Բաժիններ՝

«Պետական համակարգը ծանրաբեռնված է հաստիքներով, ամեն չորս աշխատակցից մեկը ղեկավար է». Ատոմ Ջանջուղազյան

«Մենք համարում ենք, որ մի փոքր ծանրաբեռնված ենք հաստիքներով, այսինքն՝ մարդիկ, որոնք ըստ էության շատ մեծ ներդրում չեն ունենում վերջնարդյունքի տեսակետից, այնուամենայնիվ, շարունակում են համարվել աշխատակիցներ։ Օրինակ՝ ամեն չորս աշխատակցից մեկը ղեկավար է: Եվ դա պետական կառավարման համակարգում դեռ ամենավատ վիճակը չէ, քանի որ կան մարմիններ, որտեղ ամեն երկրորդ աշխատակիցն է ղեկավար համարվում»,- այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ խոսելով աշխատավարձերի բարձրացման խնդրի մասին:

Ըստ նրա՝ իրավիճակը փոխելու դեպքում, օրինակ, եթե ոչ թե՝ ամեն չորսից, այլ իննից մեկը ղեկավար լինի, մոտավորապես 20 %-ով աշխատանքի վարձատրությունը բարելավելու հնարավորություն կլինի, այսինքն՝ աշխատանքի դիմաց վարձատրությունը կլինի համարժեք, օրինակ՝ 80 հազար դրամի աշխատանք անող աշխատակցի աշխատավարձը պետք է լինի 80 հազար դրամ՝ անկախ նրանից, նա պետական կառավարման համակարգո՞ւմ է աշխատում, թե՞ մասնավոր հատվածում, իսկ 2 մլն դրամ աշխատանքի արդյունք ստեղծող աշխատակցի աշխատավարձն էլ պետք է լինի 2 մլն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս