
2020 թվականին Հայաստանում կանցկացվի մարդահամար

2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը։ Կառավարությունը վաղվա նիստում որոշում կկայացնի 2020 թվականին՝ հերթական մարդահամար անցկացնելու ժամկետներ, 2019 թ.-ին՝ փորձնական մարդահամար անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2020 թ.-ի մարդահամարի աշխատանքներին աջակցելու նպատակով՝ համապետական, Երևան քաղաքի և մարզային համաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին։
«2020թ. մարդահամարի ծրագրին համապատասխան կստացվի երկրի մշտական և առկա բնակչության թվաքանակների ու նրանց սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ ապահովելով հաջորդ տասնամյակի համար բնակչության թվաքանակի հաշվարկի հիմքը»,- գրված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։
Նախագիծը մշակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից:
Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թիվը եղել է 2 մլն 972 հազար 900 մարդ։ Վերջին անգամ Հայաստանում մարդահամար անցկացվել է 2011թ.-ին և գրանցվել է 3 մլն 18.9 հազար բնակչություն։