Կառավարությունը Ազգային ժողովից հետ է վերցնելու ուղեգորգը

Այս տարի գարնանն Ազգային ժողովը ձեռք էր բերել 600 քմ ուղեգորգ՝ գրեթե 5 մլն դրամ արժեքով։ Այն օգտագործվել է ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողության ժամանակ։

Արարողությունից հետո 306 քմ մակերեսով ուղեգորգը տեղափոխվել է ՀՀ Ազգային ժողով, իսկ 294 քմ-ն մնացել է Մարզահամերգային համալիրի տարածքում՝ անվնաս ապամոնտաժման և տեղափոխման անհնարինության պատճառով:

Գործադիրը մտադիր է վաղվա նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել՝ ԱԺ աշխատակազմից հետ վերցնել 294 քմ մակերեսով, 2 մլն 499 հազար դրամ արժեքով ուղեգորգը և անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031