Գալուստ Սահակյան. «Այս մի քանի օրերի ընթացքը ցույց տվեց, որ կարող ենք միասնական լինելու դեպքում ավելի մեծ ձեռքբերումների հասնել»

Այսօր Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից անմիջապես հետո: Ըստ նրա՝ այդ միջոցառումներն ու դրա ներքին ու արտաքին արձագանքները ցույց տվեցին, որ Ցեղասպանություն երևույթի ընկալումն ու գնահատականները թևակոխում են նոր ու ավելի վճռական փուլ ու ազգովի պարտավոր ենք ավելի միասնական լինել:

«Այս մի քանի օրերի ընթացքը ցույց տվեց, որ կարող ենք միասնական լինելու դեպքում ավելի մեծ ձեռքբերումների հասնել և դրական արդյունքներ ունենալ»,- ասաց Գ.Սահակյանն ու շնորհակալություն հայտնեց բոլորին, ում ջանքերի արդյունքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվեցին պատասխանատվության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930