Կարգավորումները վերաբերում են 2 ասպեկտի՝ երբ նիստը չի կայանում, որովհետև նիստի իրավազորությունը չի ապահովվում, և երկրորդ հատվածը վերաբերում է նրան, երբ նիստն իրավազոր է, սակայն շարունակվում է խոչընդոտվել պատգամավորների մասնակցությունը կամ նիստում առաջացել են այնպիսի հանգամանքներ և նիստը վարողի ձեռնարկած միջոցառումներն արդյունք չեն տվել:
Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի համահեղինակությամբ մշակված ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ ներկայացվեց:
ՀՀ ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համար նախատեսված և ՀՀ ԿԱ ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը հավատարմագրային կառավարման է հանձնում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը։
Արարատյան մաքսատան մոտ ավտոմեքենաների հերթը մի քանի կիլոմետր է ձգվում։ Յուրաքանչյուր ավտոմեքենայի մաքսազերծումն օրեր է տևում։
«Արարատի» գինու գործարանում խաղողի մթերման ակտիվ շրջան է։ Ավելի քան 1 դար գործող ընկերության համասեփականատեր Հարություն Սարգսյանը գոհ է մթերման ընթացքից և խաղողի որակից։
«Պետք է գույքագրվեն և վերանայվեն բոլոր այն պայմանագրերը, որոնք հիմք են կազմում հայ-ռուսական հարաբերությունների։ Մինչ այդ մենք պետք է ձերբազատվենք, չեղյալ ճանաչելով մեզ վերաբերելի մասով, ռուս-թուրքական դաշինքով ստեղծված այս տարածաշրջանային ճարտարապետության իրավաքաղաքական հիմքերից, այսինքն՝ Մոսկվայի պայմանագիր, Կարսի պայմանագիր, այնուհետև՝ մեզ Խորհրդային Միության կազմի մեջ մտցրած և դրա հետ կապված իրավական հետևանքներ առաջացնող փաստաթղթերից»:
«Ապագա Ազգային ժողովում պետք է լինեն բոլորովին նոր ուժեր, հին ուժեր չեն լինելու»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը՝ վստահություն հայտնելով, որ դաշտը մաքրվելու է։
«Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանին կսատարի մինչև նոր խորհրդարանի ձևավորումը և քաղաքական մրցակցային իրավիճակի ստեղծումը։ Ինչպես այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարուժան Ավետիսյանը, դրանից հետո կուսակցությունը կորոշի՝ ինչ ուղիով գնալ։
«Սասնա ծռերի» ղեկավարներից Ժիրայր Սէֆիլյանը խոստանում է պարզաբանել Պավլիկ Մանուկյանի հայտարարությունների և կատարվածի հետ կապված հակասությունները։
«Օգոստոսի 1-ից դիմել եմ և սպասում եմ։ Դժվախտաբար ուշանում է, բայց համբերատար սպասում ենք»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագորղների հետ զրույցում հայտարարեց Ժ.Սէֆիլյանը։
Արցախում կստեղծվի «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քույր կազմակերպություն։ Այս մասին այսօր կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց «Սասնա ծռերի» ղեկավարներից Վարուժան Ավետիսյանը։
«Հայության լույսը բացվելու ժամանակն է, վերաստանձնելու մեր ազգային առաքելությունը»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:
«Սասնա ծռերի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը դեռևս չունի ՀՀ քաղաքացիություն: Այս մասին այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:
Այսօր Երևանում մեկնարկել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարը: ՀՀ օրհներգից հետո Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ ներս են հրավիրում «Սասնա ծռերին» և դահլիճում ներկաները երկարատև հոտնկայս ծափերով ողջունեցին խմբի անդամներին:
Այս տարվա հուլիսի վերջին Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել Սևանի շաքարի գործարանին:
«Քաղաքական մարմինների օրակարգը պետք է համապատասխանի հանրության օրակարգին և ճշգրտման անհրաժեշտություն կա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Սևանի ազգային պարկի վրա է դրված ծանր բեռը՝ քանդել անմիջապես լճի ափին գտնվող կառույցները, ինչը նախատեսվում է Սևանի ծրագրով: Ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն ասում է, որ ինքը պարկի առաջին տնօրենն է, որի ղեկավարությամբ քանդվել են շինություններ:
«Ջրառի ոլորտում կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ։ Այս տարիներին խախտվել է ջուր տալու և ջուր վերցնելու գաղափարախոսությունը։ Ջուրը սխալ, անարդյունավետ է կառավարվել»,- ասաց Ի.Գաբայանը:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանություն տրվեց կառավարության ներկայացրած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը պատրաստ է կրկին խմել Սևանա լճի ջրից: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հուլիսի վերջին, երբ ինքը հրապարակային խմեց լճի ջրից՝ ապացուցելու, որ ջուրը վնասակար չէ, բոլորովին էլ առաջին դեպքը չէր:
Կ.Դանիելյանը նշեց, որ լճի ափերը չմաքրվեցին, սկսվեց ակտիվ ճահճացումը, և արդյունքում բավականին վնասվեց լիճը. «Միայն Խորհրդային Միությունից եկող կառույցներն են, որ, կարելի է ասել, որ օրենքով են այդտեղ եղել, մնացած բոլոր կառույցներն անօրինական են: Փոխհատուցման խնդիր չկա, և քանդման գործընթացը գնում է, բայց՝ շատ դանդաղ»:
«80 % ձայն ստացած ցանկացած ուժը չի կարող իրականության արտացոլումը լինել, այն զուտ այսօրվա իրավիճակն է։ Փաստորեն, ստացվում է՝ իրավիճակային լուծում է լինելու»։
Քաղաքացին ակցիայով հեռախոս էր գնել և հետո պարզել, որ այն անսարք է, իսկ ընկերությունը հրաժարվել էր հետ վերցնել իր ապրանքն ու առաջարկել էր այն վերանորոգել։
Վերոհիշյալ մոտեցմամբ հայտարարագրվում է ներմուծված հագուստի և կոշկեղենի որոշակի տեսականի, որոնց ընդհանուր մաքսային վճարները Թուրքիայից ներմուծելու դեպքում կազմում են 1 կգ-ի համար՝ 3.25 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ Չինաստանից ներմուծելու դեպքում՝ 3.75 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նշված գումարն իր մեջ չի ներառում ապրանքատիրոջ կողմից բեռնափոխադրողին վճարման ենթակա գումարը, որի հնարավոր թանկացումը կարող է պայմանավորված լինել այն բանով, որ բեռնափոխադրողը նույնպես ստանձնել է պարտականություն՝ իրականացնել տնտեսական գործունեություն բացառապես օրինական հարկային դաշտում:
«Ես երեկ եմ խոսել Վրաստանի ենթակառուցվածքների նախարարի հետ, կոնկրետ որոշում դեռ չի ընդունվել, բայց հավաստիացրեցին, որ 95%-ով կընդունվի, մինչև մյուս տարի հոկտեմբեր 1-ը»
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը դեմ է աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացմանը։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ արգելքի ժամկետը հոկտեմբերի 1-ն է եղել, հետագայում արդեն անժամկետ է ընդունվել:
«Մենք ոչ թե առանձին անունների հետևից ենք գնում, այլ կոնկրետ պետական մարմինների ուսումնասիրության արդյունքում, բնականաբար, դիտարկում ենք նաև դա, թե առնչություն ունի՞ իր զբաղեցրած պաշտոնի հետ, թե՞ չունի»,- ասաց Դ.Սանասարյանը։
Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը եկող շաբաթ վարչապետին կներկայացնի Հայաստանի պետական ագրարային համալսարանում և Էջմիածնի քաղաքապետարանում կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ առաջարկի դեպքում, կքննարկի և կորոշի՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրման գործով ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստում հարցաքննության գնալու հարցը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս Արագածոտն մարզի բնակիչների բողոքի ակցիային, երբ նրանք կանգնեցրել էին Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը՝ պահանջելով իրենց գյուղ մուտքն ապահովող կամուրջներ, քանի որ ըստ նրանց՝ չեն կարողանում գյուղ մտնել և ավելի քան 10 կմ-ով ճանապարհը երկարում է: