«Շուտով Սանկտ Պետերբուրգի հանդիպումից ևս մի արդյունք կունենանք՝ Սևանում շաքարի գործարանի բացում». Նիկոլ Փաշինյան

«Շուտով Սանկտ Պետերբուրգի հանդիպումից ևս մի արդյունք կունենանք՝ Սևանում շաքարի գործարանի բացում»,- այսօր Ագարակ համայնքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանում գործարարության համար նոր միջավայրի և ռուսաստանաբնակ հայ գործարարների հանդիպման հերթական արդյունքի մասին:
Նա ներկայացրեց շաքարի գործարանի սեփականատեր Գարիկ Բակլաչյանին:

«Ես պատրաստ եմ գնալ բազամաթիվ հանդիպումների, որի արդյունքում ստեղծվեն բամաթիվ արտադրամասեր»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա շեշտեց, որ հայ ժողովուրդը ձեռք մեկնող չէ, ձեռք պարզող է, մուրացող չէ, տվող է. «Հայ ժողովուրդը ստեղծագործող ժողովուրդ է և մեծ թռիչք է ունենալու հայ ժողովուրդը»: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031