Բաժիններ՝

2019թ. գազի գնի մասին հնարավոր կլինի խոսել փոխարժեքի, հաշվեկշիռների կանխատեսումներն ու գազի գնի հնարավոր մեծությունն ունենալուց հետո. նախարար

«Կառավարությունն ուսումնասիրում է գազի գնի ձևավորման հարցերը, հենց ուսումնասիրությունները կավարտվեն, նոր կարելի է դրան անդրադառնալ»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով գազի գնի նվազեցման հնարավորությանը:

Ըստ նրա՝ 2019թ. գազի գնի մասին հնարավոր կլինի խոսել փոխարժեքի, հաշվեկշիռների կանխատեսումներն ու գազի գնի հնարավոր մեծությունն ունենալուց հետո: Թե ՀՀ վարչապետին կից աշխատանքային խմբի ուսումնասիրությունը ե՞րբ կավարտվի, նախարարը դժվարացավ նշել:

Գործադիրի այսօրվա օրակարգում ներառված գազի գնի հաստատումը, նրա խոսքով, պրոցեդուրալ է, այն անցնում է ՌԴ միջգերատեսչական բոլոր համաձայնությունները, այդտեղ պրոցեսը երկար է տևում. «2018 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը 150 դոլար է եղել՝ 2017-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Այս համաձայնագրերով դրա իրավական տեսքն է տրվում»:

Նախարարը նշեց, որ հենց ներկայացվեն ուսումնասիրության արդյունքները, կհրավիրեն ՀԾԿՀ-ին, «Գազպրոմին», ՀԷՑ-ին և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կքննարկեն: Իր նշանակման մասին Գ.Բաղրամյանը նշեց, որ վարչապետի վստահությունը և առաջարկը՝ զբաղեցնել պաշտոնը, բարձր է գնահատել. «Կարծում եմ՝ կարող եմ նպաստել, որ էներգետիկ համակարգը զարգանա, դրա համար էլ համաձայնեցի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս