«Բարգավաճ Հայաստան» կուսկացության ցուցակը պետք է գլխավորի անձամբ Գագիկ Ծառուկյանը. Վահե Էնֆիաջյան
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսկացության ցուցակը պետք է գլխավորի անձամբ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Քաղաքական ուժը պետք է ձգտի առավելագույնս մասնակցություն ունենալ, լավագունս ներկայացնի ժողովրդին իր կադրային քաղաքականությունը և այն, թե ինչ փոփոխություններ է ի զորու իրականացնել: Մենք պայքարելու ենք առավելագույնս ձայներ ունենալու համար»,- ասաց նա:
Հարցին՝ վարչապետի թեկնածու ունե՞ք, թե՞ ոչ, Վ. Էնֆիաջյանը պատասխանեց, թե ՀՀ-ում այնպիսի պաշտոն չկա, որտեղ ԲՀԿ-ն թեկնածու ու կադր չունենա. «Ամեն ինչ իր ժամանակին, քայլերի հաջորդականություն կա և շտապողականությունը լավ բանի չի բերում»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գործարարի ինչի՞ն է պետք ԱԺ-ում լինելը, Իսկ ԲՀԿ կազմում շատ գործարարներ կան, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը, ով մեծամասամբ բացակայել է ԱԺ նիստերից, Վ.Էնֆիաջյանը պատասխանեց.
«Գագիկ Ծառուկյանի բոլոր բացակայությունները հարգելի են: Չկա գործընթաց, որ իրականացնում ենք և պատշաճ տեղեկացված չլինի Գագիկ Ծառուկյանը և իր խոսքն ասած չլինի»: