
«Արդյոք մենք բարոյական իրավունք ունե՞նք 100 տարի առաջ զոհերի հիշատակը չհիշելու». Սերբիայի նախագահ

Այսօր Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակի հաևգանքի տուրք մատուցելու արարողության ժամանակ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարեց, որ Մեծ պատերազմում սերբերի կորուստը 1.4 մլն է եղել, որն ընդհանուր բնակչության մոտ 28 տոկոսն է:
«1815 գերեզմաններում են հանգչում մասունքները: Այս թվերով մենք չենք պարծենում, բնավ: Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինը վիճակն անվանեց կտոր-կտոր տեղի ունեցող համաշխարհային պատերազմ, երբ մարդիկ մաս-մաս զրկվում են ունեցվածքից ու կյանքից: Հարց է ծագում՝ արդյոք մենք բարոյական իրավունք ունե՞նք հարյուր տարի առաջ զոհերի հիշատակը չհիշելու: Անցյալի բեռը չճանաչված թողնելու դեպքում չենք հարգի զոհերի կոլեկտիվ հիշատակը: Պատմական ճշմարտության նենգափոխումը բացասաբար է ազդում իրազեկման մակարդակի վրա»,- ասաց Սերբիայի նախագահը: