամուտների իրական մեծությունները:
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հերքում է, որ իր կողմից որևէ ճնշում է եղել Անի և Ուրցաձոր համայնքների ղեկավարների վրա, որպեսզի նրանք հրաժարական տան։
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հնարավորություն չի տեսնում սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաների՝ որպես տրանսպորտային միջոց Հայաստան ներմուծման համար, սակայն հնարավոր է համարում դրանց՝ որպես պահեստամասեր, ներմուծումը։
Ըստ նրա՝ մարդիկ կան, որ ընդհանրապես չեն գիտակցում, թե նոր իրողությունն ինչ է, բայց նաև կան այնպիսիները, որոնք նոր իրողություններով են շարժվում. «Կարծում եմ, որ նրանք մեր աշխատակիցների մեծամասնությունն են կազմում»։
Փաշինյանը նաև նկատեց, որ օրենքի տրամաբանության մեջ չի մտնում, օրենքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին է. «Ես չեմ կարծում, որ կոռեկտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ»:
ՀՀ կառավարությունն այսօր նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Ջեմմա Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի և Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանը: Նրանք առաջարկում են փոփոխություններ իրականացնել «Երեխայի իրավունքների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցուցանիշներում որոշակի փոփոխություններ է խոստանում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արդեն կան այդպիսի փոփոխություններ: