«Ամեն ինչ արվում է, որ գերեվարված քաղաքացիները շուտափույթ ազատվեն». Դավիթ Տոնոյան

«Այս պահին մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ աշխատում ենք, իրենք վերջին անգամ այցելել են օգոստոսի 3-ին, դրանից հետո այցելություն չի եղել։ Միջազգային տարբեր հասարակական կազմակերպությունները, մեր հասարակական կազմակերպությունները, ծնողները զբաղվում են այդ հարցով»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով գերվարված հայ քաղաքացիների խնդրին։

Ըստ նրա՝ կա 2 ՀՀ և 1 ԼՂ գերեվարված քաղաքացի, վերջինս դատապարված է Ադրբեջանում. «Պետք է հասկանալ, որ իրենք զինծառայողներ չեն և, որպես պաշտպանության նախարար, իմ ներգրավվածությունը սահմանափակ է, միայն նրանով է պայմանավորված, որ ես միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն եմ։ Ամեն ինչ արվում է հասարակական կազմակերպությունների միջոցով, որ շուտափույթ ազատվեն իրենք»։

 

Տեսանյութեր

Լրահոս